Բորիս Բաբայան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Բորիս Բաբայան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | դեկտեմբերի 20, 1933 (92 տարեկան) |
| Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ռուսերեն |
| Կրթություն | Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ[1] |
| Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[2] |
| Մասնագիտություն | համակարգչային գիտնական և գյուտարար |
| Աշխատատու | Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ[2], Lebedev Institute of Precision Mechanics and Computer Engineering?[1] և Ինտել[3] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[2] |
Բորիս Արտաշեսի Բաբայան (դեկտեմբերի 20, 1933, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), կիրառական մաթեմատիկայի և հաշվողական տեխնիկայի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1977), ՌԳԱ թղթակից անդամ (1984)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը։ 1957-1997 թվականներին աշխատել է ՌԳԱ ճշգրիտ մեխանիկայի և հաշվողական տեխնիկայի ինստիտուտում, 1997 թվականից՝ Մոսկվայի հաշվողական տեխնոլոգիայի ԳՀԻ-ի գիտական ղեկավար։
Աշխատանքները վերաբերում են հաշվողական համալիրների կառուցման ճարտարապետական սկզբունքներին, ԷՀՄ-ների ծրագրային ապահովման հարցերին։ Ղեկավարել է բազմապրոցեսորային «էլբրուս» սերիայի ԷՀՄ-ների ստեղծման աշխատանքները։ Լուրջ ավանդ ունի ռազմական հաշվողական համալիրների և արագագործ ԷՀՄ-ների ստեղծման գործում։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԳԱ թղթակից անդամ (1984)։
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ։
- ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ պետական (1974) և Լենինյան (1987) մրցանակներ[4]։
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան։
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան։
- Պատվո շքանշան։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Организация сетей в МВК "Эльбрус" / Б. А. Бабаян, С. В. Семенихин, 16,[1] с. схем. 22 см, М. ИТМИВТ 1985.
- Основные принципы управления базами данных в МВК "Эльбрус" / Б. А. Бабаян, С. В. Веретенников, В. П. Лебедев, 16 с. 20 см, М. ИТМИВТ 1985.
- Основные принципы управления базами данных в МВК"Эльбрус" / Б. А. Бабаян, С. В. Веретенников, В. П. Лебедев, 15,[1] с. 22 см, М. ИТМИВТ 1986.
- Языковая модель системной поддержки модульного программирования / Б. А. Бабаян, В. М. Пентковский, 58 с. 20 см, М. ИТМ и ВТ 1985.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Страницы истории отечественных ИТ. Том 3 (ռուս.) // Страницы истории отечественных ИТ — М.: Альпина Паблишер, 2017. — Т. 3. — С. 9. — 240 с. — ISBN 978-5-9614-5218-1
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Страницы истории отечественных ИТ. Том 3 (ռուս.) // Страницы истории отечественных ИТ — М.: Альпина Паблишер, 2017. — Т. 3. — С. 2. — 240 с. — ISBN 978-5-9614-5218-1
- ↑ Страницы истории отечественных ИТ. Том 3 (ռուս.) // Страницы истории отечественных ИТ — М.: Альпина Паблишер, 2017. — Т. 3. — С. 15. — 240 с. — ISBN 978-5-9614-5218-1
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Բաբայան» հոդվածին։ |
| ||||||||||
Կատեգորիաներ:
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ գիտնականներ
- Հայ պրոֆեսորներ
- Ռուս գյուտարարներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Հայ ճարտարագետներ
- Հայ գյուտարարներ
