Բոստանային մշակաբույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բոստանային մշակաբույսեր, դդմազգիներրի ընտանիքի մշակաբույսերի խումբ, որոնց պտուղներն օգտագործում են որպես սնունդ, կեր և տեխնիկական նպատակներով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոստանային մշակաբույսեր են ձմերուկը, սեխը, դդումը և այլն։ Դրանք առաջացել են Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի արևադարձային և մերձարևադարձային երկրներում։ Մշակվում են բոլոր մայրցամաքներում։ ԲոստանայիՆ մշակաբույսերի ցողունները խիղբերի օգնությամբ մագլցող կամ գետնատարած են և տերևակալած, հիմնականում միատուն են, փոշոտվում են միջատների օգնությամբ։ ԲոստանայիՆ մշակաբույսերն ունեն լավ զարգացած արմատային համակարգ։ Դդումի և կերակրային ձմերուկի գլխավորությամբ ցողունի երկարը մոտ 10 մ է, սեղանի ձմերուկինը՝ 5 մ, դդումինը՝ մոտ 3 մ։ Ջերմասեր է (լավագույն ջերմաստիճանը՝ 25–30 C), բավականին երաշտադիմացկուն են։ Պտուղը կեղծ հատապտուղ է։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեխի և ձմերուկի պտուղներն օգտագործում են թարմ, ձմերուկի (նարդեկ), սեխի (բեկմես) մեղր եփելու համար։ Դրանցից պատրաստում են նաև մուրաբաներ, շաքարաչրեր և այլն։ Դդումը նույնպես օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած, մուրաբա, պահածոներ պատրաստում)։ Կերակրային ձմերուկի և դդումի պտուղները հյութալի կերեր են։ Բոստանային մշակաբույսեր մշակում են ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ Բոստանային մշակաբույսերի բերքատվությունը՝ 200–400 ց/ հա։ Ավելի բարձր բերք ստացվում է խամ ու խոպան հողերում և բազմամյա խոտաբույսերից հետո մշակելիս։ Բոստաններ ստեղծում են հումուսով հարուստ հողերում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Դդում

Ձմերուկ

Վարունգ

Սեխ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։