Բոխոտնիցա
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Բոխոտնիցա | ||
| լեհ.՝ Bochotnica | ||
| 51°20′22″N 21°59′35″E / 51.33944°N 21.99306°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Gmina Kazimierz Dolny?, Puławy County? և Լյուբլինի վոյեվոդություն | |
| Մակերես | 20 կմ² | |
| ԲԾՄ | 123 մետր | |
| Բնակչություն | 1001 մարդ (մարտի 31, 2021)[1] | |
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
| Փոստային դասիչ | 24-120 | |
| Պաշտոնական կայք | kazimierzdolny.pl/bochotnica/28081/(լեհ.) | |
|
| ||
Բոխոտնիցա (լեհ.՝ Bochotnica), գյուղ Լեհաստանի հարավ արևելքում, գտնվում է Լյուբլին և Պուլավա քաղաքների միջև[2]։ Տեղակայված է Կազիմեժ Դոլնի գմինայի մոտակայքում[3]։ 2010 թվականի տվյալներով գյուղում ապրում էր 1500 բնակիչ։

Գյուղից ոչ հեռու գտնվում են 14-րդ դարի ամրոցի ավերակները։ Ավանդության համաձայն՝ ամրոցը կառուցվել է Կազիմիր 3-րդ Մեծի կողմից իր սիրուհու՝ աղքատ հրեա, կոշկակարի աղջիկ Էսթեր Մալախի համար։ Գաղտնի միջանցքով ամրոցը միացել է Կազիմիրի ամրոցին։ Ավերակների կողքին է գտնվում փարոս աշտարակը, որը կառուցվել է 13-րդ դարում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հետո գյուղը հակակոմունիստական դիմադրության կենտրոն էր։ 1945 թվականի մայիսի 24-ին գյուղում տեղի է ունեցել մարտ՝ Կրայովայի բանակի և ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի միջև, ինչի արդյունքում զոհվել են 16 խորհրդային գործակալ և 10 լեհ կոմունիստ[4]։
1950 թվականի մայիսի 1-ին գյուղը էլեկտրաէներգիա է մատակարարվել, 1960-ականներին գյուղում կառուցվել են հրշեջ կայան, մշակույթի տուն, հեռախոսակայան։
Այսօր զբոսաշրջիկների համար այն հանդիսանում է որպես դիտակետ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/060611214045-0383024?var-id=1639616&format=jsonapi
- ↑ Tomwrote, Tom; just_tom 2008-06-30 23:42:00, 2008-06-30 23:42:00 Tom Tom. «(no title)». just-tom.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
{{cite web}}: Cite uses generic title (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Казимеж-Дольны - путеводитель
- ↑ «MMPuławy - Strona Informacyjna miasta Puławy». www.mmpulawy.pl. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Светлана Вертинская (17 апреля 2015 года). «Казимеж Дольны: в зазеркалье времени» (ռուսերեն). Nesw.21.by. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոխոտնիցա» հոդվածին։ |
|
