Բոգուսլավ Ադամովիչ
Բոգուսլավ Ադամովիչ լեհ.՝ Bogusław Adamowicz | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1870 |
Ծննդավայր | Մինսկ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1944[1][2] |
Գրական անուն | B. Korda, Self |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և նկարիչ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Կրթություն | Մինսկի արական գիմնազիա |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ և իմպրեսիոնիզմ |
Bogusław Adamowicz Վիքիպահեստում |
Բոգուսլավ Ադամովիչ (լեհ.՝ Bogusław Adamowicz, հունվարի 13, 1870, Մինսկ, Ռուսական կայսրություն - 1944[1][2]), «Երիտասարդ Լեհաստան» շարժման լեհ արձակագիր, բանաստեղծ, նկարիչ։ Հարել է պառնասականներին, սիմվոլիզմին, իմպրեսիոնիզմին, ներկայացրել լեհական հայրենասիրական պոեզիա և ֆանտաստիկ սարսափ գրականություն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչություն սովորել է Փարիզում։ Մոտ 1911 թվականին վերադարձել է Մինսկ, որտեղ 1918-1920 թթ. խմբագրել է լեհական «Goniec Miński» պարբերականը։ 1920 թվականից ապրել է Վարշավայում։ Վարշավայի ապստամբության (1944) ժամանակ գերմանացիների կողմից բռնի տարհանվել է Վարշավայից, որից հետո նրա մասին լուրեր չկան։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոգուսլավ Ադամովիչի ստեղծագործությունը բաժանվում է երկու տարբեր ուղղությունների։ Առաջինում շեշտվում է էրոտիզմն ու նեկրոֆիլ երևույթները՝ փոքր-ինչ սատանիստական երանգավորմամբ։ Այստեղ Բոգոսլավ Ադամովիչի ստեղծագործությունների վրա ազդեցություն է ունեցել Էդգար Պոն և բնորոշ էր «Երիտասարդ Լեհաստան» շարժմանը։ Այս բնույթի պոեզիայում Ադամովիչը մանրամասնորեն պատկերում է սեռական զգայնությունը՝ ուղղակիորեն համատեղելով կյանքը մահվան ցանկությանը։
Բոգուսլավ Ադամովիչի ստեղծագործության երկրորդ ուղղությունն ազդել է Տադեուշ Միչինսկու և Անտոնի Լանգեի պոեզիայի վրա։ Այս բնույթով Ադամովիչը շարունակել է Յուլիուշ Սլովեցկուն, օգտագործելով իր պոեզիայում մետաֆիզիկական և պատմափիլիսոփայական հարաբերապաշտություն, միևնույն ժամանակ ընդգծելով սոցիալական անարդարության իր տեսլականը։ Այս բնույթով Ադամովիչը առանձնանում է «Երիտասարդ Լեհաստան» շարժումից, հարում պոզիտիվիզմին։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Gra wyobraźni» (1893),
- «Melodie» (1897),
- «Rapsod ludzkości» (1911),
- «Wybór poezji» (1985),
Արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Wojna z duchami» (1908), ապա հրատարակվել է «W starym dworze. Powieść fantastyczna» անվանումով,
- «Tajemnica długiego i krótkiego życia» (1911),
- «Nieśmiertelne głupstwo. Fantazja powieściowa» (1912),
- «Wesoły marszałek» (1922),
- Świat na żółto (Мир в жёлтом) (1925), ապա հրատարակվել է «Triumf żółtych» (1927) անվանումով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Andrzej Niewiadowski, Antoni Smuszkiewicz, Leksykon polskiej literatury fantastycznonaukowej, Wydawnictwo Poznańskie, Poznań 1990, ISBN 83-210-0892-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adamowicz, Bogusław (լեհ.)
- Стихотворение «Noc taka piękna» (լեհ.)
- Стихотворение «W księżycowy brzask» Արխիվացված 2013-11-11 Wayback Machine (լեհ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգուսլավ Ադամովիչ» հոդվածին։ |
|