Jump to content

Բոգդան Իստրու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգդան Իստրու
մոլդ.՝ Bogdan Istru
Ծննդյան անունուկրաիներեն՝ Бодарев Богдан Спиридонович
Ծնվել էմարտի 31 (ապրիլի 13), 1914
ԾննդավայրPistruieni, Telenești District, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 25, 1993(1993-03-25) (78 տարեկան)
Վախճանի վայրՔիշնև, Մոլդովա
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզումոլդովերեն
Ազգությունմոլդովացի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Մոլդովա
ԿրթությունVasile Lupu Normal School in Iași? (1931) և Իոն Կրյագնեի անվան պետական մանկավարժական համալսարան (1957)
Գրական շարժումներսոցիալիստական ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներ«Տատարբունար» (1976)
ԱնդամակցությունMoldovan Writers' Union? և Մոլդովայի գիտությունների ակադեմիա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Մոլդովական ԽՍՀ պետական ​​մրցանակներ

Բոգդան Իստրու (մոլդ.՝ Bogdan Istru, իսկական անունն ու ազգանունը՝ Իոն Բեդերեու (ռումիներեն՝ Ion Bădărău), 31 մարտի (13 ապրիլի), 1914, Պիստրուենի, Բեսարաբիա, Ռուսական կայսրություն1993, Քիշնև, Մոլդավիա), մոլդավացի գրող։ Մոլդավիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1982

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բեսարաբիայի Պիստրուենի գյուղում (ներկայում՝ Մոլդովայի Տելենեշտի շրջան)։

1931 թվականին ավարտել է Յասիի մանկավարժական բարձրագույն ուսումնարանը։

Առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1932 թվականին, իսկ արդեն չորս տարի անց Քիշնևում հրատարակվել է Բոգդան Իստրուի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Հմայություն» (ռումիներեն՝ Blestem, 1937), այնուհետև նույն քաղաքում լույս է տեսել «Արծվի մահը» (ռումիներեն՝ Moartea vulturului, 1938) ժողովածուն։

Բոգդան Իստրուի բանաստեղծություների ու պոեմների ժողովածուներից են՝ «Հայրենիքի ձայնը» (1946), «Ավանգարդում» (1951), «Մի ափից մյուսը» (1958), «Խաղաղության ծառուղի» (1953), «Ընտրյալ բանաստեղծություններ» (1964), «Հազարավոր ձայներ» (1971), «Տատարբունար» (1974) և այլն։

Մոլդավիայի ԽՍՀ-ի ձևավորումից հետո Բոգդան Իստրուի ստեղծագործությունների գլխավոր թեման է դառնում գյուղացիների ու կոլխոզի աշխատողների կյանքը, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներն ու սոցիալիստական շինարարության աշխատողները (Վոլգա-Դոն ջրանցի վերաբերյալ)։ Լիվիու Դելյանուի հետ մոլդավերեն է թարգմանել ԽՍՀՄ օրհներգը։ Գրել է նաև պատմվածքներ։

Արժանացել է Մոլդավիայի ԽՍՀ պետական մրցանակի «Տատարբունար» (1976) պոեմի համար, որը նվիրված է Տատարբունարի ապստամբությանը (տեղի է ունեցել 1924 թվականին)։ Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ է 1984 թվականից։

Ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պոմներ, Քիշնև, 1959։
  • Բարի ժամի, Մոսկվա, 1959։
  • Բանաստեղծություններ, Մոսկվա, 1964։
  • Версурь (բանաստեղծություններ), Քիշնև, 1966։
  • Pasarea albastra, Քիշնև, 1991։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իստրու Բոգդան Արխիվացված 2023-04-08 Wayback Machine
  • Ana Bantos. Bogdan Istru și creația scriitorilor tineri. În volumul «Creație și atitudine» (Ed. Literatura artistică, Chișinău, 1985)
  • George Călinescu. Istoria literaturii române de la origini până în prezent (ed. a II-a, revăzută și adăugită, p. 942)