Բոբի Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Բոբի Ջոնս
Bobby Jones
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Ծանր հարձակվող
Ի ծնե տրված անունը Ռոբերտ Քլայդ «Բոբի» Ջոնս
Robert Clyde "Bobby" Jones
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 18, 1951 (67 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,06 մ
Քաշ 95 կգ
Դպրոց Հարավային Մեկլենբուրգ (Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա)
համալսարան Հյուսիսային Կարոլինա (1971-1974)
Դրաֆթի տարի 1974 / ռաունդ` 1 / ընտր.` 5-րդ
Դրաֆթ ակումբ Հյուստոն Ռոքեթս
Կարիերա սկիզբ 1974 թվական
Կարիերա ավարտ 1986 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
  • NBA չեմպիոն (1983)
  • NBA բոլոր աստղերի խաղ (1977, 1978, 1981, 1982)
  • NBA բոլոր աստղերի պաշտպանության առաջին հավաքական (1977-1984)
  • NBA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքական (1985)
  • ABA սկսնակների հավաքական (1975)
  • ABA բոլոր աստղերի խաղ (1976)
  • ABA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքական (1985) (1975, 1976)
  • NCAA երկրորդ համաամերիկյան հավաքական (1974)
  • «Ֆիլադլեֆիա»-ում անմահացված է 24-րդ համարը
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 774
  • Միավորներ՝ 8911 (11,5 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 4256 (5,5 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1888 (2,4 փ/խ)
  • Խլումներ՝ 1050 (1,4 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 982 (1,3 բ/խ)

Ռոբերտ Քլայդ «Բոբի» Ջոնս (անգլ.՝ Robert Clyde "Bobby" Jones, դեկտեմբերի 18, 1951(1951-12-18), Շառլոթ, Մեկլենբերգ շրջան), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է ծանր հարձակվողի դիրքում։ Սովորել է Չափել Հիլի Հյուսիսային Կարոլինայի համալսարանում։ 1974 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Հյուստոն Ռոքեթս» ակումբի կողմից՝ 5-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Դենվեր Նագեթս» և «Ֆիլադելֆիա-76» ակումբների կազմում։ NBA-ում ընդհանուր առմամբ անցկացրել է 10 մրցաշրջան։ 1982/1983 թվականների մրցաշրջանի ժամանակ Ջոնսը «Ֆիլադելֆիա»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն։ Չորս անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1977, 1978, 1981 և 1982)։ Ութ անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության առաջին հավաքականի մեջ (1977-1984), ինչպես նաև մեկ անգամ NBA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի մեջ (1985)։ 1983 թվականին ճանաչվել է NBA լավագույն վեցերորդ խաղացող։ 1974 թվականին ընդգրկվել է NCAA երկրորդ համաամերիկյան հավաքականի մեջ։ «Սևնթի Սիքսերս»-ը նրանից հետո անմահացրել է 24-րդ համարը։ NBA կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ խաղացել է 774 խաղ, որոնցում հավաքել է 8911 միավոր (11,5 մ/խ), կատարել է 4256 անդրադարձ, 1888 փոխանցում, 1050 խլում և 982 բլոկշոտ[1]։

Բասկետբոլիստի իր կարիերայի առաջին երկու մրցաշրջանը Ջոնսը անցկացրել է ABA-ում՝ «Դենվեր Նագեթս» ակումբի կազմում։ 1975 թվականին ընդգրկվել է ABA մրցաշրջանի սկսնակների հավաքականի մեջ։ 1976 թվականին մասնակցել է ABA բոլոր աստղերի խաղին։ Երկու անգամ ընդգրկվել է ABA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի մեջ (1975, 1976)։ ABA կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ խաղացել է 167 խաղ, որոնցում հավաքել է 2480 միավոր (14,9 մ/խ), կատարել է 1483 անդրադարձ, 634 փոխանցում, 337 խլում և 337 բլոկշոտ։

1972 թվականին ԱՄՆ-ի հավաքականի կազմում Մյունխենում անկացվող Ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ գրավել է արծաթե մեդալներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]