Բոբինգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բոբինգեն
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես50,25 կմ²
ԲԾՄ521 մետր
Բնակչություն18 070 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ08234
Փոստային դասիչ86399
Ավտոմոբիլային կոդA
Պաշտոնական կայքstadt-bobingen.de
Բոբինգեն (Գերմանիա)##
Բոբինգեն (Գերմանիա)

Բոբինգեն (գերմ.՝ Bobingen), քաղաք Գերմանիայում, Բավարիա երկրամասում։

Մտնում է Աուգսբուրգի շրջանի կազմի մեջ։ Գտնվում է Շվաբիա վարչական շրջանի ենթակայության տակ։ Բնակչությունը 16 468 մարդ է (ըստ 2010 թվականի դեկտեմբերի 31ի տվյալների)[2]։ Տարածքը 50,45 կմ² է։ Պաշտոնական կոդը՝ 09 7 72 125։

Քաղաքը ստորաբաժանվում է 6 քաղաքային համայնքների։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ժամանակ, երբ Բոբինգենի վայրում ապրում էին ալեմանները, նրանք կոչում էին բնակավայրը Ռովո։ Ամենայն հավանականությամբ դա նրանց ցեղապետի անունն էր։ Առաջին անգամ այդ անունը հիշատակվել է 506 թվականին։ 993 թվականին ժամանակագրության նշվում էր "Pobinga" անունը, որ նշանակում է «մարդ Ռովոյից»։ "Pobinga" անունը աստիճանաբար վերափոխվեց Bobingen։ Բոբինգենը այդ ժամանակ աուգսբուրգյան արքեպիսկոպոսների նստավայրն էր։ 1803 թվականին Բոբինգենն անցնում է բավարական թագավորության իրավասության ներքո։ 1847 թվականին Լինդաուից մինչև Հոֆ երկաթգծի կառուցումը Բոբինգեն բերեց առաջին շոգեքարշները։ Դրանից կես դար անց՝ 1899 թվականին, Բոբինգենում ստեղծվեց առաջին արտադրական ընկերությունը․ արհեստական մետաքսի արտադրության գործարան։ Եվս կես դար անց՝ 1953 թվականին, Բոբինգենը աճեց Markt կարգավիճակի, և միայն 1969 թվականին նա ստացավ քաղաքի իրավունք և կարգավիճակ։

Տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Բոբինգենում հայտնվեց սեփական Stadthalle–ը, որը դարձավ քաղաքի մշակութային կենտրոնը։ Բոբինգենում կա հինգ վանք։ Վանքերը ոչ միայն քրիստոնեական են, այլև մուսուլման։ Բացի մզկիթից, որ ստեղծվել է վերջերս, քաղաքը զբոսաշրջիկներին կարող է հպարտությամբ ներկայացնել Սուրբ Վոլֆգանգի եկեղեցին (St. Wolfgang- und Wendelin-Kapelle), Սուրբ Ֆելիցիայի եկեղեցին (St. Felizitas), Սուրբ Մարիայի եկեղեցին (Rokoko-Wallfahrtskirche Mariae Himmelfahrt) և Ավետարանչական եկեղեցին (Evangelische Dreifaltigkeitskircһе)։

Բացի եկեղեցիներից՝ Բոբինգենի հին կենտրոնում թաքնված են մի քանի հրաշալի առանձատներ, որ տեղի բնակիչն երի կողմից անվանվել են պալատներ՝ Ստորին, Վերին և Միջին (Unteres Schlösschen, Oberes Schlösschen, Mittleres Schlösschen)։ Կան նաև երեք փոքր պալատներ՝ Սուրբ Խաչը (Heilig-Kreuz-Schlösschen), Կոզիմոնոն (Cosimosinisches Schlösschen) և Շտաուդենների տունը (Stauden-Haus)։

Դեռ հնուց քաղաքում կան երկու ալրաղացներ՝ Միջին և Վերին։ Կան նաև հնամյա գարեջրատներ և նման վայրեր, իհարկե, հնության համուհոտով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]