Կլոստերլեխֆելդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կլոստերլեխֆելդ
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես2,36 կմ²
ԲԾՄ584 մետր
Բնակչություն2996 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ08232
Փոստային դասիչ86836
Ավտոմոբիլային կոդA
Պաշտոնական կայքklosterlechfeld.de
Կլոստերլեխֆելդ (Գերմանիա)##
Կլոստերլեխֆելդ (Գերմանիա)

Կլոստերլեխֆելդ (գերմ.՝ Klosterlechfeld), կոմունա Գերմանիայում, Բավարիա երկրամասում։

Ենթարկվում է Շվաբիա վարչական տարածքին։ Մտնում է Աուգսբուրգ շրջանի կազմի մեջ։ Ենթարկվում Լեխֆելդի կառավարությանը։ Բնակչությունը կազմում է 2654 մարդ (2010 թվականի դեկտեմբերի 31 դրությամբ)[2]։ Զբաղեցնում է 2,80 կմ2 տարածք։ Պաշտոնական կոդը 09 7 72 162։

Այստեղ հին ժամանակներից կանգնած էր Wallfahrtskirche "Unserer Lieben Frauen Hilf auf dem Lechfeld" ժամատունը։ Նրա կողքին բնակեցվեցին ֆրանցիսկյան վանականները, որոնք պատկանում էին Ստրասբուրգին։ 1602 թվականին այս տարածքների տիրակալուհին՝ Ռեգինան Իմխոֆից, մոլորվելով ձմռանը դաշտում, երդում է տալիս, որ եթե Սուրբ Աստվածածինը նրան տանի դեպի ճանապարհ, ապա նրա երախտագիտությունը փրկած կյանքի համար կլինի եկեղեցի։

Եկեղեցու նախագիծը պատվերված էր Աուգսբուրգում, Էլիասա Հոլլի մոտ (Ellias Holl)։ Սակայն նա չէր կառուցել եկեղեցին, Էլիասա Հոլլը կառուցել էր միայն նոր ժամատունը։ Իր այժմյան ձևը և չափսերը Kirche Maria Hilfe ստացել է XVII դարի վերջում, երբ ուխագնացները այնքան շատացան, որ ժամատունը դադարեց նրանց տեղավորել։ Ստիպված ևս մեկ ժամատուն կառուցվեց, որի հետ մեկտեղ վերջնականորեն ձևավորվեց եկեղեցու հատակագիծը։ Այդ աշխատանքը կատարեց ճարտարապետ Պադուին, սակայն բոլոր իր հատակագծերը նա հիմնում էր Հոլլի գծագիրների և իր Աուգսբուրգում աշխատանքների վրա։ Ահա ինչու ռոտոնդայի իտալական ոգին այդքան ներդաշնակ զուգակցվում է եկեղեցիների՝ բարոկկոյի հատկանիշներով ճարտարապետության հետ։ Դրա հետ մեկտեղ ուխտագնացների թիվը Kirche Maria Hilfe-ում մեծանում էր։ XVIII դարասկզբին այստեղ էին գալիս ավելի քան 1000000 ուխտագնացներ 1 տարվա ընթացքում։

XVIII դարում եկեղեցին ընդլայնեցին, իսկ ներսում հայտնվեց այնքան շքեղ կահավորում ռոկոկո ոճի մեջ, որ Սուրբ Մարիամի եկեղեցին Կլոստերլեխֆելդում սկսեցին համարել Բավարիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը։ 1984 թվականին եկեղեցին ամբողջությամբ վերականգնեցին։ 2004 թվականին հանդիսավոր նշվեց 400 տարին, այն օրվանից, երբ Kirche Maria Hilfe օծվեց։ Ժամանակակից մենաստանի շենքը ավելի երիտասարդ է քան կապելան. այն կառուցված էր XVII դարի մեջտեղում, իսկ 100 տարվանից հետո այն ձևփոխվել էր և վերականգնվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոստերլեխֆելդ» հոդվածին։