Բոբան Նիկոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոբան Նիկոլով
մակեդոներեն՝ Бобан Николов
Քաղաքացիությունը  Հյուսիսային Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 28, 1994(1994-07-28)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Շտիպ, Հյուսիսային Մակեդոնիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Բոբան Նիկոլով (մակեդոներեն՝ Бобан Николов, հուլիսի 28, 1994(1994-07-28)[1], Շտիպ, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի ֆուտբոլիստ, հունգարական «Քիշվարդ» ակումբի և Մակեդոնիայի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլովը իր հայրենի քաղաքի «Բրեգալնիցա» ակումբի սան է։ 2010 թվականին տեղափոխվել է Ռումինիա, որտեղ սովորել է Գեորգե Հաջիի ակադեմիայում։ 2012 թվականին Բոբանը պայմանագիր է կնքել «Վիիտորուլի» հետ։ 2013 թվականի մարտի 8-ին «Գազ Մեթանի» դեմ խաղում նորամուտը նշել Է Ռումինիայի առաջնությունում[2]։ Մայիսի 19-ին «ՍՍտյաուայի» դեմ խաղում Նիկոլովը խփել էիր առաջին գոլը «Վիիտորուլի» կազմում[3]։ 2015 թվականի ամռանը նրա պայմանագիրը ռումինական ակումբի հետ ավարտվել էր, և Բոբանը ազատ գործակալի կարգավիճակով վերադարձել էր հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Վարդարի» հետ։ Օգոստոսի 23-ին «Մլադոստի» դեմ խաղում նորամուտն է նշել Մակեդոնիայի առաջնությունում[4]։ 2016 թվականի մարտի 3-ին մայրաքաղաքային «Մլադոստի» դեմ խաղում Նիկոլովը խփել է իր առաջին գոլը «Վարդարի» կազմում[5]։ Ակումբի կազմում Բոբանը երկու անգամ հաղթել է Մակեդոնիայի առաջնությունում։

2018 թվականի սկզբին Նիկոլովը տեղափոխվել է հունգարական «Վիդեոտոն» (հետագայում վերանվանվել է Մոլ Վիդի)։ Փետրվարի 24-ին «Վաշաշի» դեմ խաղում նորամուտն է նշել Հունգարիայի առաջնությունում[6]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 29-ին Ադրբեջանի հավաքականի դեմ ընկերական խաղում Նիկոլովը նորամուտն է նշել Մակեդոնիայի հավաքականի կազմում[7]։ 2017 թվականի մարտի 24-ին Լիխտենշտեյնի հավաքականի դեմ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական խաղում Բոբանը խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[8]։

2017 թվականին Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի կազմում Նիկոլովը Լեհաստանում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է Իսպանիայի[9], Սերբիայի[10] և Պորտուգալիայի հավաքականների դեմ խաղին[11]։

Գոլեր Մակեդոնիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Տեղ Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1. 2017 թվականի մարտի 24 Ռայնպարկ, Վադուց, Լիխտենշտայն Լիխտենշտայն Լիխտենշտայն 0:1 0:3 Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորում

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Հյուսիսային Մակեդոնիա «Վարդար»

  • Մակեդոնիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2015/2016
  • Մակեդոնիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2016/2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Газ Метан VS. Вииторул Констанца 4:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. «Стяуа VS. Вииторул Констанца 2:5» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. «Вардар VS. Младость Царев Двор 6:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. «Младость Царев Двор VS. Вардар 0:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. «Видеотон VS. Вашаш 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  7. «Македония VS. Азербайджан 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. «Лихтенштейн VS. Македония 0:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. «Испания (до 21) VS. Македония (до 21) 5:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  10. «Сербия (до 21) VS. Македония (до 21) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  11. «Македония (до 21) VS. Португалия (до 21) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբան Նիկոլով» հոդվածին։