Բյուզանդ Կեոզյուպեոյուքյան
Բյուզանդ Կեոզյուպեոյուքյան | |
---|---|
Ծնվել է | 1891 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1955 |
Մայրենի լեզու | հայերեն |
Մասնագիտություն | հրապարակախոս և խմբագիր |
Բյուզանդ Կեոզյուպեոյուքյան (1891, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1955), հայ կրթական գործիչ, հրապարակախոս, խմբագիր։
Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է տեղի Ռոբերտ քոլեջում։ Իմացել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն։ Ուսման ընթացքն ավարտելուց հետո զբաղվել է ուսուցչությամբ։ 1922 թվականին մեկնել է Եգիպտոս, ապրել Կահիրեում, որտեղ շարունակել է ուսուցչական աշխատանքը։ 1927 թվականից հրատարակել է «Հրեղեն սյուն» պարբերականը, իսկ 1936 թվականին տպագրել է «Անգլերեն լեզու» դասագիրքը, որը օգտագործել է Եգիպտոսի հայկական դպրոցներում[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 105.