Կոպաբորբ
Արտաքին տեսք
(Վերահղված է Բլեֆարիտից)
Կոպաբորբ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | բորբոքում[1] |
Բժշկական մասնագիտություն | ակնաբանություն |
Blepharitis Վիքիպահեստում |
Կոպաբորբ, բլևֆարիտ (հունարեն՝ βλεφαρίζ-կոպ), կոպեզրերի բորբոքում։ Շատ տարածված, հաճախ՝ երկարատև և չընդհատվող ընթացքով հիվանդություն։ Մեծ մասամբ առաջանում է ոչ լիարժեք սնման, տուբերկուլոզա-ալերգիական հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների, հեռատեսության և աչքի աստիգմատիզմի դեպքերում։ Տարբերում են հասարակ (թեփոտվող), խոցային և անկյունային կոպաբորբեր։
Հասարակ կոպաբորբը բնորոշվում է կոպեզրերի կարմրությամբ և այտուցով, թարթիչների հիմքում թեփիկների առաջացմամբ։
Խոցային կոպաբորբի դեպքում կոպեզրերին առաջանում են բավականին պինդ կեղևներ, որոնք հեռացնելիս առաջանում են արյունահոսող թարախային խոցիկներ։ Անկյունային կոպաբորբը աչքի շաղկապենաբորբի բարդություն է։
Բուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական պատճառի վերացում։ Կոպեզրերի մշակում դաբաղող և վարակազերծող միջոցներով։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոպաբորբ կատեգորիայում։ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Disease Ontology — 2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 596)։ |