Բլեզ դը Վիժեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բլեզ դե Վիժեներից)
Բլեզ դը Վիժեներ
ֆր.՝ Blaise de Vigenère
Vigenere.jpg
Ծնվել է ապրիլի 5, 1523(1523-04-05) (493 տարեկան)
Ծննդավայր Saint-Pourçain-sur-Sioule
Մահացել է 1596
Մահվան վայր Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություն գաղտնագիր, մաթեմատիկոս և դիվանագետ
Աշխատանք քաղաքագետ,
գաղտնագիր,
ալքիմիկ

Բլեզ դը Վիժեներ (ֆր.՝ Blaise de Vigenère, ապրիլի 5, 1523, Սեն Պուրսեն սյուր Սյուլ - փետրվարի 19, 1596[1][2], Փարիզ[3]), ֆրանսիացի քաղաքագետ, գաղտնագիր և ալքիմիկ է։ 17 տարեկանից սկսած սովորել է քաղաքագիտություն։ 24 տարեկանում աշխատել է Նեվերի դուքսի մոտ՝ որպես գործավար։ 1554- 1556 թթ. եղել է Ֆրանսիայի դեսպանը Իտալիայում։ Ամուսնացած է եղել Մարի Վարեի հետ։ Մեծապես հետաքրքրված է եղել ալքիմիայով, որին էլ նվիրել է իր «Traicté du Feu et du Sel» աշխատությունը։ Մահացել է Փարիզում 1596 թ-ին։


  1. 1,0 1,1 Record #119173883 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 Record #119173883 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 31-ին 2014: