Բլագոյա Իվանով
Արտաքին տեսք
Բլագոյա Իվանով Благоја Иванов | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 4, 1931[1] (94 տարեկան) |
| Ծննդավայր | Սկոպիե, Vardar Banovina, Հարավսլավիայի Թագավորություն |
| Մասնագիտություն | լրագրող և գրող |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սկոպյեի համալսարան |
| Աշխատավայր | Սկոպյեի համալսարան |
Բլագոյա Իվանով (մակեդոներեն՝ Благоја Иванов, փետրվարի 4, 1931[1], Սկոպիե, Vardar Banovina, Հարավսլավիայի Թագավորություն), մակեդոնացի արձակագիր, գրաքննադատ, դրամատուրգ։
Ավարտել է Սկոպյեի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետը։
Հրատարակել է «Յոթ վախճան» (1956), «Գիշերն առանց հանգստի» (1959), «Կարմիր ռոնդո» (1964) և «Փոքրիկ արկած» (1969) պատմվածքների ժողովածուները, «Ճանապարհորդություններ» քնարական մանրապատումները (1967):
1969 թվականին լույս է տեսել Իվանովի «Հողմեր» վեպը։ Այնուհետև հրատարակվել են «Առերեսումներ» (1970) քննադատությունների և ակնարկների գիրքը, «Հանդիպումներ բաժանման ժամանակ» փոքրիկ դրամաները (1974), «Ինքնամոռացման մյուս երեսը» (1975):
1977 թվականին լույս է տեսել Իվանովի «Մեկ տարի և մի ամբողջ կյանք» վեպը[2]։
Բլագոյա Իվանովը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանդիպում։ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 127-140։ Թարգմ.՝ Լ. Սարգսյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 127։
| ||||||||