Բիրվլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բիրվլիտ
հոլ.՝ Biervliet
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ031
Պաշտոնական կայքbiervliet.nl
Բիրվլիտ (Նիդեռլանդներ)##
Բիրվլիտ (Նիդեռլանդներ)

Բիրվլիտ (հոլ.՝ Biervliet), քաղաք Նիդերլանդերի հարավ-արևմուտքում, Զեյլանդ նահանգում, Զեյլանդական Ֆլանդրիայի կենտրոնում, ներառված Թերնեուզեն համայնքի կազմում։ Նաև տեղակայված է 16 կմ հարավ այլ խոշոր քաղաքից՝ Ֆլիսինգենից։ Քաղաքի բնակչությունը 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ 1633 մարդ է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում առաջին ձկնորսական գյուղ Բիրվլիտը քաղաքի կարգավիճակ ստացավ 1183 թվականին։

Մինչև 1970 թվականը մնացել է որպես առանձին համայնք։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում տեղակայված են Frans Vervaet BV ճակնդեղահավաք կոմբայններ, բարձր անցունակությամբ ինքնագնաց աղբացիրներ թողարկող ֆիրմայի և մեծ բեռնունակությամբ վերջին մասնագիտացված ամենագնացների բազայում կիսաթրթուրավոր ինքնաթափներ ստեղծող Vervaet Track Trike ֆիրմայի գրասենյակները և արտադրական օբյեկտները[2]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրվլիտի 11 օբյեկտներ գրանցված են պահպանվող հուշարձանների պետական ցուցակում[3]։

Քաղաքում գտնվում է Հոլանդական բարեփոխումների եկեղեցիների վանքը, որը կառուցվել է 1659-1660 թվականներին, որի վիտրաժները մաքուր են մնացել մինչ այսօր։ Բացի դրանից, նրա մեջ կա Սուրբ Կույս Մարիամի հռոմեական կաթոլիկ ծխական եկեղեցին՝ լուսավորված 1858 թվականին։ Եկեղեցու շենքը ընդարձակվել է 1920 թվականին և վերանորոգվել է 1965 թվականին[3]։

Բիրվլիտում տեղակայված է նաև հողմաղաց, որը 1842 թվականի կառույց է։ Սկզբնապես այն իրենից ներկայացնում էր խնոցի հողմային շարժումներով, իսկ հողմաղացը վերասարքավորվել է 1885 թվականին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MAlgemene gegevens» (հոլանդերեն). Biervliet.nl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. «De Historie» (հոլանդերեն). Կաղապար:Не переведено 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 «Monumenten» (հոլանդերեն). Biervliet.nl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]