Ճակնդեղահավաք կոմբայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ճակնդեղահավաք կոմբայն, շաքարի, ճակնդեղի բերքը հավաքող մեքենա, հողից հանում է արմատները (պալարները), կտրում փրերը, դրանք զետեղում բունկերի մեջ, կամ արմատները բարձում կողքից ընթացող մեքենայի թափքի, իսկ փրերը՝ տրակտորային բեռնասայլակի վրա։ ԽՍՀՄ-ում արտադրվում է 2 տեսակի ճակնդեղահավաք կոմբայն 1․ արմատահաններ (ԿՍՏ-3Ա, ԿՍՏ-2Ա, ՍԿԴ-2, ՄԿՆ-2Ա և այլն), որոնք սկզբում հանում են արմատները և ապա մեքենայի վրա կտրում փրերը, կամ կտրում են փրերը ու հողից հանում արմատները։ 2․ ԿՍՏ-ՅԱ կցովի եռշարք արմատահան կոմբայն, որը գործածվում է հոսքային կամ փոխաբեռնումով բերքահավաքի ժամանակ։ Ճակնդեղահավաք կոմբայններն ունեն փրակտրիչներ, փրերը ընդունող փոխարկիչ, սկավառակաձև հողափոր հարմարանք, արմատամաքրիչներ, փրերի և արմատների ամբարձիչ-փոխադրիչներ (էլևատորներ), փրերի բունկեր, ավտոմատ և ձեռքի կանոնավորիչ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 59 CC-BY-SA-icon-80x15.png