Բրյուգեի բեֆրուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բեֆրուա Բռյուգգեից)
Բրյուգգեի զանգակատունը

Բրյուգեի բեֆրուա ((հոլ.՝ Belfort van Brugge)), Բրյուգեի Շուկայական հրապարակում գտնվող միջնադարյան զանգակատուն (բեֆրուա)։ Լինելով քաղաքի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը[1]՝ զանգակատունը նախկինում տեղավորում էր գանձարանը և տեղական ինքնակառավարման արխիվները, ինչպես նաև ծառայում էր որպես հրդեհների և այլ վտանգների առաջացման դիտակետ։ Նեղ, ուղղաձիգ սանդուղքը, որը կազմված է 366 աստիճաններից և վճարի դիմաց հասանելի է հանրությանը[2], բերում է դեպի շենքի վերնամաս (83 մետր բարձրությամբ), որը մեկ մետր խոնարհված է դեպի արևելք։ Աշտարակի կողքերին և հետնամասում գտնվում է նախկին շուկայական սրահը. ուղղանկյուն շենքն ընդամենը 44 մետր լայնություն ունի, բայց խորությունը 84 մետր է, ներսում նաև բակ ունի։ Զանգակատունը, համապատասխանաբար, հայտնի է նաև որպես Halletoren (սրահներից կազմված աշտարակ)։ Պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ որպես համաշխարհային ժառանգություն, լինելով «Բելգիայի և Ֆրանսիայի Բեֆֆուրա» կազմի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգակատունը շուկայական հրապարակին ավելացվել է մոտ 1240 թվականին, երբ Բրյուգգեն ծաղկում էր ապրում որպես ֆլամանդական մահուդե արդյունաբերության կենտրոն։ Ավերիչ հրդեհից հետո աշտարակը վերականգնվեց 1280 թվականին։ Սակայն քաղաքային արխիվներն անվերադարձ կորել էին կրակի ճիրաններում։

Վերին ութանկյուն աստիճանը զանգակատանն ավելացվել է 1483 և 1487 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում, ծածկված է փայտե սայրաձող ունեցող կափարիչով, որն իր վրա կրում է Միքայել հրեշտակապետի պատկերը, ում ոտքերի տակ վիշապ է պատկերված։ Սայրաձողը երկար չդիմացավ. 1493 թվականին կայծակի հարվածը այն մոխրի վերածեց և ավերեց զանգակատունը։ Փայտե սայրաձողը նորից պսակավորեց զանգակատան բարձունքը երկուսուկես դար՝ մինչ այն պահը, երբ 1741 թվականին կրակի զոհ դարձավ։ Սայրաձողն այլևս երբեք նորից չտեղադրվեց, այդ կերպ շենքի ներկայիս բարձրությունը որոշ չափով ավելի ցածր է, քան անցյալում. բայց ծակոտկեն, քարե պարապետը, որը պատրաստված էր գոթական ոճով, տանիքին տեղադրվեց 1822 թվականին։

Լոնգֆելոյի բանաստեղծությունը, որը վերնագրված է «Բրյուգգեի զանգակատունը», ներկայացնում է շենքի փոփոխական պատմությունը.

Բրյուգգեի շուկայական հրապարակում կանգնած է հին և շագանակագույն զանգակատունը.
Երեք անգամ ոչնչացվել և երեք անգամ վերականգնվել է, մինչ օրս հետևում է քաղաքին:

Զանգակատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակի զանգակատունը կարգավորում է քաղաքացիների կյանքը՝ հայտարարելով ժամը, հրդեհային ազդանշանները, աշխատանքային ժամերը, ինչպես նաև տարատեսակ սոցիալական, քաղաքական և կրոնական իրադարձություններ։ Ի վերջո՝ մեխանիզմն ապահովել է որոշ ղողանջների կանոնավոր հնչումը, օրինակ՝ ժամը մատնանշող։ XVI դարում աշտարակը կարիլիոն ստացավ, որը թույլ էր տալիս զանգակատանը հնչելու ձեռքի ստեղնային պանելի օգնությամբ։ 1604 թվականից սկսած՝ կաիլիոնահարը պետք է երգեր նվագեր կիրակի օրերին, տոնական և շուկայի օրերին։

1675 թվականին կարիլիոնը կազմում էին 35 զանգեր, որոնք պատրաստված էին Մելքիոր դե Խազեի կողմից (Անտվերպեն1741 թվականի հրդեհից հետո դա փոխարինվեց զանգերի հավաքակազմով, որը տրվել էր Joris Dumery-ի կողմից, որոնցից 26-ը դեռևս օգտագործվում են։ XIX դարի վերջին կարիլիոնը հաշվվում էր 48 զանգ, բայց այսօր դրանք 47-ն են, որոնք միասին կշռում են 27,5 տոննա։ Զանգերի զանգվածը գտնվում է 2-11000 ֆունտի տրամագծում[1]։

Հասարակական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զանգակատան շենքը նշանակալի դեր ունի «Բրյուգգեում» ֆիլմի համար։
  • Բրյուգգե զանգակատունը հիշատակվում է «Ամպոտ մետաքս» գրքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dunton, Larkin (1896). The World and Its People. Silver, Burdett. էջ 161.
  2. «Belfort». Bruggemuseum. Bruges (official website of the city). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]