Բերտա Ռումնիեցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերտա Ռումնիեցա
Ծնվել էհոկտեմբերի 9 (21), 1865
ԾննդավայրԱյզկրաուկլե, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 8, 1953(1953-03-08)[1] (87 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լատվիա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Երեք աստղերի շքանշան
և Ստալինյան մրցանակ

Բերտա Ռումնիեցա (հոկտեմբերի 9 (21), 1865, Այզկրաուկլե, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 8, 1953(1953-03-08)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լատվիացի դերասանուհի։ Լատվիական ՍՍՀ ժողովրդական արտիստուհի (1945)։ Ազգային բեմարվեստի հիմնադիրներից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1883 թվականից եղել է Ռիգայի լատիվիացի, թատրոնի, 1908-1915 թթ. ՝Ռիգայի Նոր, 1919 թվականից՝ Սովետական Լատվիայի Բանվորական (այժմ՝ Լատվիայի Դրամայի թատրոն) թատրոնների դերասանուհի։ Խաղացել է հասարակ կանանց դերեր։ Լավագույններից են՝ Ցանի մայրը, Աժա (Ռ. Բլաումանիսի «Չար ոգի», «Անառակ որդին»), վհուկ, Օրտա (Ռայնիսի «Կրակ և գիշեր», «Ինդուլիս և Արիա»), Ակուլինա (Գորկու «Քաղքենիներ»), Վիտտիխեն (Հաուպտմանի «Ջրասույզ զանգը»), Կնիրտյե (Հեյերմանսի «Հույսի» կորշծանումը»)։

Սովետական թատրոնում խաղացել է՝ Անֆուսա Տիխոնովնա (Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ»), Կրուսայի մայրը (Գրիգուլիսի «Կավ և ճենապակի», ՍՍՀՄ պետական մրցանակ, 1948

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Румниеце Берта Фрицевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 33