Բետինա Լե Բո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բետինա Լե Բո
Bettina Le Beau.jpg
Ծնվել էմարտի 23, 1936(1936-03-23)[1]
ԾննդավայրԱնտվերպեն, Բելգիա
Մահացել էսեպտեմբերի 8, 2015(2015-09-08) (79 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի

Բետինա (Բետին) Լե Բո (մարտի 23, 1936(1936-03-23)[1], Անտվերպեն, Բելգիա - սեպտեմբերի 8, 2015(2015-09-08), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ծնողներից հեռու՝ գտնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող համակենտրոնացման ճամբարում։ Նրան հաջողվել է փախչել, և ընտանիքը կարողացել է նրան թաքցնել նացիստներից։ Անգլիա տեղափոխվելուց հետո՝ պատերազմի ավարտին, սովորել է քոլեջում, աշխատել է որպես մոդել, ձեռագրաբան, դերասանական կաբարե և սովորել է մի քանի լեզու։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դերասանուհի մասնակցություն է ունեցել մի քանի շոուներում, այդ թվում «Բեննի Հիլլի շոու»-ում։ Նրա խոսքերով՝ իր ամենասիրելի սկետչը եղել է «Ֆրանսերենը սկսնակների համար», որտեղ կատարել է ֆրանսերենի ուսուցչուհու դեր, իսկ ամենաքիչը նրան դուր է եկել News At Ten սկետչ-ծաղրանմանակում ծրագիրը։ Հարցազրույցի ժամանակ նա ասել է, որ իր սկեսուրը, տեսնելով ծաղրանմանակումը. «բարկացել է և ասել, որ պատկառելի երիտասարդ կինը՝ երկու երեխաների մայրը, չպետք է իրեն այդպես դրսևորի, և որ իր որդին ավելին է ինձ թուլ տալիս։ Հիմա դուք հասկանում եք, թե ինչու այն ինձ դուր չի եկել»։ [1] Նա նկարահանվել է «Դոկտոր Նոու» ֆիլմում, որտեղ կատարել է պրոֆեսոր Դենտի քարտուղարուհու դերը։ Վարել է կանանց համար նախատեսված ռադիո և գրել է «Վերցրու քո երջանկությունը» գիրքը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.