Բեռնար Բոսանկետ
| Բեռնար Բոսանկետ | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հունիսի 14, 1848[1][2][3] |
| Ծննդավայր | Alnwick, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
| Մահացել է | փետրվարի 8, 1923[4][5][1][…] (74 տարեկան) |
| Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
| Գերեզման | Գոլդերս Գրին[6] |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | Անգլիկան եկեղեցի |
| Կրթություն | Բալիոլ քոլեջ և Հերոու դպրոց |
| Երկեր | The Distinction between Mind and Its Objects? |
| Մասնագիտություն | փիլիսոփա |
| Աշխատատու | Օքսֆորդի համալսարան |
| Ամուսին | Helen Bosanquet?[7] |
| Ծնողներ | հայր՝ Robert William Bosanquet?[8][7], մայր՝ Caroline Macdowall?[8][7] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Գերմանիայի հնագիտական ինստիտուտ |
Բեռնար Բոսանկետ (անգլ.՝ Bernard Bosanquet,հունիսի 14, 1848[1][2][3], Alnwick, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 8, 1923[4][5][1][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] ), բրիտանացի փիլիսոփա, քաղաքական փիլիսոփայության վերաբերյալ աշխատությունների հեղինակ և 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Բրիտանիայում քաղաքական և սոցիալական գիտության հարցերում նշանավոր դեմք, առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի։
Կենսագրություն և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Օքսֆորդի Հարոու դպրոցում և Բալիոլ քոլեջում։ Ավարտելուց հետո ընտրվել է Օքսֆորդի Համալսարանի քոլեջի անդամ, որտեղ դասավանդել է 1870-1881 թվականներին։ Նա հրաժարական է տվել, որպեսզի իրեն նվիրի փիլիսոփայությանը։ 1881 թվականին նա տեղափոխվել է Լոնդոն, որտեղ դարձավ Սփոփող Միության և Լոնդոնի Էթիկական Միության ակտիվ անդամ։ 1902 -1908 թվականներին եղել է Սենտ Էնդրյուսի համալսարանի բարոյական փիլիսոփայության պրոֆեսոր։ 1911-1912 թվականներին դասախոսել է Էդինբուրգի համալսարանում։
Եղել է Մեծ Բրիտանիայի նեոհեգելյան փիլիսոփայական շարժման առաջնորդներից[9], նրա ստեղծագործությունները գրվել են հին հույն փիլիսոփաներ Պլատոնի և Արիստոտելի և գերմանացի փիլիսոփաներ Իմանուիլ Կանտի և Գեորգ Հեգելի գաղափարների ազդեցությամբ։ Պետության մասին Բոսանկետի տեսության համաձայն, ազգային պետությունը բարձրագույն արժեք է և «ամենակատարյալ անհատը», որն ունի անսահմանափակ իշխանություն առանձին քաղաքացիների վրա, այն ձևավորում է նրանց սոցիալական բարոյականությունը[10]։
Նրա աշխատանքը ազդել է բազմաթիվ բրիտանացի փիլիսոփաների վրա, թեև նրա մահից հետո այն հաճախ է քննադատության ենթարկվել։
Շարադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է տրամաբանության, մետաֆիզիկայի, գեղագիտության և քաղաքականության վերաբերյալ աշխատությունների․
- Essentials of Logic. L., 1895;
- The Philosophical Theory of the State. L., 1899;
- A History of Aesthetics. L. — N. Y., 1904;
- Logic. Oxf., 1911;
- The Principle of Individuality and Value. L., 1912;
- The Meeting of Extremes in Contemporary Philosophy. L., 1921;
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 3 4 Бозанкет Бернард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 3 Kindred Britain
- 1 2 Lundy D. R. The Peerage
- ↑ Неогегельянство Արխիվացված 2022-03-26 Wayback Machine — статья в Новой философской энциклопедии (НФЭ).
- ↑ Бозанкет Արխիվացված 2022-03-29 Wayback Machine — статья в НФЭ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бозанкет, Бернард — статья в энциклопедии Кругосвет
- Статья в Стэнфордской философской энциклопедии.
- Հունիսի 14 ծնունդներ
- 1848 ծնունդներ
- Փետրվարի 8 մահեր
- 1923 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի փիլիսոփաներ
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Քաղաքական փիլիսոփաներ
- Բրիտանական ակադեմիայի անդամներ
