Նեոհեգելականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նեոհոգելականություն, նորհեգելականություն, XIX դարի վերջի — XX դարի սկզբի իդեալիստական փիլիսոփայության տարասեռ հոսանք, որը Գ․ Հծգնչի ուսմունքի նորացված մեկնաբանության հիման վրա ձգտել է ստեղծել ամբողջական աշխարհայացք։ Տարածվել է եվրոպական համարյա բոլոր երկրներում, ԱՄՆ-ում, հասարակական-քաղաքական պայմաններից և տեսական նախադրյալներից կախված, ընդունել տարբեր ձևեր։ Նեոհոգելականության կենտրոնում պատմության և մշակույթի, պետության, իրավունքի փիլիսոփայության պրոբլեմներն են։ Դիալեկտիկական մեթոդը իռացիոնալիգմի ոգով մեկնաբանվել է որպես տարբերությունների էկլեկտիկական համադրություն, հակադրությունների «հաշտեցում»։ Նեոհոգելականություն ունեցել է բուրժական-ազատամտական (հատկապես ամերիկական և անգլիական նեոհոգելականություն), պահպանողական (իտալական և գերմանական նեոհոգելականությունում այն միակցվում էր ֆաշիզմի գաղափարախոսությանը) միտումներ։ Նեոհեգելականները ստեղծել են «Հեգելական միություն» (1930 թվական), հրավիրել հեգելյան կոնգրեսներ (1930 թվականին՝ Հաագայում, 1931 թվականին՝ Բեռլինում, 1934 թվականին՝ Հռոմում