Բեն Բլուշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Բլուշի
 
Կուսակցություն՝ Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Տիրանայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող և գրող
Ծննդյան օր հունվարի 1, 1969(1969-01-01) (55 տարեկան)
Ծննդավայր Տիրանա, Ալբանիա
Քաղաքացիություն  Ալբանիա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Բեն Բլուշի (ալբ․՝ Ben Blushi, հունվարի 1, 1969(1969-01-01), Տիրանա, Ալբանիա), ալբանացի քաղաքական գործիչ և բանաստեղծ։ 2001-ից 2002 թվականներին եղել է Ալբանիայի Կրթության և գիտության նախարար։ Ներկա պահին Բեն Բլուշին «Լիբրա» ձախ լիբերալիստական կուսակցության պարագլուխն է։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեն Բլուշին ծնվել է 1969 թվականի հունվարի 1-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։ Տիրանայի համալսարանում ուսումնասիրել է ալբաներեն և ալբանական գրականություն։ 1991 թվականին միացել է «Koha Jonë» շաբաթաթերթին, իսկ հետո դարձավ դրա գլխավոր խմբագիրը։ 1999 թվականին Բլուշին սկսել է իր քաղաքական գործունեությունը։ 2000 թվականին մի քանի ամիսների ընթացքում նա Ալբանիային արտաքին գործերի նախարարի տեղակալն էր։ 2001-ից 2002 թվականներին դարձել է Ալբանիայի Կրթության և գիտության նախարարը։ Ալբանիայի ազգային ժողովի պատգամավոր է։

Բեն Բլուշին աթեիստ է[1]։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի ապրիլին Բեն Բլուշին լույս է ընծայում իր առաջին վեպը, որը կոչվոմ է «Կյանքը կղզում» (Të jetosh në një ishull). այն դարձավ ալբանական գրական ասպարեզի բեսթսելլեր։ Մի քանի ամիսների ընթացքում գիրքը դարձավ Ալբանիայում ռեկորդակիր, քանի որ վաճառվեց 30 հազար օրինակով։ Վեպի գործողությունները ծավալվում են ալբանական պատմության ծալքերում՝ նկարագրելով Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը (15-18-րդ դարեր)[2][3]։

Գրողի երկրորդ վեպը դարձավ «Օթելլոն, վենետիկցի մավրը»։ Այն գրողին հաղթանակ բերեց Եվրոպական գրականության խորհրդի կողմից 2014 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «OPINION – A NA KERCENON TERRORIZMI ISLAMIK ? – TV KLAN». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. «Blushi: Syndrome of the need to make Edi Rama a Premier, worry for the socialists». Albeu. 2011 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ}[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Բլուշի» հոդվածին։