Բենջամին Թիլման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենջամին Թիլման
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1821(1821-10-26)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 4, 1901(1901-07-04) (79 տարեկան) կամ հուլիսի 3, 1901(1901-07-03)[1] (79 տարեկան)
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԳերեզմանChurch of St. James the Less
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունUniversity of Pennsylvania Law School? և Bristol College?
Մասնագիտությունգյուտարար, քիմիկոս և ճարտարագետ
Ծնողներհայր՝ Benjamin Tilghman?, մայր՝ Anna Maria McMurtrie?
Պարգևներ և
մրցանակներ
 Benjamin Chew Tilghman Վիքիպահեստում

Բենջամին Չյու Թիլման (Թիլգման[3], անգլ.՝ Benjamin Chew Tilghman, հոկտեմբերի 26, 1821(1821-10-26), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հուլիսի 4, 1901(1901-07-04) կամ հուլիսի 3, 1901(1901-07-03)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), անգլիական ծագման ամերիկայի զինվորական և գյուտարար։ Նրա ամենահայտնի գյուտը եղել է ավազաշիթային մշակումը կամ բլասթինգը։ Ըստ լեգենդի, այս գյուտի գաղափարը նրա մոտ ծագել է, երբ գեներալ լինելով տեսել է, թե ինչպես է քամու ազդեցության տակ անապատի ավազը հետքեր թողնում ապակու վրա։ 1867 թվականին Թիլմանը նաև հորինել է փայտանյութը կալցիումի հիդրոսուլֆիտ թթու միջավայրում ջրային լուծույթներով ճշգրտելու գործընթացը` սուլֆիտային գործընթացը[3]։

Ընտանիք, վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամինի և Աննա Մարիայի (ՄաքՄարտիի) երրորդ երեխան է։ Նրա հայրը բրիտանական նավի վիրաբույժ Ռիչարդ Թիլմանի (Richard Tilghman) որդին էր։ Թիլմանը հաճախել է Բրիստոլի քոլեջ, ապա՝ Փենսիլվանիայի համալսարան, որն էլ ավարտել է 1839 թվականին։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմի ժամանակ Բենիամին Չյու Թիլմանը ծառայել է Միության կողմից, նախ` որպես Փենսիլվանիա նահանգի 29-րդ հետևակային խմբի հրամանատար` գնդապետի կոչմամբ, ապա` որպես ԱՄՆ 3-րդ բանակի հրամանատար։ 1865 թվականի ապրիլի 13-ին նրան շնորհվել է բրիգադի գեներալի կոչում։

Ավազաշիթային մշակման գյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 1870 թվականին նա հայտնագործել է ավազաշիթային մշակման գործընթացը և ստացել է ԱՄՆ արտոնագիր։ Լեգենդի համաձայն, երբ Թիլմանը գեներալ էր, նա անապատում նկատել է, թե ինչպես է ավազը հարվածում պատուհանի սալին` քամու ազդեցության տակ։ Ավազը փորագրում էր ապակու չպաշտպանված մասերի վրա, ի հակադրություն այն մասերի, որոնք ծածկված էին փեղկերով։

Ձեռնարկատիրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1870 թվականին Թիլմանը արտոնագիր է ստացել Մեծ Բրիտանիայում։ Ավելի ուշ, եղբոր հետ միասին, նա ստեղծել է ընկերություն Ֆիլադելֆիայում։ Մոտ 1879 թվականին Բենջամինը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ ստեղծել է նոր՝ Tilghman’s Patent Sand Blast Co ընկերությունը։ Այս ընկերությունն օգտագործում էր նրա արտոնագրված մեթոդներից մեկը` ռաշպիլները և խարտոցները սրելու համար։ Նա այնուհետև Լոնդոնից տեղափոխվել է Շեֆիլդ, որն Անգլիայի պողպատի արտադրության կենտրոնն էր, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Ալթրինչամ։

Բենջամին Չու Թիլմանի կողմից հիմնադրված վերջին ընկերությունը՝ Wheelabrator Tilghman-ը, բարգավաճում է մինչ օրս։

Նա թաղված է Ֆիլադելֆիայի Սբ. Ջեյմս եպիսկոպոսական եկեղեցու գերեզմանատանը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլիոտ Քրեսոնի մեդալ

Հայտնի արտոնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • U.S. Patent 104,408` ավազաշիթային մշակում (1870)
  • U.S. Patent 133,501
  • U.S. Patent 174,167
  • U.S. Patent 187,239` պողպատի կոտորակի արտադրություն (1872)
  • U.S. Patent 252,279` ռաշպիլ(1877)
  • U.S. Patent 446,988
  • U.S. Patent RE7,499
  • Патент UK no. 2147 (1870)` ավազաշիթային մշակում
  • Патент UK no. 2900
  • Патент UK no. 13,510 (1885)` ռաշպիլ և խարտոց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
  2. https://web.archive.org/web/20090201034538/http://www.fi.edu/winners/show_results.faw?gs=&ln=&fn=&keyword=&subject=&award=CRESS&sy=&ey=&max=300&name=Submit
  3. 3,0 3,1 Лесохимия / Дейнеко И. П. // Лас-Тунас — Ломонос. — М. : Большая российская энциклопедия, 2011. — С. 334-338. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 17). — ISBN 978-5-85270-350-7.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Бластинг: Гид по высокоэффективной абразивоструйной очистке» — Екатеринбург: ООО "ИД «Оригами», 2007—216 с, ISBN 978-5-9901098-1-0
  • «Studies in the Land: The Northeast Corner» by David C Smith (Routlegde 2002) — quoted from Google Books [1]
  • H. J. Plaster A Tribute to Benjamin Chew Tilghman (und) // Conf Proc: ICSP-5. — 1993. — С. 2—9. Архивировано из первоисточника 23 Մարտի 2006.
  • Iles, George Leading American Inventors. — New York: Henry Holt and Company, 1912.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Թիլման» հոդվածին։