Ավազաշիթային մշակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավազաշիթային մշակում, առարկաների մակերևույթների և շենքերի մասերի մեխանիկական մշակում՝ արագ թռչող ավազի շիթի հարվածով։ Ավազաշիթային մշակումը կիրառվում է թուջե ձուլվածքները, կռվածքները, դրոշմվածքները մաքրելու, գալվանական ու լաքաներկային ծածկույթներից առաջ առարկաների մակերևույթները նախապատրաստելու, շենքերի արտաքին երեսապատումը մաքրելու։ Ավազաշիթային մշակումը կատարվում է պնևմատիկ գործողության ավազաշիթային ապարատներով, որոնք լինում են ներծծող և մղող։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 602
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավազաշիթային մշակում» հոդվածին։