Բենուա Շեյրու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Բենուա Շեյրու
Benoît Cheyrou
Benoît Cheyrou 5280.jpg
Շեյրուն Մարսելի կազմում 2010 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 3, 1981(1981-05-03)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Սյուրեն
Հասակ 182 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1987-1997 Ֆրանսիա Ռասինգ Փարիզ
1997-1999 Ֆրանսիա Լիլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1999-2004 Ֆրանսիա Լիլ 100 (2)
2004-2007 Ֆրանսիա Օսեր 98 (6)
2007-2014 Ֆրանսիա Մարսել 219 (21)
2015-2017 Կանադա Տորոնտո 55 (2)
1999-2017 Ընդհանուր 472 (31)
Ազգային հավաքական
1999-2000 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 4 (0)
2000 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 3 (0)
2002-2004 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 15 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բենուա Շեյրու (ֆր.՝ Benoît Cheyrou, մայիսի 3, 1981(1981-05-03)[1], Սյուրեն), ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ[2]։ Խաղացել է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Շեյրուն հայտնի էր իր դաշտի տեսողության, գնդակի ճիշտ բաշխման և գոլային փոխանցումներ տալու կարողության համար։ Ֆրանսիացին հանդես է եկել Լիլում, Օսերում և Մարսելում, իսկ 2015 թվականին տեղափոխվել է կանադական Տորոնտո, որտեղ ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան 2017 թվականին։ Շեյրուն խաղացել է Ֆրանսիայի մինչև 19, մինչև 20 և մինչև 21 տարեկանների հավաքականներում, սակայն ազգային հավաքականից հրավեր չի ստացել։ Նրա մեծ եղբայրը՝ Բրունո Շեյրուն նույնպես ֆուտբոլիստ է և հանդես է եկել Լիվերպուլում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյրուն իր կարիերան սկսել է Ռասինգ Փարիզում։ 1997 թվականին նա միացավ Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Լիլին։

Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 1999 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Թուլուզի դեմ խաղում[3]։ Նա դարձավ ակումբի հիմնական կազմի խաղացող, սակայն ստացավ վնասվածք և դուրս մնաց կազմից։ Նա թիմ վերադարձավ 2000-01 մրցաշրջանում, երբ Լիլը արդեն հանդես էր գալիս Լիգա 1-ում, սակայն այդ մրցաշրջանում անցկացրեց ընդամենը 8 հանդիպում։ Հաջորդ մրցաշրջանում նա անցկացրեց 23 հանդիպում առաջնությունում և 4 հանդիպում՝ ՈՒԵՖԱ Գավաթում։ Բրունո Շեյրուի՝ Լիվերպուլ տեղափոխությունից հետո, Բենուան դարձավ ավելի կարևոր ֆուտբոլիստ իր թիմի համար։ 2002 թվականի հոկտեմբերի 5-ին Շեյրուն խփեց իր առաջին պրոֆեսիոնալ գոլը՝ Մարսելի դեմ խաղում[4]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 38 հանդիպում՝ օգնելով իր թիմին զբաղեցնել 5-րդ հորիզոնականը առաջնությունում և որակավորվել ՈՒԵՖԱ Ինտերտոտո գավաթին։ Լիլի կազմում իր վերջին մրցաշրջանում Շեյրուն անցկացրեց 27 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Օսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Շեյրուն տեղափոխվեց Օսեր։ Օսերի կազմում իր առաջին մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ, իսկ Օսերը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը առաջնությունում։ ՈՒԵՖԱ Գավաթում նա անցկացրեց 8 խաղ, իսկ Օսերը հասավ գավաթի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց ԲԿՄԱ Մոսկվային[5][6]։ 2005 թվականի փետրվարի 24-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի 1/8 եզրափակչի Այաքսի դեմ խաղում Շեյրուն խփեց իր առաջին գոլը եվրոգավաթներում[7]։ 2005 թվականի հունիսի 4-ին Շեյրուն նվաճեց իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գավաթը՝ հաղթելով 2005 թվականի Ֆրանսիայի գավաթը[8]։

2005-06 մրցաշրջանում Օսեր տեղափոխվեց հոլանդացի Թոմաս Կալենբերգը[9], ում հետ Շեյրուն տպավորիչ համագործակցություն կազմեց։ Այս մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ 2006-07 մրցաշրջանում Շեյրուն դարձավ Օսերի ավագը։ Օսերը իր 3-րդ անընդմեջ մրցաշրջանում հասավ ՈՒԵՖԱ Գավաթ, սակայն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը խմբային փուլում։ Ակումբը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը առաջնությունում՝ դուրս մնալով եվրոպական առաջնությունների գոտուց։

Շեյրուն Մարսելի կազմում 2013 թվականին

Մարսել[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունիսի 21-ին Շեյրուն 4 տարվա պայմանագիր կնքեց Մարսելի հետ։ Ակումբը նրա համար վճարեց 5 միլիոն եվրո[10]։ Շեյրուն ներկայացվեց Գաել Ժիվեի և Լորան Բոնարի հետ միասին և ստացավ 7 համարի մարզաշապիկը[11]։ Իր դեբյուտը ակումբում նշեց 2007 թվականի օգոստոսի 4-ին՝ Ստրասբուրգի դեմ խաղում[12]։ Շեյրուն 3-կողմանի համագործակցություն կազմեց Սամիր Նասրիի և ալբանացի Լորիկ Ցանայի հետ։ Շեյրուն դարձավ 2 գոլի հեղինակ՝ գրավելով Բորդոյի[13] և Լանսի[14] դարպասը։ Մարսելը գրավեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում՝ զիջելով Լիոնին և Բորդոյին։ Շեյրուն ընդգրկվեց Լիգա 1-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև՝ մասնակցեց իր կարիերայի առաջին Չեմպիոնների Լիգային, սակայն Մարսելը զբաղեցրեց 3-րդ տեղը խմբային փուլում և մրցաշրջանի մնացած մասը անցկացրեց ՈՒԵՖԱ Գավաթում։ Այստեղ Մարսելը հասավ 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեց Զենիտին[15][16]։ Շեյրուն խփեց իր միակ գոլը առաջնությունում Մոսկվայի Սպարտակի դեմ խաղում[17]։

2008-09 մրցաշրջանը Շեյրուի կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն էր։ Նա մասնակցեց 34 հանդիպման առաջնությունում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Այնուամենայնիվ, Մարսելը զբաղեցրեց 2-րդ տեղը՝ 3 միավորով զիջելով Բորդոյին։ Շեյրուն խփեց իր առաջին 2 գոլերը Սենտ Էտիենի[18] և Գրենոբլի[19] դեմ խաղերում։ 2009 թվականի ապրիլի 26-ին գոլի հեղինակ դարձավ Լիլի դեմ՝ 2-1 հաշվով ավարտված խաղում[20]։ Հաջորդ խաղում ֆրանսիացին տվեց 2 գոլային փոխանցում, իսկ Մարսելը 4-0 հաշվով հաղթեց Ռենին[21]։ Շեյրուն 2-րդ տարին անընդմեջ ընդգրկվեց մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Եվրոպայում, Մարսելը կրկին զբաղեցրեց 3-րդ տեղը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում և տեղափոխվեց ՈՒԵՖԱ Գավաթ, որտեղ հասավ քառորդ եզրափակիչ՝ պարտվելով Շախտյորին[22][23]։

2009-10 մրցաշրջանում Շեյրուն անցկացրեց 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Մարսելը հաղթեց Լիգա 1-ը և Ֆրանսիայի լիգայի գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Բորդոյին[24]։ Շեյրուն 3-րդ տարին անընդմեջ ընդգրկվեց մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Շեյրուն Մարսելի հետ հաղթեց լիգայի գավաթը նաև 2011[25] և 2012[26] թվականներին։

Շեյրուն Մարսելի կազմում անցկացրած 7 մրցաշրջաններում մասնակցեց 305 խաղի՝ դառնալով 28 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։

Տորոնտո[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 29-ին Շեյրուն տեղափոխվեց ՄԼՍ-ում հանդես եկող Տորոնտո[27]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց մարտի 8-ին՝ Վանկուվեր Ուայթքեփսի դեմ խաղում[28]։ 2016 թվականի նոյեմբերի 30-ին Շեյրուն դարձավ հաղթական գոլի հեղինակը Մոնրեալ Իմպակտի դեմ խաղում՝ օգնելով Տորոնտոյին դուրս գալ ՄԼՍ Գավաթի եզրափակիչ, որտեղ Տորոնտոն պարտվեց Սիեթլ Սաունդերսին հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում։

2017 թվականի դեկտեմբերի 9-ին Շեյրուն փոխարինեց Մարկո Դելգադոյին 2017 թվականի ՄԼՍ Գավաթի եզրափակչում՝ Սիեթլ Սաունդերսի դեմ խաղում։ Տորոնտոն հաղթեց 2-0 հաշվով՝ այդ մրցաշրջանում ձևակերպելով տրեբլ՝ հաղթելով Կանադայի առաջնությունը, ՄԼՍ-ը և ՄԼՍ-ի գավաթը։

2017 թվականի դեկտեմբերի 21-ին Շեյրուն հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին[29][30]։ Նա հայտարարեց, որ կմնա Տորոնտոյում և կաշխատի որպես Տորոնտոյի ակադեմիայի մարզիչ[31][32]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիլ 1999–2000 11 0 2 0 0 0 13 0
2000–01 8 0 0 0 0 0 8 0
2001–02 23 0 3 0 4 0 30 0
2002–03 31 1 7 1 0 0 38 2
2003–04 27 1 1 0 0 0 28 1
Ընդհանուր 100 2 13 1 4 0 117 3
Օսեր 2004–05 29 1 7 0 8 1 44 2
2005–06 35 2 7 0 1 0 43 2
2006–07 34 3 3 0 7 1 44 4
Ընդհանուր 98 6 17 0 16 2 131 8
Մարսել 2007–08 35 2 4 0 8 1 47 3
2008–09 34 3 2 0 14 2 50 5
2009–10 32 5 4 2 9 1 45 8
2010–11 34 3 5 0 7 0 46 3
2011–12 33 4 7 1 9 0 49 5
2012–13 25 2 3 0 7 0 35 2
2013–14 26 2 3 0 4 0 33 2
Ընդհանուր 219 21 28 3 58 4 305 28
Տորոնտո 2015 28 1 2 1 1 0 31 2
2016 14 0 4 0 3 1 21 1
2017 13 1 2 1 1 0 16 2
Ընդհանուր 55 2 8 2 5 1 68 5
Կարիերայի ընդհանուր 472 31 66 6 83 7 621 44

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիա Մ19
    • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ 2000

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «France - B. Cheyrou - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11 
  3. «FC Toulouse - LOSC Lille, Sep 3, 1999 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11 
  4. «LOSC Lille - Olympique Marseille, Oct 5, 2002 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11 
  5. UEFA.com։ «Auxerre - CSKA Moscow»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11 
  6. UEFA.com։ «CSKA Moscow - Auxerre»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11 
  7. uefa.com։ «UEFA Europa League 2004/05 - History - Auxerre-Ajax – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11 
  8. s.r.o. LiveSport։ «Auxerre - Sedan (Soccer, Coupe de France 2004/2005)»։ www.sportstats.com (չեխերեն)։ Վերցված է 2018-02-11 
  9. «Auxerre sign Dane Kahlenberg»։ The World Game (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11 
  10. «Benoît Cheyrou signe à l'OM sur Transfert Mercato»։ foot.transfert-mercato.com։ Վերցված է 2018-02-11 
  11. «Definitive agreement reach with Monaco to bring Gaël Givet to OM»։ OM.net (en-GB)։ 2007-06-21։ Վերցված է 2018-02-11 
  12. «Strasbourg vs. Marseille - Football Match Report - August 4, 2007 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-02-11 
  13. «FC Girondins Bordeaux - Olympique Marseille, Dec 16, 2007 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11 
  14. «RC Lens - Olympique Marseille, Mar 16, 2008 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11 
  15. uefa.com (2008-03-06)։ «UEFA Europa League 2007/08 - History - Marseille-Zenit – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11 
  16. uefa.com (2008-03-13)։ «UEFA Europa League 2007/08 - History - Zenit-Marseille – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11 
  17. uefa.com (2008-02-13)։ «UEFA Europa League 2007/08 - History - Marseille-Spartak Moskva – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11 
  18. «Marseille 3-1 Saint Etienne en 2008/2009 - Fiche du match (Championnat - 12ème journée) - OhaiMe-Passion.com»։ www.ohaime-passion.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-02-11 
  19. «Grenoble 0-3 Marseille en 2008/2009 - Fiche du match (Championnat - 13ème journée) - OhaiMe-Passion.com»։ www.ohaime-passion.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-02-11 
  20. «Lille vs. Marseille - Football Match Report - April 26, 2009 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-02-11 
  21. «Marseille 4-0 Rennes en 2008/2009 - Fiche du match (Championnat - 38ème journée) - OhaiMe-Passion.com»։ www.ohaime-passion.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-02-11 
  22. uefa.com (2009-04-09)։ «UEFA Europa League 2008/09 - History - Shakhtar Donetsk-Marseille – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11 
  23. uefa.com (2009-04-16)։ «UEFA Europa League 2008/09 - History - Marseille-Shakhtar Donetsk – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11 
  24. «Marseille 3-1 Bordeaux en 2009/2010 - Fiche du match (Coupe de la Ligue - Finale) - OhaiMe-Passion.com»։ www.ohaime-passion.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-02-11 
  25. «Marseille 1-0 Montpellier en 2010/2011 - Fiche du match (Coupe de la Ligue - Finale) - OhaiMe-Passion.com»։ www.ohaime-passion.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-02-11 
  26. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Coupe de la Ligue - Saison 2011/2012 - Finale - Olympique Lyonnais / Olympique de Marseille»։ www.lfp.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-02-11 
  27. «Toronto FC sign Benoit Cheyrou» 
  28. «Vancouver Whitecaps - Toronto FC, Mar 8, 2015 - Major League Soccer - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11 
  29. Davidson Neil (2017-12-21)։ «Toronto FC midfielder Benoit Cheyrou retires after 19 seasons; will coach with TFC Academy»։ The Toronto Star (en-CA)։ ISSN 0319-0781։ Վերցված է 2018-02-11 
  30. «Toronto FC's Benoit Cheyrou retires after 19 seasons | CBC Sports»։ CBC (en-US)։ Վերցված է 2018-02-11 
  31. «Benoit Cheyrou retires, joins Toronto FC academy coaching staff» 
  32. «Benoît Cheyrou Announces Retirement» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]