Լորան Բոնար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորան Բոնար
ֆր.՝ Laurent Bonnart
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 25, 1979(1979-12-25)[1][2] (44 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա, Շամբրե լե Տուր
Հասակ 171
Քաշ 62
Դիրք Պաշտան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Շատորու
Համար 25
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997—1998 Ֆրանսիա Տուր 16 (2)
1998—2007 Ֆրանսիա Լե Ման 235 (24)
2007—2010 Ֆրանսիա Մարսել 97 (7)
2010—2011 Ֆրանսիա Մոնակո 12 (1)
2011—2013 Ֆրանսիա Լիլ 16 (0)
2011—2013  Ֆրանսիա Լիլ II CFA
2013—2014 Ֆրանսիա Այաչո 23 (0)
2014— մինչև հիմա Ֆրանսիա Շատորու 11 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լորան Բոնար (ֆր.՝ Laurent Bonnart; դեկտեմբերի 25, 1979(1979-12-25)[1][2], Chambray-lès-Tours), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս պաշտպանի դիրքում։ Խաղում է ֆրանսիական «Այաչո» ակումբում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորան Բոնարը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Տուր» ակումբում, բայց 1998 թվականին տեղափոխվել է «Լե Ման»։ Ակումբի խաղերում Լորանը միշտ ընդգրկվում էր հիմնական կազմ, իսկ ավելի ուշ՝ 2004 թվականից մինչև 2007 թվականը, Լորանը կարողացավ դառնալ ակումբի ավագ։ Ինը մրցաշրջան անց Բոնարը 500 հազար Եվրոյով տեղափոոխվեց «Մարսել»։

2007 թվականի ամռանը Canebière-ում նա դարձավ 2007-2008 մրցաշրջանի «Մարսելի» լավագույն ձեռքբերումը։ Լորանը փոխարինում է Տեյե Թայվոյին։ Իր հրաշալի խաղի շնորհիվ նա արժանացավ մարզչի վստահությանը։ Լորանը կարողանում էր և՛ հիանալի պաշտպանվել, և՛ մասնակցել թիմի գրոհներին։

Նրա հիանալի խաղը Լորանին մեծ ճանաչում բերեց 2008 թվականին և հնարավորություն՝ հանդես գալու Trophées UNFP du football հավաքականում։ Նաև նա 2007-2008 թվականներին ճանաչվեց որպես առաջին լիգայի լավագույն պաշտպան։

2009-2010 մրցաշրջանի ավարտին Դիդիե Դեշամի կողմից Լորանը նշանակվեց «Լանս» (1:0) և (4:1) «Նինց» ակումբների դեմ խաղերում թիմի ավագ։ Մի քանի շաբաթ անց Բոնարը հայտարարեց, որ հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը «Մարսել» ակումբի հետ և դառնում է ազատ գործակալ։

Նա պատրաստվում էր պայմանագիր կնքել «Լե Մանի» հետ, որտեղ անցկացրել է 9 տարի՝ 1998 թվականից մինչև 2007 թվականը, իսկ 2010 թվականի ամռանը Բոնարը եռամյա պայմանագիր ստորագրեց «Մոնակո» ակումբի հետ։

Երկրորդ լիգայից դուրս մնալու պատճառով «Մոնակոն» առաջարկեց Լորանին իջեցնել իր տրանսֆերը 50%-ով։ Այդ առաջարկը մերժվեց Լորանի կողմից, իսկ ակումբը դադարեցրեց պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, չնայած այն բանի, որ պայմանագրի ավարտին դեռ 2 տարի կար։ 2011 թվականի հուլիսի 18-ին Բոնարը քառամյա պայմանագիր կնքեց «Լիլ» ակումբի հետ։

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լե Ման
Մարսել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորան Բոնար» հոդվածին։