Բենիամին Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բենիամին Աբրահամյան
Abrahamyan Beniamin.png
Ծնվել է փետրվարի 16, 1913(1913-02-16)
Արդահան, Արևելյան Անատոլիա, Թուրքիա
Մահացել է մարտի 4, 2007(2007-03-04) (94 տարեկանում)
Ազգություն հայ
Մասնագիտություն Շինարարական մեխանիկա
Ալմա մատեր Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1965) և ակադեմիկոս (1996)

Բենիամին Լևոնի Աբրահամյան (փետրվարի 16, 1913(1913-02-16), Արդահան, Արևելյան Անատոլիա, Թուրքիա - մարտի 4, 2007(2007-03-04)), հայ մեխանիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1965ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996), թղթակից-անդամ (1971

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է փետրվարի 16-ին, Արդահան քաղաքում։ 1920 թվականին ընտանիքը գաղթել է Ալեքսանդրապոլ, ապա 1924 թվականի տեղափոխվել Երևան: Յոթնամյա կրթությունն ստացել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցում: Այնուհետև սովորել է Երևանի գեղարվեստական տեխնիկումում, որն ավարտել է 1931 թվականին:

1933 թվականին ընդունվել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ: 1935 թվականին ուսումը շարունակել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում, որն ավարտել է 1940 թվականին: 1941-1946 թվականներին ծառայել է բանակում: Զորացրվելուց հետո՝ 1946 թվականից ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորում որպես կրտսեր գիտաշխատող, գիտությունների ակադեմիայի տեխնիկական գիտությունների բաժանմունքի գիտական քարտուղար, ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում՝ ավագ գիտաշխատող, գիտական քարտուղար, բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտում՝ բաժնի վարիչ: 1950 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1936 թվականին Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ դոկտորական ատենախոսություն: 1965 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1951-1980 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում:

1965-1992 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի առաձգականության մաթեմատիկական տեսության բաժնի վարիչ, 1992 թվականից՝ գլխավոր գիտաշխատող։ 1956-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ։

Հեղինակ է բազմաթիվ հոդվածների և մենագրությունների, որոնք վերաբերում են առանձգականության տեսությանը՝ երկրաչափական բարդ ձևի լայնական կտրվածք ունեցող լիսեռների և ձողերի ոլորմանն ու ծռմանը, առանձգականության տեսության խառը եզրային և կոնտակտային խնդիրներին, տարածական ստատիկ և դինամիկ կոնտակտային խնդիրներին, համասեռ և շերտավոր տարածական մարմիններում առանձգական ալիքների տարածմանը։ Դասական են համարվում ուղղանկյան և վերջավոր գլանի համար առանձգականության տեսության առաջին եզրային խնդիրների նրա լուծումները[1]: Աբրահամյանը ՀՀ-ում առաձգականության մաթեմատիկական տեսության գիտական դպրոցի հիմնադիրներից է և առաձգականության տարածական խնդիրների տեսության հիմնադիրը[2]:

Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների (ԳՖՀ՝ 1964, ԱՄՆ՝ 1968, Հոլանդիա՝ 1974)[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Арутюнян Н. Х. и Абрамян Б. Л., Кручение упругих тел, М., 1963

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 51-52:
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png