Բեյմբեթ Մայլին
Բեյմբեթ Մայլին | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1894 |
Ծննդավայր | Beimbet Mailin District, Ղազախստան |
Վախճանվել է | նոյեմբերի 10, 1938 (43 տարեկան) |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ղազախերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Beimbet Maylin Վիքիպահեստում |
Բեյմբեթ Մայլին (ղազ.՝ Бейімбет Жармағамбетұлы Майлин, նոյեմբերի 15, 1894, Beimbet Mailin District, Ղազախստան - նոյեմբերի 10, 1938), ղազախ խորհրդային գրող, դրամատուրգ։ Ղազախ խորհրդային գրականության հիմնադիրներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեյմբեթ Մայլինը ծնվել է Կոստանայի մարզի Տարանովսկի շրջանում։ 1911-1912 թվականներին գրագիտություն է սովորել աուլի մոլլայի մոտ, 1913 թվականին՝ սովորել է Տրոիցկի «Ուազիֆա» դպրոցում, 1913-1915 թվականներին՝ Ուֆայի թաթարական «Գալիա» մեդրեսեում, բայց առողջության քայքայման և նյութական վատ պայմանների պատճառով ստիպված թողել է ուսումը։ 1916-1922 թվականներին աուլում եղել է ուսուցիչ, 1923-1925 թվականներին համագործակցել և խմբագրել է Կոստանայի մարզային «Еңбекші қазақ» (Աշխատասեր ղազախ) թերթը։ 1926 թվականին անդամագրվել է կոմկուսի շարքերում։ 1928-1932 թվականներին եղել է «Қазақ тілі» թերթի խմբագիր, 1932-1934 թվականներին՝ «Социалистік Қазақстан» թերթի բաժնի վարիչ, խմբագիր, 1934-1937 թվականներին՝ «Қазақ әдебиеті» թերթի խմբագիր։ 1937 թվականին բռնադատվել է, 1957 թվականին՝ հետմահու արդարացվել[1][2]։
Մայլինի գրական և լրագրական գործունեությունն սկսվել է 1912 թվականից։ 1915 թվականին գրած «Շուգայի հիշատակին» պատմվածքը գրողին ընդհանուր ճանաչում է բերել։ Մայլինի գրական գործունեությունը լայն ծավալ է ստացել հատկապես Խորհրդային իշխանության տարիներին։ Հեղափոխության առաջին իսկ օրերից ակտիվորեն մասնակցել է Ղազախստանում թերթերի ու գրքերի հրատարակության կազմակերպման գործին։ Իր ստեղծագործություններում Մայլինը ցույց է տալիս դասակարգային պայքարն աուլում, ղազախ աշխատավորների պայքարը նոր կյանքի կառուցման համար։ Նրա ստեղծագործություններում զգալի տեղ են գրավում երգիծական պատմվածքները, պոեմները և բանաստեղծությունները։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
- «Ղազախի դուստրը»
- «Ազամատ Ազամատովիչ»
- «Կարմիր դրոշ»
- «Հարևաններ»
- «Գոտեմարտ»
Պատմվածքներ
- «Ամիրժանի պատմածը»
- «Կոմունիստ Ռաուշան»
- «Հոսանքի վրա»
- «Տասնհինգ ծուխ»
Պոեմներ
- «Ռազիա կըզ (Ռազիա աղջիկը)»
- «Մարժան»
Պիեսներ
- «Ժալբիր»
- «Մեր ջիգիթները»
- «Տալտանբայի ռեժիմը»
- «Շանշար մոլլա»
- «Շուգա»
- «Ռազմաճակատ»
- «Նշանադրություն»
- «Հարս ու սկսեսուր»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Казахская ССР: краткая энциклопедия / Гл. ред. Р. Н. Нургалиев. - Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1991. - Т. 4: Язык. Литература. Фольклор. Искусство. Архитектура. - С. 369-370. - 31 300 экз. - ISBN 5-89800-023-2.
- ↑ Ղազախ բանաստեղծներ, Հայաստան հրատարակչություն, Երևան 1968
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյմբեթ Մայլին» հոդվածին։ |
|