Բեմբին հանդիպում է Գոձիլային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեմբին հանդիպում է Գոձիլային
անգլ.՝ Bambi Meets Godzilla
Տեսակկարճամետրաժ ֆիլմ
Ժանրքրոսովեր
Թեմադինոզավրեր
ԿերպարներBambi? և Գոձիլա
ՌեժիսորMarv Newland?
ՍցենարիստMarv Newland?
ՊրոդյուսերMarv Newland?
ՕպերատորMarv Newland?
Երկիր Կանադա
Լեզուանգլերեն
Տևողություն120 րոպե
Թվական1969

Բեմբին հանդիպում է Գոձիլային (անգլ.՝ Bambi Meets Godzilla), 1969 թվականին նկարահանված մեկուկես րոպեանոց անիմացիոն ֆիլմ, ռեժիսորը կանադացի մուլտիպլիկատոր Մարվե Նյուլանդն է, որն ստեղծել է ֆիլմը միայնակ, Լոս Անջելեսի Դիզայնի քոլեջում սովորելիս։ Մուլտֆիլմը պատմում է փոփ մշակույթի երկու կերպարների՝ Բեմբիի և Գոձիլայի ճակատագրական հանդիպման պատմությունը։ Գրավել է 38-րդ տեղը բոլոր ժամանակների հիսուն մեծագույն մուլտֆիլմերի ցանկում, որը կազմվել է 1994-ին՝ 1000 մասնագետների քվեարկությամբ[1].:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի մեծ մասը բաղկացած է սկզբնական լուսագրերից, որոնք հաղորդում են, որ Բեմբիի համար նախատեսված սյուժեն, սցենարը, խորեոգրաֆիան և զգեստները ստեղծվել են Մարվ Նյուլենդի կողմից, որն իր հերթին «ստեղծվել է պարոն և տիկին Նյուլանդների» կողմից։ Քանի դեռ լուսագրերն ընթացքի մեջ են, Բեմբի եղջերուն անշտապ արածում է Ջոակինո Ռոսսինիի Վիլհելմ Տելլ օպերայի մեղեդու ներքո։ Բեմբին այնուհետև բարձրացնում է գլուխը վերև և տեսնում է Գոձիլայի մոտեցող թաթը։ Սա վերջին բանն է, որ տեսնում է եղնիկը, քանի որ Գոձիլաըիի թաթն ընկնում է հենց Բեմբիի վրա և հարթեցնում է նրան։ Միևնույն ժամանակ, թեթև երաժշտությունը փոխվում է բարձրաձայն երկար դաշնամուրային ակորդով («Բիթլզ»-ի «A Day in the Life» կոմպոզիցիայի եզրափակիչ ակորդը)։ Հայտնվում է «Վերջ» լուսագիրը, որին հաջորդում է երախտագիտության արտահայտություն Տոկիո քաղաքին՝ Գոձիլայի նկարահանումներ իրականացնելու հնարավորության համար (We gratefully acknowledge the city of Tokyo for their help in obtaining Godzilla for this film):

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բեմբին հանդիպում է Գոձիլային» մուլտֆիլմի վրա աշխատելիս Մարվ Նյուլանդը բնակարան է վարձակալել Ադրիանա Կազելոտիի մոտ, որը հնչյունավորել է Սպիտակաձյունիկին Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» դասական մուլտֆիլմում։
  • Նյուլենդն ստեղծել է «Բեմբին հանդիպում է Գոձիլային» ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, երբ ուսանող էր Լոս Անջելեսի Դիզայնի քոլեջում։ Նա այս անիմացիոն ֆիլմը ներկայացրել է որպես կուրսային աշխատանք` հասկանալով, որ ինքը չի կարող ժամանակին ֆիլմն ավարտել, կենդանի դերասանների մասնակցությամբ, որի վրա նա աշխատել էր ավելի քան մեկ ամիս։
  • «Բեմբիին հանդիպում է Գորձիլային» ֆիլմի թողարկումից 30 տարի անց, հայտնվել է «Բեմբիի որդին հանդիպում է Գորձիլային» սիքվելը, որը ստեղծվել է առանց Նյուլենդի որևէ մասնակցության։ Դրա մեջ Գորձիլան փորձել է տրորել Բեմբիի որդու վրա, բայց նա խոնարհվել է, իսկ հետո հողի տակից հրթիռային կրակ է հայտնվել և սպանել Գորձիլային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «History Of The 50 Greatest Cartoons of All Time». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]