Բեհբութ Մուստաֆաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեհբութ Մուստաֆաև
Ծնվել էմարտի 13, 1982(1982-03-13) (37 տարեկան)
ԾննդավայրԲաքու, {{{2}}} Ադրբեջան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Ազգությունադրբեջանցի
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունկաթոլիկ հոգևորական

Բեհբութ Մուստաֆաև (ադրբ.՝ Behbud Mustafayev, մարտի 13, 1982(1982-03-13), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին ադրբեջանցին, ով օծվել է որպես կաթոլիկ հոգևորական[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեհբութ Մուստաֆաևը միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, սովորել է Ադրբեջանի ավիացիոն ազգային ակադեմիայում: Աշխատել է պետական մաքսային ծառայությունում: 2008 թվականին մկրտվել է Բաքվի Մարիամ Աստվածածնի հայտնության կաթոլիկ տաճարում: 2011 թվականին ուսման է անցել Սանկտ Պետերբուրգի «Մարիամ՝ առաքյալների թագուհի» հոգևոր դպրոցում[2]:

2016 թվականի մայիսի 29-ին Սանկտ Պետերբուրգի Սուրբ Աստվածածնի տաճարում կայացել է նրա օծումը՝ ծառայելու Ադրբեջանի կաթոլիկ եկեղեցում: Օծումը իրականացրել է Տիրամոր արքեպիսկոպոսության առաջնորդ Պաոլո Պեցցիի կողմից[3]:

2017 թվականի մայիսի 7-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանցիսկոս Հռոմի պապի ծիսական օգնականն է եղել Բեհբութ Մուստաֆաևը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]