Բելյաևի փողոց (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելյաևի փողոց
ռուս.՝ Улица Беляева
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն380 ± 1 մետր
ՍկիզբՕրբիտալնայա
ԱվարտՀայկական փողոց
Անվանվել էՊավել Բելյաև
Փոստային ինդեքս344114
OpenStreetMap-ում
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Բելյաևի փողոց (ռուս.՝ Улица Беляева), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Վորոշիլովյան շրջանում։ Գտնվում է հյուսիսային բնակելի թաղամասում` Օրբիտալնայա փողոցի և Հայկական փողոցի միջև։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցը կոչվել է ի պատիվ խորհրդային տիեզերագնաց, Խորհրդային Միության հերոս Պավել Իվանովիչ Բելյաևի[1]։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից, գնդապետ Պավել Իվանովիչ Բելյաևը տիեզերք է թռել 1965 թվականի մարտի 18-19-ին «Վոսխոդ-2» տիեզերանավով։ Եղել է տիեզերանավի հրամանատար։ Մահացել է 44 տարեկանում` 1970 թվականի հունվարի 10-ին որովայնամզի բորբոքումից։ Նրա անունով Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում (Վլադիվոստոկ, Վոլոգդա, Չերեպովեց, Պերմ, Կամենսկ-Ուրալսկի և այլն) անվանված են փողոցներ[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսվում է Օրբիտալնայա փողոցից (լինելով Օբսերվատորնայա փողոցի շարունակություն) և ավարտվում Հայկական փողոցի հետ հատվելով։ Փողոցի երկարությունը 380 մետր է։ Հատող փողոցներ չունի։ 2009 թվականին թիվ 114 փոստային բաժանմունքի մոտակայքում, փողոցի վրայով կառուցվել է վերգետնյա հետիոտնային անցումային կամուրջ[3]։

Կառուցապատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցում գտնվում են բնակելի թաղամասերի տիպային ճարտարապետությանը բնորոշ շենքեր։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ երկայնքով փողոցն ունի երկկողմանի երթևեկություն` յուրաքանչյուր ուղղությամբ երկու գոտի։ Հասարակական տրանսպորտից փողոցում երթևեկում է թիվ 38 երթուղային տաքսին։

Ուշագրավ շենքեր և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Улицы Ростова». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  2. «Беляев, Павел Иванович. Сайт «Герои страны»». Վերցված է 2017 Ապրիլ 1-ին.
  3. Для борьбы с дорожными пробками власти Ростова планирует построить тоннель и два моста(չաշխատող հղում)
  4. Отделение почтовой связи Ростов-на-Дону 114