Բելա Տալբոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելա Տալբոտ
Առաջին անգամ հայտնվել է«Ամառային գիշերվա երազ»
Վերջին անգամ հայտնվել է«Ժամանակը իմ կողմից է»
Տեղեկություններ
Մականուն(ներ)Էբի[1]
Բելա Լուգոշի[2]
Ալեքս[3]
ՍեռԻգական
Մասնագիտությունգող և խաբեբա
ԸնտանիքԵրբ նա 14 տարեկան էր, նրա ծնողները մահացել էին ավտովթարի պատճառով։ Հետքննության ընթացքում բոլոր մեղադրանքները նրա վրայից հանվել էին։

Բելա Տալբոտ (Լուգոշի) (անգլ.՝ Bela Talbot "Lugosi"), ամերիկյան Warner Bros. ընկերության Գերբնական հեռուստասերիալի հորինված կերպար, որի դերասանն է Լորեն Կոենը։

Երրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սև ռոք Բլեք Ռոքում» սերիայում Բելան փորձում է գողանալ և վաճառել Նապաստակի թաթը (հնարավոր է 1,5 դոլլար, քանի որ դա թաթի ամենաբարձր գինն էր)։ Հոգիների սեանսի սարքը գտնելով նա իմանում է, որ թաթը գտնվում է Ջոն Վինչեսթերի պահոցում և դրա համար երկու գողերի է վարձում, որոնք պետք է գողանան թաթը։ Վերջ ի վերջո դառնալով Նապաստակի թաթի գերին նա ստիպված օգնում է Սեմին և Դինին վերացնել թաթի անեծքը։

«Ալ արշալույս» սերիայում հայտնի են դառնում որոշ փաստեր Բելայի կյանքի մասին, օրինակ այն, որ նա խաբում է հարուստ հաճախորդներին, նրանց հետ սեանսներ կատարելով և գերբնական իրեր վաճառելով։

Սերիայի սկզբում թվում է, թե նա ցանկանում է օգնել Դինին և Սեմին, սակայն ավելի ուշ պարզ է դառնում, որ այդպիսով նա ցանկանում է ստանալ «Փառքի ձեռքը», որն ավելի ուշ վաճառվում է հաճախորդին։

Այն ժամանակ երբ Բելան նույնպես տեսնում է հոգի նավը, նա օգնություն է խնդրում եղբայրներից։ Նա գիտեր, որ ամեն ինչ կարող է վերջանա, քանի որ նավը տեսնում են բոլոր նրանք, ովքեր թափում են իրենց ընտանիքի անդամի արյունը, սակայն չնայած դրան, նա չի ցանկանում բացել իր պատմությունը։

Կախարդանք օգտագործելով և երկու եղբայր ծովահենների համար հանդիպում կազմակերպելով Վինչեստերները փրկում են Բելայի կյանքը։ Որպես շնորհակալություն նա եղբայրներին 10 000 դոլար գումար է տալիս։

Թարմ արյուն սերիայում Գորդոն Ուոքերը փախչում է բանտից և գտնում է Բելային, իմանալով, որ նա աշխատել է Վինչեստերների հետ։ Չնայած այն բանին, որ Գորդոնը սպառնում էր նրան, Բելան միայն եղբայրների գտնվելու վայրն է ցույց տալիս Գորդոնին։

Իմանալով, որ Բելան պատմել է Գորդոնին, թե որտեղ են իրենք գտնվում, Դինը սպառնում է սպանել նրան։ Փորձելով կանխել այդ փաստը, Բելան հոգիներից իմանում է Գորդոնի գտնվելու վայրը և այդ տեղեկությունը Դինին է տալիս։

Ամառային գիշերվա երազ սերիայում Բոբբին կոմայի մեջ է ընկնում, իսկ Սեմը և Դինը պարզում են, որ մեղավորը Ջերեմի Ֆրոսթն է՝ բժշկի հիվանդը, որը մանկուց երազներ չէր տեսնում, մինչև այն պահը, երբ բժիշկը նրան «Սայլեն Կապենսիս»՝ երազների աֆրիկական բույս է տալիս։

Վինչեստերները այդ բույսի միջոցով Բոբբիի երազի մեջ են ցանկանում մտնել։ Այն բանի համար, որպեսզի գտնեն այդ հազվագյուտ բույսը, եղբայրները դիմում են Բելային։ Սկզբում նա հրաժարվում է, սակայն ամեն դեպքում գալիս է եղբայրների մոտ և բերում է այդ բույսը (դրանից մի քանի րոպե առաջ Սեմը նրա մասին մի ինտիմ երազ էր տեսել)։ Բելան ասում է, որ ցանկանում է օգնել Բոբբիին, քանի որ վերջինս շատ շուտ փրկել էր նրա կյանքը, ավելի ուշ Բոբբին բացատրում է, որ դա ճիշտ չէ։ Նա մնում է եղբայրներին օգնելու այդ գործում, սակայն շուտով անհայտանում է, իր հետ վերցնելով Վինչեստերների Կոլտը։

«Պատերազմում ինչպես պատերազմում» սերիայում Սեմը և Դինը հետապնդում են Բելլային, ցանկանալով վերադարձնել գողացված Կոլտը։ Սակայն երբ եղբայրները գտնում են Բելայի հյուրանոցային համարը Մոնյումենտում (Կոլորադո), Բելան անանուն զանգ է կատարում, և Վինչեստերների մոտ ոստիկաություն է ուղարկում։

«Ժամանակը իմ կողմից է» սերիայում Դինը իմանում է, որ ինչ-որ Ռուֆուս Տյորներ անունով որսորդ գիտի, որտեղ կարելի է գտնել Բելային։ Դինը ուղևորվում է դեպի Վերմոնտ՝ Ռուֆուսի տան մոտ։ Վերջինս Դինին մի ծրար է տալիս, որի մեջ շատ հետաքրքիր տեղեկություններ կան Բելլայի մասին։ Այդպիսով Դինը իմանում է, որ Բելան (նրա իրական անունը Էբբի է) սպանել է իր ծնողներին, երբ ընդամենը 14 տարեկան էր։ Նրանք մահացել են ավտովթարի պատճառով։ Երբ Դինը գտնում է նրան հյուրանցում, նա ցույց չի տալիս, որ զղջում է ծնողների մահվան համար։ Բելան ասում է, որ այս ընթացքում արդեն կարողացել է վաճառել Կոլտը։ Դինն արդեն պատրաստվում էր սպանել նրան, երբ դռան մոտ մի խուրձ խոտ տեսավ, որը պաշտպանում է Դժոխքի շներից, և որոշեց Բելային նրանց թողնել։

Այդ նույն օրվա գիշերը Բելան գալիս է Էրի (Փենսիլվանիա)։ Մտնելով Վինչեստերների համար, նա կրակում է մահճակալների վրա, մտածելով որ Սեմը և Դինը այնտեղ են, սակայն նրանք արդեն հեռացել էին։ Մեկ ակնթարթ հետո զանգում է Դինը և ասում է, որ ինքը գիտի, որ Բելան չի սպանել իր ծնողներին, նրանց դեմոնն է սպանել ըստ գործարքի, որը Էբբին կնքել է ուղիղ 10 տարի առաջ։ Այսօր այդ գործարքի տարելիցն է, դա նշանակում է, որ Բելան այսօր կմահանա[1], իսկ հոգին կգնա դժոխք։ Բելան բացատրում է, որ Սեմի սպանությունը գործարքից հեռանալու միակ միջոցն է։ Նա ասում է Դինին, որ բոլոր գործարքները Լիլիթի մոտ են գտնվում։ Դինը կախում է խոսափողը։ Արդեն կեսգիշեր է։ Դժոխքի շների ձայները տարածվում են ճանապարհներում...

Հայտնվել[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 3.03 Ամառային գիշերվա երազ (անգլ.՝ Bad Day At Black Rock)
  2. 3.06 Ալ արշալույս (անգլ.՝ Red Sky at Morning)
  3. 3.07 Թարմ արյուն (անգլ.՝ Fresh Blood)
  4. 3.10 Ամառային գիշերվա երազ (անգլ.՝ Dream a Little Dream of Me)
  5. 3.12 Պատերազմում ինչպես պատերազմում (անգլ.՝ Jus In Bello)
  6. 3.15 Ժամանակը իմ կողմից է (անգլ.՝ Time Is On My Side)

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Բելան որպես կրկնվող կերպար էր ստեղծվում, սակայն ավելի ուշ սերիալը հեռարձակող CW Television Network ընկերությունը հեղինակներին խնդրում է նրան դարձնել երկրորդ անընդհատ երևացող կնոջ կերպար, բացի դեմոն Ռուբիից։ Հետաքրքիր է, որ Կոենը փորձել է Ռուբիի դերը, սակայն ստացել է Բելայի դերը[4][5] Իմանալով Կոենի բրիտանական շեշտադրության մասին, Կրիպկեն նրա հերոսուհուն բրիտանացի է դարձնում։ Ավելի ուշ դերասանուհին ինքն էր նմանակում Բելային այդ կողմից, զգալով, որ նա ինչ որ գաղտնի բաներ ունի, ինչը համապատասխանում է բրիտանական շեշտադրությանը[5]։ Իր դերին պատրատվելու համար Կոենը սովորել է օգտագործել սառը զենքերը[6]։

Քննադատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների կարծիքները կերպարի վերաբերյալ հակասական էին։

BuddyTV-ի ղեկավար Դոն Ուիլյամսը կարծում է, որ Բելային ֆիլմի մեջ ավելացնելը թակարդ էր, որպեսզի արական սեռի դեռահասները ավելի շատ ֆիլմը դիտեն, և ասել են, որ կերպարը շեղում է եղբայրներին իրենց եղբայրական կապերից, ինչը ավելի է հետաքրքրացնում սերիալը։ Նա Բելային համեմատել է Կին-Կատվի և «Հրեշտակ» հեռուստասերիալի կերպար Գվեն Ռայդենի կերպարների հետ[7]։

Դիանա Ստինբերգենը IGN-ից ավելի մեծ հիասթափություն էր զգում Բելայի չար ձևով հայտնվելու ժամանակ[8][9]։ Նա զգում էր, որ կերպարի մահը շատ արագ և ուշ է ներկայացված, սակայն զարմացած էր այն պատճառով, որ սցենարիստները կարողացել են այնպես անել, որ հեռուստադիտողները խղճահարություն զգան Բելայի հանդեպ նրա մահվան պահին։

Տինե Չարլզին TV Guide-ից դուր է եկել Բելայի կերպարը[10], սակայն այն, որ Բելան անընդհատ Վինչեստերներից ինչ-որ բան է գողանում, դա նրան շատ անփույթ է ներկայացնում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 "Время на моей стороне". Автор сценария: Сэра Гембл, режиссёр: Чарльз Бисон. «Сверхъестественное». CW. 8 мая, 2008. Сезон 3, No. 15.
  2. "Чёрный рок в Блэк-Роке". Автор сценария: Бен Эдлунд, режиссёр: Роберт Сингер. «Сверхъестественное». CW. 18 октября, 2007. Сезон 3, No. 3.
  3. "Алая заря". Автор сценария: Лорэнс Эндрис, режиссёр: Клифф Боул. «Сверхъестественное». CW. 8 ноября, 2007. Сезон 3, No. 6.
  4. Michael Ausiello (2007 թ․ հուլիսի 21). «Supernatural Exec: "We Won't Be One Tree Hill with Monsters!"». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. 5,0 5,1 White, Cindy (2007 թ․ հուլիսի 23). «Supernatural Welcomes New Girls». Sci Fi Wire. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 15-ին.
  6. Santiago, Rosario (2007 թ․ սեպտեմբերի 24). «New 'Supernatural' Femme Fatales Provide Inside Dish on Their Characters». BuddyTV. Վերցված է 2009 թ․ ապրիլի 15-ին.
  7. «Supernatural: Ditch the Girls and Bring Back Brotherly Love». BuddyTV. 2007 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 11-ին.
  8. Steenbergen, Diana (2008 թ․ մայիսի 9). «Supernatural: "Time Is on My Side" Review». IGN. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. Supernatural: Season 3 Review — IGN
  10. Supernatural Episode Guide 2008 Season 3 — Time Is on My Side, Episode 15 | TVGuide.com
  11. Supernatural Episode Guide 2008 Season 3 — Dream a Little Dream of Me, Episode 10 | TVGuide.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]