Ամառային գիշերվա երազ (Գերբնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային գիշերվա երազ
ՍերիալԳերբնականը
ՌեժիսորSteve Boyum?
Լեզուանգլերեն
ՍցենարիստԷրիկ Կրիպկե
Malleus Maleficarum? Mystery Spot?

«Ամառային գիշերվա երազ» (անգլ.՝ Dream a Little Dream of Me), ամերիկյան Գերբնական հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի 10-րդ սերիան[1]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմը և Դինը իմանում են այն մասին, որ Բոբբին հիվանդանոց է ընկել։ Խոսելով բժիշկի հետ նրանք իմանում են, որ նա պարզապես քնել է, և այլևս չի արթնացել։ Վինչեստերները այցելում են այն հյուրանոց, որտեղ մնում էր Բոբբին, մեկ այլ գործ քննելով։ Ուսումնասիրելով համարը, եղբայրները գտնում են տարբեր հոդվածներ և թերթեր, որոնցից պարզում են, որ Բոբբին ուսումնասիրում էր բժիշկ Գրեգի մահվան պատճառը, որը մահացել էր քնած ժամանակ։

Դինը խոսում է բժիշկ Գրեգգի օգնականի հետ, ումից իմանում է, որ բժիշկը կենդանության օրոք զբաղվում էր քնի խնդիրներով և տարբեր փորձեր էր կատարում։ Ուսումնասիրելով բժիշկ Գրեգգի թերթերը, Դինը գնում է հիվանդներից մեկի՝ Ջերեմիի մոտ։ Նրանից նա իմանում է, որ Ջերեմին փոքր ժամանակ գլխի վնասվածք է ստացել, ինչից հետո այլևս երազներ չէր տեսնում և բժիշկ Գրեգգը նրան սկսեց խոտերի խառնուրդ տալ, ինչից շնորհիվ նա սկսեց շատ իրական երազներ տեսնել։

Հիվանդանոցում Սեմը պատմում է Դինին, որ գոյություն ունի «Սայլեն Կապենսիս» անունով բույս, որի օգնությամբ, ըստ լեգենդի, կարելի է ուրիշների երազների մեջ մտնել, կառավարել դրանք, և նույնիսկ մարդկանց սպանել։ Դինը կարծում է, որ բժիշկը ցանկանալով այդ բույսը փորձել հիվանդներից մեկի վրա, տվել է այն հիվանդին, և նա մտնելով բժիշկի քուն սպանել է նրան։

Վինչեստերները որոշում են մտնել Բոբբիի քուն և օգնություն խնդրել նրանից այդ գործում։ Դինը զանգում է Բելլային և խնդրում է նրան, որպեսզի նա օգնի գտնել այդ բույսը, որի շնորհիվ նրանք կարող են մտնել Բոբբիի քնի մեջ։ Վինչեստերները խմում են այդ բույսից պատրաստած թորմը, որի մեջ Բոբիի մազն էր, և խար քնի մեջ են մտնում։ Նրանք հայտնվում են Բոբիի տանը, և Դինը գնում է նրան փնտրելու։ Սեմը դուրս է գալիս տանից, և հայտնվում է դրսում, որտեղ զարդարված էր ծաղիկներով։ Այդ ընթացքում դուռը նրա ետևում փակվում է։

Դինը թափառելով տանը, գտնում է Բոբիին և պատմում է նրան, որ ինքը և Սեմը ընսունել են քնարմատը, սակայն վերջինս նրան չի հասկանում։ Դինը փորձում է բացատրել Բոբբիին, որ դա ընդամենը երազ է, սակայն վերջինս փորձում է ինչ-որ ձև արդարանալ կնոջ առջև, ասելով, որ նրա մեջ դեմոն կար, իսկ ինքը չգիտեր ինչպես փրկել նրան։

Այդ ընթացքում Սեմը հանդիպում է Ջերեմիին զարկիչը ձեռքին։ Նա Սեմին հարվածում է, և վերջինս ընկնում է գետնին։ Դինը ասում է Բոբիին, որ այս ամենը մղձավանջ է, և որ նա կարող է ցանկացած րոպե արթնանալ և կանգնեցնել նրան։ Բոբբին խորը շունչ է քաշում և հայտնվում է մահճակալին։ Այդ ընթացքում Սեմը և Դինը արթնանում են իրենց հյուրանոցի համարում։

Հիվանդանոցում Բոբբին պատմում է եղբայրներին, որ Ջերեմին կարողացել է մտնել իր գլխի մեջ թքի շնորհիվ, որը ինքը թողել էր գարեջրի շշի վրա։ Դինը սարսափով հիշում է, որ Ջերեմիի տանը նույնպես գարեջուր է խմել։ Նրանք երեքով որոշում են գտնել Ջերեմիին, քանի դեռ նա չի հասել իրենց, սակայն կարծես նա գետնի տակ է անցել։ Երկար փնտրտուկներից հետո, որոնք օգուտ չէին տվել, Դինը քնում է, հույս ունենալով, որ Ջերեմին ինքը կգտնի նրանց։ Սեմը եղբոր գլխից մի քանի մազ է հանում և իր թուրմի մեջ է ավելացնում, ինչից հետո քնում է եղբոր ետևից։

Վինչեստերները հայտնվում են անտառում, որտեղ Դինը Լիզաին է հանդիպում, ով խոտածածկի վրա նստած էր։ Նա հրավիրում է Դինին իր մոտ նստել, ինչից հետո անհայտանում է։ Ծառերի ետևից հայտնվում է Ջերեմին և այդ նույն պահին անհայտանում է։ Եղբայրները վազում են նրա ետևից։ Վազելու ժամանակ Դինը կորցնում է Սեմին և հայտնվում է մի միջանցքում, որտեղ շատ դռներ կան։ Դինը գնում է միջանցքով և բացում սենյակների դռներից մեկը, և սենյակ մտնելով մի տղաի է նկատում, որը նստած էր իրեն հակառակ։ Տղան շրջվում է դեպի Դինը և վերջինս ինքն իրեն է տեսնում։ Տղայի աչքերը գիշերվա նման սև էին, և Դինը հասկանում է, որ իր առջև նա է, ով որ ինքը կդառնա, երբ դժոխք գնա։

Դինը սպանում է քնի իր երկվորյակին, Սեմը փոխում է երազը (քանի որ ինքը արդեն ընդունել էր արմատը, չնայած Բոբբին ասում է, որ դա կապ չունի տելեպատիկ ընդունակությունների հետ) և ստիպում է Ջերեմիին արթնանալ։ Երբ նրանք արթնանում են, պարզվում է, որ Բելան չէր եկել Բոբբիին օգնելու, այլ եկել էր Կոլտը գողանալու համար, ինչը որ արեց։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]