Բեթ Հենլի
![]() | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1952[1][2][3] (71 տարեկան) |
Ծննդավայր | Ջեքսոն |
Կրթություն | Հարավային մեթոդիստական համալսարան, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան և Murrah High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, դրամատուրգ և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Բեթ Հենլի (անգլ.՝ Elizabeth Becker Henley, մայիսի 8, 1952[1][2][3], Ջեքսոն), ամերիկացի դերասանուհի, դրամատուրգ և սցենարիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիզաբեթ Հենլին ծնվել է 1952 թվականի մայիսի 8-ին, Միսսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում։ Նրա ծնողներն էին իրավաբան Չարլի Բոյսը և դերասանուհի Էլիզաբեթ Ժոզեֆին Հենլին։ Հենլին հաճախել է Ջեքսոնի Մուրրահ ավագ դպրոց, որտեղ եղել է դերասանական խմբի անդամ[4]։ Քոլեջում ուսանելու տարիներին Հենլին ավարտել է իր առաջին մեկ գործողությամբ` «Ես կապույտ եմ» պիեսը։ 1974 թվականին բակալավրի աստիճանով ավարտել է Մեթոդաբանության հարավային համալսարանը[5]։ 1975-1976 թվականներին դրամատուրգիա է դասավանդել Իլինոիսի համալսարանում և Դալլասի փոքրամասնությունների խաղացանկային թատրոնում[4]։
1976 թվականին Հենլին տեղափոխվել է Լոս Անջելես և սկսել է աշխատել իր «Սրտի հանցագործություններ» դրամայի վրա[4]։
Երկար տարիներ հանդիպել է դերասան, գրող և ռեժիսոր Ստեֆան Տոբոլովսկու հետ, ում հանդիպել է դեռ ուսանող տարիներին։ Նրանց հարաբերություններն ավարտվել են 1988 թվականին[6]։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեթ Հենլին 1981 թվականին պարգևատրվել է Պուլիցերյան մրցանակով` «Սրտի հանցագործությունները» լավագույն դրամատիկական պիեսի համար։ Այդ պիեսը առաջադրվել է նաև Թոնի մրցանակի։
Բեթ Հենլիի` «Սրտի հանցագործությունները» ֆիլմի համար գրված սցենարն առաջադրվել է է «Օսկար» մրցանակ` Լավագույն ադապտացված սցենար անվանակարգում։
2009 թվականին Բեթ Հենլիի «Սրտի հանցագործությունները» պիեսը «Սրտի գաղնիքները» անվանումով բեմադրել է ռեժիսոր Սերգեյ Ստեբյուկը` Սարատովի ակադեմիական թատրոնի բեմում[7]։
Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1978` Սրտի հանցագործություններ (անգլ.՝ Crimes of the Heart)
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1984` Լրացուցիչ հերթափոխ/Swing Shift (դերասանուհի)
- 1986` Իրական պատմություններ/True Stories (սցենարիստ)
- 1986` Սրտի հանցագործություններ/Crimes of the Heart (սցենարիստ)
- 1986` Ոչ ոք հիմար չէ/Nobody’s Fool (սցենարիստ)
- 1989` Միսս Հրավառություն/Miss Firecracker (սցենարիստ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Andreach, Robert (2006). Understanding Beth Henley. Columbia, South Carolina: University of South Carolina. 1-57003-639-X
- ↑ Andreach, Robert (2006). Understanding Beth Henley. Columbia, South Carolina: University of South Carolina. 1-57003-639-X. page 8.
- ↑ Stephen Tobolowsky.The Dangerous Animals Club, 2012, pp. 98, 102 and 139, Simon & Schuster 978-1-4516-3315-3
- ↑ Саратовский театр драмы. Спектакли театра. «Сердечные тайны» Archived 2009-04-15 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բեթ Հենլի (անգլ.) Internet Movie Database կայքում
|