Բեթսի տեն Բոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթսի տեն Բոմ
հոլ.՝ Betsie ten Boom
Ծնվել էօգոստոսի 19, 1885(1885-08-19)[1]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահացել էդեկտեմբերի 16, 1944(1944-12-16)[1] (59 տարեկան)
Մահվան վայրՌավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ԿրոնԿալվինականություն[1]
ՄասնագիտությունԴիմադրության մարտիկ
ԱշխատավայրCasper ten Boom?
Ծնողներհայր՝ Casper ten Boom?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքcorrietenboom.com

Էլիզաբեթ «Բեթսի» տեն Բոմ (հոլ.՝ Elisabeth "Betsie" ten Boom, օգոստոսի 19, 1885(1885-08-19)[1], Ամստերդամ, Նիդերլանդներ - դեկտեմբերի 16, 1944(1944-12-16)[1], Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա), Դիմադրության շարժման նիդերլանդացի կին գործիչ, Կասպեր տեն Բոմի դուստրը։ Հայրը Բեթսիի քրոջ` Կորի տեն Բոմի «Թաքստոցը» վեպի գլխավոր հերոսներից է։ Տառապել է չարորակ սակավարյունությունից, մահացել է Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում[2]։ Լինելով տեն Բոմ ընտանիքի երեխաներից ավագը` Բեթսին ոչ թե թողել է երեխաներին և ամուսնացել, այլ մինչև Երկրորդ աշխարհամարտի սկիզբը տանն է մնացել[3]։ 2008 թվականին ճանաչվել է Աշխարհի արդարակյաց։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթսի տեն Բոմն ի ծնե տառապել է մահաբեր սակավարյունությամբ. ախտորոշումը գրանցվել է Բեթսիի ծնվելուց ինը շաբաթ առաջ։ Այդ պատճառով նա չէր կարող երեխաներ ունենալ, ուստի որոշում է կայացրել չամուսնանալ[2]։ Դպրոցում սովորել է մինչև 15 տարեկանը, որից հետո որոշել է հոր հետ խանութում աշխատել, որտեղ եղել է հաշվապահ։ Նրա կրտսեր քույրը՝ Կորին, հետագայում իր վրա է վերցրել հաշվապահի պարտականությունները, երբ Բեթսի տեն Բոմը հիվանդացել է գրիպով։ Այնուհետև տեն Բոմը զբաղվել է տնային տնտեսությամբ և շարունակել զբաղվել դրանով այնքան ժամանակ, քանի դեռ նրան չեն ձերբակալել նացիստները։

Տեն Բոմ ընտանիքի անդամները եղել են Նիդերլանդների բողոքական եկեղեցու ծխականները, իսկ եղբայր Վիլեմն ու քույրեր Նոլլին ու Կորին Բեթսիի հետ զբաղվել են բարեգործությամբ։ Հիտլերյան բռնազավթման տարիներին ընտանիքն իր տանը թաքցրել է շատ հրեաների՝ թաքցնելով նրանց գաղտնի սենյակում։ 1944 թվականին հիտլերականները ձերբակալել են ընտանիքը և բանտարկել Սհեվենինգեն բանտում։ Վեց հրեա բնակիչներ, որոնք թաքնվել էին տանը, հրաշքով չեն հայտնաբերվել և փրկվել են։ Ծանր հիվանդանալուց 10 օր անց բանտում մահացել է ընտանիքի հայրը՝ Կասպեր տեն Բոմը։ Վիլեմը, Նոլլին և զարմիկն ազատ են արձակվել։ 1944 թվականի հունիսին Բեթսին և Կորին աքսորվել են Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար։ Կորիի վկայությամբ՝ կրոնասեր Բեթսին չի կորցրել հոգու արիությունը և ամեն կերպ քաջալերել է քրոջը։

Իր մահվանից ոչ շատ առաջ Բեթսին հայտարարել էր, որ ինքը երեք տեսիլք է ունեցել՝ նախկին բանտարկյալների համար տուն, նախկին համակենտրոնացման ճամբարի շենքը, որտեղ գերմանացիները «սովորում են նորից սիրել», և քույրերի տանջանքների դադարեցումը մինչև Նոր տարի։ 1944 թվականի դեկտեմբերի 16-ին Բեթսին մահացել է սակավարյունությունից, իսկ Կորին գրառումներում ինչ-որ սխալի պատճառով ազատ է արձակվել։ Հետպատերազմյան տարիներին Կորին զբաղվել է բարեգործական աշխատանքով՝ կապված նացիստական ռեժիմից և նացիստական բռնազավթողներից տուժածների վերականգնման և ժողովուրդների միջև հաշտեցման կոչի հետ։

2008 թվականին Բեթսի տեն Բոմը և հայրը` Կասպեր տեն Բոմը, պաշտոնապես ճանաչվել են Աշխարհի արդարակյաց, իսկ Կորին դեռևս 1967 թվականին էր ստացել այդ տիտղոսը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 The Righteous Among the Nations Database
  2. 2,0 2,1 «The Hiding Place». Bantam Books, New York City: 1984.
  3. «In My Father's House». Hodder & Stoughton Religious, London, England: 1976.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]