Բեթսի Ռոսս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Բեթսի Ռոսս
RossBetsy.jpg
Ծնվել էհունվարի 1, 1752(1752-01-01)[1][2]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 30, 1836(1836-01-30)[1][2] (84 տարեկանում)
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԱՄՆ
ԵրկերBetsy Ross flag?
Մասնագիտությունդերձակ և դիզայներ
Betsy Ross Վիքիպահեստում

Բեթսի Ռոսս (անգլ.՝ Betsy Ross, հունվարի 1, 1752(1752-01-01)[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունվարի 30, 1836(1836-01-30)[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ծնված որպես Էլիզաբեթ Գրիսքոն (անգլ.՝ Elizabeth Griscom), դերձակ Ֆիլադելֆիայից, որը, համաձայն լեգենդի՝ կարել է առաջին ամերիկյան դրոշը:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ "Բեթսի" Գրիսկոմը ծնվել է 1752 թվականի հունվարի 1-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում, և 17 երեխաներից բաղկացած ընտանիքի 8-րդ երեխան էր, որոնցից միայն 9 երեխաները կենդանի մնացին: Քույրը՝Սառան, և եղբայրը՝ Վիլյամը, մահացել են, երբ Ռոսը դեռ չէր ծնվել: Մյուս քույրը՝ Մարթան, մահացել է, երբ Ռոսը 5 տարեկան էր, իսկ Աննան ապրել է մինչև 2 տարեկանը: Եղբայրներ՝ Սամուել 1-ինը և Սամուել 2-րդը մահացել են 3 տարեկան հասակում, իսկ զույգ երեխաները՝ Ջոզեֆը և Աբիգեյլը, մահացել են 1762 թվականի աշնանը բռնկված ծաղիկ հիվանդությունից: Ռոսը մեծացել է մի ընտանիքում, որտեղ հագել են հասարակ հագուստ, և տիրել է քվակերների խիստ կարգապահություն, քանի որ նրա ծնողները՝ Սամուել և Ռեբեկա Գրիսկոմները պատկանում էին քվակերների `« Բարեկամների Միություն » կազմակերպությանը:

Բեթսին կարել սովորել է իր տատիկի քրոջից՝ Սառա Գրիսկոմից:

Բեթսի Ռոսս

Առաջին ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվակերական դպրոցն ավարտելուց հետո Բեթսիի հայրը նրան աշակերտության է տալիս կահույքի երեսպատող Ուիլիամ Ուեբսթերի մոտ: Աշխատանքի ընթացքում նա սիրահարվում է Ուիլիամ Ուեբսթերի երիտասարդ աշակերտ Ջոն Ռոսսին, որը Ֆիլադելֆիայում Քրիստոսի եպիսկոպոսական եկեղեցու պաստորի օգնական՝ Ռեվ Աենիս Ռոսսի որդին էր: 1773 թվականին Բեթսին և իր սիրեցյալը ծածուկ մեկնում են իրենց քաղաքից Նյու Ջերսի, որտեղ էլ շուտով ամուսնանում են: Ամուսնությունը պատճառ է դառնում, որ նա վերջնական խզում է կապերը իր ընտանիքի հետ, քանի որ քվակերիզմը չի ընդունում միջդավանական ամուսնությունները:

Երիտասարդ զույգը շուտավ սկսում է կահույքի երեսապատման իր սեփական գործը. իսկ հետագայում սկսում են հաճախել Քրիստոսի եկեղեցին: Բեթսին և Ջենը երեխաներ չունեին:

Ամերիկյան հեղափոխության սկսվելու հետ, նրանց գործերը սկսում են վատանալ, քանի որ պատվերների թիվը կտրուկ նվազում է: Ջոն Ռոսսը միանում է Պենսիլվանյայի աշխարհազորայիններին և 1776 թվականին զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվում է:

Ամերիկյան դրոշի լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

13 աստղանի ամերիկյան դչոշը, որն ըստ լեգենդի՝ կարել է Բեթսի Ռոսսը:

Ավանդույթի համաձայն, 1776 թվականի հունիսին Բեթսի Ռոսսը հրավիրվում է հանդիպման, որին մասնակցում էին ԱՄՆնախագահ Ջորջ Վաշինգթոնը, ֆինանսիստ Ջորջ Ռոսսը և գնդապետ Ռոբերտ Մորիսը, որը նրա հանգուցյալ ամուսնու մորեղբայրն էր: Հանդիպման ընթացքում Բեթսիին ներկայացվեց ամերիկյան դրոշի նախագիծը, որը պետք է ավարտին հասցվեր մինչև անկախության հռչակման օրը: Դրոշի սկզբնական էսքիզը վեցաթև դրոշ էր, որը թվում էր, թե ավելի հեշտ է կարել: Բայց Բեթսին առաջարկեց պատկերել հնգաթև աստղ, և որպես իր վարպետության ապացույց՝ այդպիսի աստղեր է կտրտում իր մկրատով: Տեսածից տպավորված՝ հանձնաժողովը ընդունում է նրա առաջարկը:

Այսօրվա դրությամբ այդ հանդիպման վերաբերյալ ոչ մի փաստաթղթային ապացույց չկա, իսկ այդ մասին ինֆորմացիան վերցված է զուտ բանավոր պատմություններից: Այդ պատճառով էլ ամերիկյան առաջին դրոշի ասեղնագործությունը Բեթսի Ռոսսի կողմից համարվում է լեգենդ: Որոշ պատմաբաններ համարում են, որ ամերիկյան առաջին դրոշի ստեղծման մեջ առանցքային դեր է խաղացել Ֆրենսիս Հոփկինսոնը՝ անկախության հռչակագիրը ստորագրած քաղաքական գործիչներից մեկը[3]:

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1777 թվականին Բեթսի Ռոսսը ամուսնանում է կապիտան Ջոզեֆ Աշբյորնի հետ: Ծնվում են նրանց երկու երեխաները: Բեթսի Ռոսսը երրորդ անգամ ամուսնանում է Ջոն Քլեյպուլի հետ,հին ընկերոջ, ով հայտնում է Բեթսիին բրիտանական բանտում իր ամուսնու՝ Աշբյորնի մահվան մասին: Նրանք ունենում են 5 դուստրեր: Բեթսիի երրորդ ամուսինը մահանում է երկարատև հիվանդությունից հետո, 1817 թվականին: Ամուսնու մահվանից հետո, Բեթսին շարունակում է կահույքի երեսապատման գործը՝ ներառյալ դրոշների պատրաստումը: Բեթսի Ռոսսը մահանում է 1836 թվականի հունվարի 30ին, 84 տարեկան հասակում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. «Federal Citizen Information Center: The history of the start and stripes» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-08-ին։ Վերցված է 2009-09-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]