Բեթմեն։ Կարմիր գլխարկի տակ
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բեթմեն։ Կարմիր գլխարկի տակ (անգլ.՝ Batman: Under the Red Hood), ամերիկյան սուպերհերոսական մուլտֆիլմ, որը արտադրվել է Warner Bros. Animation-ի, իսկ թողարկվել է Warner Home Video-ի կողմից[4] և DC-ի անիմացված ֆիլմերի ութերորդ ֆիլմն է։ Այն թողարկվել է 2010 թվականի հուլիսի 27-ին[5][6]։ Մուլտֆիլմի հնչյունավորողներն են՝ Բրյուս Գրինվուդը՝ Բեթմենի Բրյուս Ուեյնի, Ջենսեն Էքլսը՝ Կարմիր գլխարկի Ջեյսոն Թոդի, Ջոն Դիմաջոն՝ Ջոկերի, Նիլ Պատրիկ Հարիսը՝ Նայթուինի Դիք Գրեյսոնի, Ջեյսոն Այզեքսը՝ Ռա՛ս Ալ Գուլի և Ուեյդ Ուիլյամսը՝ Սև դիմակի դերերում։
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռա՛ս Ալ Գուլը գիտակցում է, որ նա սխալ է գործել համագործակցելով Ջոկերի հետ, երբ Սարաևոյում, Ջոկերը առևանգում է Ջեյսոն Թոդին՝ երկրորդ Ռոբինին, և նրան լինգով դաժանորեն ծեծելուց հետո թողնում է պահեստում, որտեղ կար ռումբ։ Բեթմենը գալիս է, սակայն ուշ և ռումբը պայթում է՝ Ջեյսոնին սպանելով։
Հինգ տարի անց, Գոթեմում, Կարմիր գլխարկ անունով մեկը հավաքում է քաղաքի ամենահայտնի հանցագործներին և թմրանյութերի առևտրականներին։ Նա հայտարարում է, որ նա կառավարելու է թմրանյութերի առևտուրը և ստանալու է դրա շահույթի 40 տոկոսը՝ պաշտպանելով նրանց և՛ Սև դիմակից (Գոթեմի հանցագործները իշխողը), և՛ Բեթմենից։ Նաև ավելացնում է, որ նրանք գործ չունենան երեխաների հետ, այլապես նա նրանց կսպանի։ Բեթմենը դադարեցնում է Սև դիմակի կողմից ապրանքի գողության փորձը, որը կատարում էր Ամեյզոն։ Բեթմենը վերացնում է Ամեյզոյին, Նայթուինգի Դիք Գրեյսոնի օգնությամբ։ Հարցաքննելով գողերին, Բեթմենը պարզում է, որ նրանք աշխատում են Կարմիր գլխարկի համար, իսկ Կարմիր գլխարկը գալիս է և սպանում գողերին։ Բեթմենը հետապնդում է Կարմիր գլխարկին մինչև Ace Chemicals, որը Կարմիր գլխարկը պայթեցնում է, իսկ Բեթմենը հազիվ կարողանում է փախչել։
Բեթմենը և Նայթուինգը գնում են Արքեմ հոգեբուժարան Ջոկերին՝ Կարմիր գլխարկի մասին հարցաքննելու համար։ Նա սկզբից սկսում է ծաղրել Բեթմենին Ջեյսոնի մահվան պատճառով, ապա ասում է որ կապ չունի Կարմիր գլխարկի հետ։ Մինչդեռ, Սև դիմակը` զայրացած, որ Ամեյզոն ոչնչացել է, հրամայում է իր օգնական Միսիս Լիին Կարմիր գլխարկին հարված հասցնել։ Իմանալով Սև դիմակի հաջորդ առաքման մասին, Կարմիր գլխարկը գրավում է ինքնաթիռը, սակայն դադարեցվում է Բեթմենի և Նայթուինգի կողմից։ Կարմիր գլխարկը փախչում է և Բեթմենն ու Նայթուինգը հետապնդում են նրան։ Հետապնդման ժամանակ Կարմիր գլխարկը կատարում է Բեթմենին և Նայթուինգին ծանոթ շարժումներ, ինչպես նաև հատուկ դանակով կտրում է Բեթմենի լարերից մեկը, որը փաթաթվել էր նրա ոտքին։ Հետապնդումը ավարտվում է գնացքի կայարանում, որտեղ Կարմիր գլխարկը փախչում է պայթուցիկ ռումբից, որը վնասում է Նայթուինգին։ Բեթ-քարանձավում, և' Բեթմենը, և' Նայթուինգը հասկանում են, որ Կարմիր գլխարկը ոչ միայն մարզված է, այլ նաև ճանաչում է Բեթմենի մարտավարությունը։ Բեթմենը վերանայում է հետապնդման աուդիո կադրերը, պարզելով, որ Կարմիր գլխարկը գիտի իր գաղտնի ինքնությունը։ Այնուհետև նա հիշում է մի քանի շարժումներ, որը կատարում էր Ջեյսոնը, ինչպես նաև` Կարմիր գլխարկը։ Բացի այդ, ֆլեշբեքերում երևում է, որ Ջեյսոնը մեծանալու հետ միասին ավելի դաժան է դառնում, նույնիսկ մեկ անգամ կռվի ժամանակ ջարդում է հանցագործներից մեկի ոսկորը։
Ներկայումս, «The Fearsome Hand of Four» անունով հանցագործեների խմբավորումը հարձակվում է Կարմիր գլխարկի վրա։ Նրանք համարյա հաղթել էին Կարմիր գլխարկին, երբ Բեթմենը գալիս է և օգնում է նրան հաղթել խմբին։ Բեթմենը սարսափահար է լինում, երբ Կարմիր գլխարկը սպանում է նրանցից մեկին։ Բեթմենը փորձում է Կարմիր գլխարկին իր օգնությունը առաջարկել, սակայն նա մերժում է և հեռանում։ Բեթմենը ձեռք է բերում Կարմիր գլխարկի արյան նմուշը մարդասպաններից մեկի սրի վրայից։ Անալիզը ցույց է տալիս, որ դա Ջեյսոնի արյունն է։ Բեթմենը, Ջեյսոնի դիակը կեղծ լինելու մասին պարզելուց հետո գնում է Ռա՛ս Ալ Գուլին հարցաքննելու։ Կարմիր գլխարկին սպանելու անհաջող փորձից հետո, Սև դիմակը իր մարդկանց ուղարկում է Արքեմ հոգեբուժարան՝ Ջոկերին ազատելու, որպեսզի նա սպանի Կարմիր գլխարկին։
Միևնույն ժամանակ, Բեթմենը հանդիպում է Ռա՛ս Ալ Գուլին նրա տանը՝ պահանջելով իմանալ ճշմարտությունը Ջեյսոնի մասին։ Ռա՛ս Ալ Գուը խոստովանում է, որ իրեն համարել է պատասխանատու Ջեյսոնի մահվան համար, որը չէր մտել իր և Ջոկերի հմաձայնության մեջ։ Նա որոշել էր այլևս չպատերազմել Բեթմենի դեմ՝ խաղաղության դիմաց նա կեղծել էև Ջեյսոնի դիակը և նրան վերակենդանացրել էր Լազարուսի փոսում։ Սակայն նա հարությունից հետո խելագարում է և փախչում է ժայռով։ Ռա՛ս Ալ Գուլը և նրա մարդիկ կարծում էին, որ նա մահացել է ընկնելու ժամանակ։
Գոթեմ գալու ճանապարհին Բեթմենը պարզում է, որ Ջոկերը գողացել է Կարմիր գլխարկի պաշտպանության տակ գտնվող հանցագործներին և Սև դիմակին և պատրաստվում էր այրել նրանց։ Բեթմենը գալիս է և փրկում է գերիներին և ցանկանում է իր հետ տանել Ջոկերին, սակայն Կարմիր գլխարկը առաջին էր գողացել նրան։ Մի լքված բնակարանում Կարմիր գլխարկը լինգով ծեծում է Ջոկերին՝ իր մահվան համար վրեժ լուծելու համար։ Հետո նա հանդիպում է Բեթմենին և հեռացնում է իր դիմակը՝ ապացուցելով որ նա Ջեյսոնն է։
Վերադառնալով բնակարան Ջեյսնոը պահում է ատրճանակը Բեթմենի վրա, ասելով, որ նա ներում է նրան՝ իրեն չփրկելու համար, սակայն չի կարողանում ներել Ջոկերին չսպանելու համար։ Ջեյսոնը տալիս է ատրճանակը Բեթմենին և ասում է, որ նա սպանի կա՛մ իրեն, կա՛մ Ջոկերին։ Բեթմենը նետում է ատրճանակը և հեռանում։ Զայրանալով, Ջեյսոնը կրակում է Բեթմենի վրա, սակայն Բեթմենը կարողանում է խուսափել գնդակից և բեթերանգով դեն է գցում Ջեյսոնի ատրճանակը՝ առաջացնելով մի փոքրիկ պայթյուն, որը վնասում է Ջեյսոնի ձեռքը։ Ջեյսոնը օգտագործում է իր մյուս ձեռքը ռումբը ակտիվացնելու համար, որը նա նախապես տեղադրել էր սենյակում։ Ցանկանալով, որ նրանք բոլորը միասին մահանան, Ջոկերը զբաղեցնում է Բեթմենին՝ վատնելով այն ժամանակը, որով Բեթմենը կկարողանար անջատել ռումբը։ Բեթմենը թողնում է Ջոկերին մահանալու, որպեսզի կարողանա փրկի Ջեյսոնին։ Սակայն ռումբի պայթելուց հետո փրկվում են միայն Բեթմենն ու Ջոկերը, իսկ Ջեյսոնն անհետանում է՝ թողնելով իր ճակատագիրը անորոշ։
Հնչյունավորողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() ![]() | ||
![]() |
![]() | |
Վերևի տողում։ Բրյուս Գրինվուդ, Ջենսեն Էքլս Ներքևի տողում։ Ջոն Դիմաջո, Նիլ Պատրիկ Հարիս |
- Բրյուս Գրինվուդ` Բրյուս Ուեյն/ Բեթմեն
- Ջենսեն Էքլս` Ջեյսոն Թոդ/ Կարմիր գլխարկ[7]
- Ջոն Դի Մաջո` Ջոկեր[7]
- Նիլ Պատրիկ Հարիս` Դիք Գրեյսոն/ Նայթուինգ[7]
- Ջեյսոն Այզեքս` Ռա'ս Ալ Գուլ[7]
- Ուեյդ Ուիլիյամս` Ռոման Սիոնիս/ Սև դիմակ[9]
- Գերի Քոուլ` Հանձնակատար Ջեյմս Գորդոն[7], Բոբո[7], Շաթ
- Ջիմ Փիդոք` Ալֆրեդ Փենիուորթ[7]
- Կառլոս Ալազրակի` Չի Չի[7], ավազակ #1
- Ռոբերտ Քլոթուորթի` Լեոն[7]
- Բրայան Ջորջ` Ռա'ս Ալ Գուլի օգնական
- Քելի Հու` Միս Լի
- Ֆիլ ԼեՄար` Ռիք[7], Բալք
- Քևին Մալքլ Ռիչարդսոն` Թայլեր Բրամֆորդ[7]
- Դուայթ Շուլց` Ֆրեդի[7], Յարփ
- Ֆրեդս Տատասկոր` վարձկան #1[7], Ամեյզո, պահակ
- Քերի Թոմբազյան` «Fearsome Hand»-ի առաջնորդը, լրագրող #2
- Անդրեա Ռոմանո` լրագրող #2
- Բրյուս Թիմ` Հանելուկասաց[7]
- Մայքլ Վիլանի` լրագրող #3
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրեա Ռոմանո` հնչյունային ռեժիսոր
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բեթմեն։ Կարմիր գլխարկի տակ» մուլտֆիլմի սաունդթրեք | |
---|---|
-ի ֆիլմի երաժշտություն | |
Թողարկված | հուլիսի 27, 2010 |
Ժանր | ֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ, քրեական ֆիլմ, դրամա և միստիկ ֆիլմ |
Տևողություն | 57:24 |
Լեյբլ | WaterTower Music |
Պրոդյուսեր | Բրյուս Թիմ, Ալան Բրնեթ, Սեմ Ռեջիստթեր, Բենջամին Մելնիկեր և Մայքլ Ուսլան |
«Բեթմեն:Կարմիր գլխարկի տակ» ֆիլմի սաունդթրեքը գրել է Քրիստոֆեր Դրեյքը[10], ով նախկինում գրել է DC-ի տիեզերքի այլ մուլտֆիլմերի սանունդրեքեր։ Այն ոգեշնչված է 1993 թվականի «Բեթմեն։ Ֆանտազմի դիմակը» մուլտֆիլմի սաունդթրեքից, որն ունի ավանդական նվագախմբային երաժշտություն, և 2008 թվականի «Խավարի ասպետը» ֆիլմի սաունդթրեքից, որը ունի էլեկտրոնիկ երաժշտություն[11]։ Դրեյքը երաժշտության համար օգտագործել է էլետրոնիկ երաժշտության տարրեր` օգտագործելով սինթեզ և էլեկտրոնային կիթառ, մինչդեռ պահպանելով նվագախմբի տարերը։ Դրեյքի ասելով, քանի որ «Բեթմեն։ Կարմիր գլխարկի տակ» մուլտֆիլմը ունի ավելի մուգ տոն քանի DC-ի տիեզերքի այլ մուլտֆիլմերը` նա որոշել է չնտրել էպիկ և մելոդրամիկ երաժշտություն, այլ ավելի հանգիստ և զուսպ[11]։ Նա նաև նշել է, որ այն առաջին ֆիլմն է, որի երաժշտությունն ինքն է գրել և այն չի հենվում մեծ երգչախմբի օգտագործման վրա, որպեսզի կռվի տեսարանները ավելի լավ երևան։
«Բեթմեն։ Կարմիր գլխարկի տակ» ֆիլմի սաունդթրեքը թողարկվել է WaterTower Music-ի կողմից 2010 թվականի հուլիսի 27-ին և ունի 18 երգ[12]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Տևողություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «A Death in the Family» | 4:51 | |||||||
2. | «Main Titles» | 2:43 | |||||||
3. | «Mob Boss Meeting» | 1:47 | |||||||
4. | «Amazo» | 4:21 | |||||||
5. | «Batwing» | 3:15 | |||||||
6. | «Batmobile To Arkham» | 0:50 | |||||||
7. | «Interrogation» | 1:19 | |||||||
8. | «Rooftop Chase» | 4:21 | |||||||
9. | «Flashback» | 2:19 | |||||||
10. | «Black Mask Strikes Back» | 1:17 | |||||||
11. | «Techno Ninjas» | 5:41 | |||||||
12. | «Break Out» | 2:14 | |||||||
13. | «Deal With The Devil» | 0:48 | |||||||
14. | «Ra's Story» | 5:47 | |||||||
15. | «The Bridge» | 5:12 | |||||||
16. | «Final Confrontation» | 4:44 | |||||||
17. | «The Choice» | 2:16 | |||||||
18. | «End Titles» | 3:34 | |||||||
57:27 |
Ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բեթմեն։ Կարմիր գլխարկի տակ» ֆիլմը ունեցել է դրական ազդեցություն[13]։ IGN-ը ֆիլմի տվել է 10-ից 8 միավոր[14]։ Rotten Tomatoes կայքում, հենվելով յոթ արձագանքների վրա ֆիլմը ստացել է 100% վարկանիշ, միջինը 7.3/10 վարկանիշով։ Ֆիլմը վաստակել է 10,249,509 դոլար[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Aleph (երբ.)
- ↑ http://www.filmaffinity.com/es/film145737.html
- ↑ http://www.free-movies.me/v-1080p-movies/1553_batman_under_the_red_hood
- ↑ «Batman: Under the Red Hood». Amazon. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «"Batman: Under the Red Hood" Trailer». Comic Book Resources. 2010 թ․ ապրիլի 27. Վերցված է 2010 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Warner Premiere Formally Announces 'Batman: Under the Red Hood' - ComicMix news». Comicmix.com. 2010 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից հունիսի 29, 2010-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 20-ին.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 «Complete Cast And Crew, Features Details For "Batman: Under The Red Hood"». worldsfinestonline.com. 2010 թ․ հուլիսի 9. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «The World's Finest - New Cast Details For Upcoming "Batman: Under The Red Hood"». Worldsfinestonline.com. 2010 թ․ մարտի 11. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «The World's Finest - New Cast Details For Upcoming "Batman: Under The Red Hood" Animated Feature». Worldsfinestonline.com. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Christopher Drake». IMDb. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ 11,0 11,1 «Backstage - Christopher Drake Interview (WF Conducted)». The World's Finest. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Batman: Under the Red Hood - Soundtrack to The Animated Original Movie». iTunes. 2010 թ․ հուլիսի 27. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Batman: Under the Red Hood Film Review». The World's Finest. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ White, Cindy (2010 թ․ հուլիսի 8). «Batman: Under the Red Hood Blu-ray Review». IGN. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Batman: Under the Red Hood (2010) - Financial Information». The Numbers. Վերցված է 2012 թ․ մարտի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բեթմեն։ Կարմիր գլխարկի տակ» ֆիլմը The World's Finest կայքում
|