Բեթի Քարթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեթի Քարթեր
Դիմանկար
Ծնվել էմայիսի 16, 1929(1929-05-16) կամ մայիսի 16, 1930(1930-05-16)[1]
ԾննդավայրՖլինտ, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 26, 1998(1998-09-26)[1]
Մահվան վայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի[2]
Մասնագիտությունjazz singer, Երաժիշտ և հեղինակ-կատարող
Պարգևներ և
մրցանակներ
Մշակույթի ազգային շքանշան
Կայքbettycarter.org
Betty Carter Վիքիպահեստում

Բեթի Քարթեր (իսկական անուն՝ Lillie Mae Jones մայիսի 16, 1929(1929-05-16) կամ մայիսի 16, 1930(1930-05-16)[1], Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ - սեպտեմբերի 26, 1998(1998-09-26)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ջազ երգչուհի, հայտնի իր անսովոր ստեղծագործական մեկնաբանությամբ, տեխնիկական իմպրովիզացիաներով և վոկալային տվյալներով[3]։ Ոմանք ճանաչել են նրան բոլոր ժամանակների ջազային երգչուհի[4]։

Ծնվել է Միչիգան նահանգի Ֆլինտ քաղաքում, մեծացել է Դետրոյթում, որտեղ իր հայրը եկեղեցական երգչախմբի ղեկավարն էր։ Մանկության տարիներին եղել է շատ ինքնուրույն երեխա և հոգեպես օտարված իր ընտանիքից։ 15 տարեկանում Դետրոյիթի կոնսերվատորիայում սովորել է դաշնամուր նվագել, 16 տարեկանում՝ Դետրոյիթի ակումբներում սկսել է ջազ կատարել, 1946 թվականից, սկզբնապես վերցնելով Լորեն Քարթեր կեղծանունը, սկսել է հանդես գալ ակումբներում սևամորթների համար ամերիկյան Միջին Արևմուտքի տարբեր քաղաքներում։ 1948 թվականին միացել է Լայոնել Հեմպթոնի խմբին, բայց երկուսուկես տարի հետո վերջնական լքել է խումբը, այդ ընթացքում հասցրել է մի քանի անգամ դուրս գալ և վերադառնալ խումբ։ Մինչև 1950֊ական թվականների վերջը հանդես է եկել սոլո շրջագայություննեով՝ 1953 թվականին թողարկելով առաջին սոլո ալբոմը (չնայած երբեմն առաջին ալբոմ է կոչվում Out There֊ը, 1958 թվական), 1960-ական թվականների վերջում ձայնգրել է մի քանի երգեր՝ Ռեյ Չարլզի հետ համատեղ։

1963 թվականին ամուսնացել է և ժամանակավոր թողել բեմը, ունեցել է երկու երեխա, բայց, չցանկանալով ֆինանսական կախում ունենալ ամուսնուց, մի քանի տարի հետո ապահարզան է կնքել և 1969 թվականին վերադարձել բեմ, ստեղծել ոչ մեծ անսամբլ, 1971 թվականին ձայնագրել է առաջին ալբոմը՝ իր բուն պիտակի վրա, Bet-Car Productions։ 1970֊ական թվականների կեսերին և ամբողջ ԱՄՆ֊ում ակտիվ հադես է եկել շրջագայություններով։ Իր Look What I Got! ալբոմը 1988 թվականին Grammy մրցանակ է շահել։ Քարթերը իր համերգներին հաճախ է ներգրավել երիտասարդ մասնակիցների՝ ասելով, որ նրանցից կարելի է նոր գաղափարներ քաղել[5]։ 1997 թվականին նա պարգևատրվել է Արվեստի ազգային մեդալով ԱՄՆ նախագահի կողմից։ Շարունակել է ելույթ ունենալ գրեթե մինչև մահ։

2016 թվականին Նյու Յորք Թայմս թերթը Բեթիին համեմատել է աֆրոամերիկյան երիտասարդ երգչուհի՝ Ջազմեի Գորնի հետ[6]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Smith J. C. Notable Black American Women
  3. «Betty Carter.» Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Online. Encyclopædia Britannica Inc., 2012. Web. 23 April 2012. http://www.britannica.com/EBchecked/topic/97222/Betty-Carter
  4. Bauer, William R. xiv.
  5. «Betty Carter: Still Taking Risks»։ Seth Rogovoy։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է September 22, 2011 
  6. Scott, Ron (2016-08-18)։ «Tulivu, Bird Fest, TriHarLenium»։ New York Amsterdam News[en] (անգլերեն)