Բեզոարներ
Ենթակատեգորիա | ֆիզիկական օբյեկտ | |
---|---|---|
Թեմայով վերաբերում է | Մարսողություն | |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
Բեզոարներ (< պարսկական բադզար, բառացի – հակաթույն), ոչխարների, այծերի, ձիերի, հազվադեպ՝ տավարի, խոզերի, շների ստամոքսաղիքային ուղիներում կենդանիների խառնախռիվ մազերից (պիլոբեզոարներ) և բուսաթելերից (ֆիտոբեզոարներ) առաջացած պինդ մարմին։ Բեզոաները ձևավորվում են նյութափոխանակության, մարսողական օրգանների գործունեության խանգարման, կոշտ թելքավոր կերերով կերակրման ժամանակ։ Խոշոր բեզոարները որոճող կենդանիների մոտ սովորաբար խցանում են ստամոքսաելքի և բաղիներարակ ի լուսանցքը, ձիերի մոտ՝ հաստ և ուղիղ աղիների սկզբնական ու կոնքային գալարները։ Առաջանում է նախաստամոքսների և աղիների փքանք, կենդանիներն անհանգիստ են, կորցնում են ախորժակը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, արագանում անոթազարկը։ Բեզոարները հեռացնում են վիրաբուժական եղանակով։
Բեզոարը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեզոարը մոխրագույն կամ սև քար է, որը եզակի տեղ է գրավել հին բժշկության մեջ, կարծում էին, որ այն օգտակար է բազմաթիվ հիվանդությունների դեպքում։ Սերապիոնը գրել է, որ 12 գարու հատիկ կշռող քերած բեզոար քարը, որը տաքացվում է գինու մեջ, կարող է բուժել ցանկացած հիվանդություն[1].։
Նիկոն պատրիարքի խոսքով՝ իրեն թունավորելու փորձից հետո «բեզուի» քարը (բեզոար) օգնել է նրան ապաքինվել)[2]։
Բուժիչ և կախարդական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն ժամանակներից բեզոարին վերագրվում էր տիրոջը թույներից փրկելու կարողությունը։ Ենթադրվում էր, որ այն պաշտպանում է մկնդեղի թունավորումից։ Այն դասակարգվել է որպես թանկարժեք քար հենց իր բուժիչ հատկությունների պատճառով։ Բեզոար քարը օգտագործվել է նաև միզապարկի հիվանդությունների, ծանր ծննդաբերության և մանկական հիվանդությունների ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ И. Е. Забелин Домашний быт русских цариц в XVI и XVII столетиях. М.: Типография Грачева и Комп., 1869. с. 232—233.
- ↑ Забелин И. Е. — С. 226 / Домашний быт русских цариц в XVI и XVII ст. — 1901., 788 с., Т. 2, 8 л. ил. // Домашний быт русского народа в XVI и XVII ст. / Соч. Ивана Забелина. — 3-е изд. с доп. Т. 1 — Москва: т-во тип. А. И. Мамонтова, 1895—1901.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |