Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Միխայլովիչ Բեբուստով (Բեհբութով) (դեկտեմբերի 6 (18) , 1885 , Վոլգոգրադ , Սարատովի նահանգ , Ռուսական կայսրություն - նոյեմբերի 2 , 1961 (1961-11-02 ) , Մոսկվա , ԽՍՀՄ ), թաղված է Մոսկվայում ), խորհրդային ռեժիսոր։ Ծագումով հայ, զորավար Բ․ Բեհբութովի զարմից։ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1934 թ.), Թաթարական ԻՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945 թ.)։
1912 –1917 թթ. աշխատել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնում ։ 1919 թվականին մասնակցել է ՌՍՖՍՀ 1-ին թատրոնի կազմակերպմանը, Վ․ Մեյերխոլդի հետ բեմադրել է․ Վերհառնի «Արշալույսներ»-ը (1920 թվականին ), Վ․ Մայակովսկու «Միստերիա–Բուֆֆ» -ը, Հենրիկ Իբսենի «Երիտասարդների միություն»-ը (1921 թվական )։ 1922 –1923 թվականներին ղեկավարել է Մոսկվայի «Ռոմանեսկ» թատրոնը, 1924 թվականից ՝ դասական Բուֆոնադի (հետագայում երաժշտական կոմեդիայի) թատրոնը, ուր աշխատել է բարեփոխել հին օպերետը։ 1928 թվականին իր թատրոնը հյուրախաղերի է բերել Երևան ։ Ներկայացումներ է բեմադրել Մոսկվայի թատրոններում։ Իր ժամանակ աշխույժ հետաքրքրություն է առաջացրել նրա բեմադրած շեքսպիրյան երկերի շարքը՝ «Փոթորիկ», «Տասներկուերորդ գիշեր» և առանձնապես՝ «Համլետ» (Վորոնեժի թատրոն, 1940 թվական , Վիտեբսկի Յա. Կոլասի անվան բելառուսական թատրոն, 1946 թվական և 1955 թվական ), իսկ «Լիր արքա» -ի բեմադրությունը Կազանի Գ․ Քամալի անվան թաթարական թատրոնում (1945 թվական ) դիտվել է իբրև նոր խոսք սովետական շեքսպիրականի ասպարեզում[1] ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 350 )։