Գուրգեն Քամալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քամալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Քամալյան
Ծնվել էմարտի 3, 1909(1909-03-03)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 9, 1973(1973-05-09) (64 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունկենսաքիմիկոս
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Գուրգեն Ոսկանի Քամալյան (մարտի 3, 1909(1909-03-03), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 9, 1973(1973-05-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կենսաքիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1954)։ ՀԽՍՀ գյուղատնտեսական կենսաքիմիայի հիմնադիր։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին ավարտել է անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1931-1941 թվականներին եղել է ՀԿԿ ԿԿ գյուղատնտեսության բաժնի վարիչի տեղակալ։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1946-1973 թվականներին եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ և միաժամանակ 1955-1972 թվականներին՝ ռեկտոր։ Կենսաբանական գիտությունների դոկտոր է դարձել 1953 թվականին, պրոֆեսոր՝ 1954 թվականին, իսկ 1960 թվականին արժանացել է ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործչի կոչման։ Բազմիցս ընտրվել է ՀԿԿ ԿԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ և ՀԿԿ ԿԿ անդամության թեկնածու[1]։

Գիտական աշխատանքները վերաբերում են նյութափոխանակության կարգավորման, գյուղատնտեսական կենդանիների և բույսերի մթերատվության բարձրացման ֆիզիոլոգիա-կենսաքիմիական հիմունքների ուսումնասիրմանը։ Դրանցից կարելի է թվարկել «Բիոքիմիա», Եր., 1964, «Կոլամինը որպես կենդանիների և բույսերի աճի խթանիչ», Եր., 1965 թ., «Коламин и его биологическое значение» Е., 1960։

Վախճանվել է 1973 թվականի մայիսի 9-ին՝ Երևանում[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիտամինները և գյուղատնտեսական կենդանիների ավիտամինոզ հիվանդությունները, 1952։
  • Коламин и его биологическое значение, 1960.
  • Բիոքիմիա։ Ուսումնական ձեռնարկ։ 1964[3]։
  • Կոլամինը որպես կենդանիների և բույսերի աճի խթանիչ, Երևան, 1965։
  • Материалы докладов научных конференций института за 1965-66 годы, 1967.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ Հ. 4:
  2. ՀՍՀ, հ. 12, Եր. 1986, էջ 407-408
  3. Քամալյան, Գուրգեն Ոսկանի; Գասպարյան, Մարիա Գրիգորի, eds. (1964). Բիոքիմիա։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: Հայպետհրատ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։