Jump to content

Բարև ձեզ, երեխաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարև ձեզ, երեխաներ
ռուս.՝ Здравствуйте, дети!
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1962
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄարկ Դոնսկոյ
ԴերակատարներԱլեքսեյ Ժարկով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն88 րոպե[1]
IMDbID 0056717

«Բարև ձեզ, երեխաներ» (ռուս.՝ «Здравствуйте, дети!»), 1962 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Մարկ Դոնսկոյը[2] Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում։

Պիոներական ճամբարի տնօրեն Ելենա Իվանովնան կազմակերպում է ներկայիս պիոներների հանդիպումը տարբեր երկրների առաջին պիոներների հետ, ովքեր տարիներ առաջ եկել էին այս ճամբար։ Հավաքելով անցյալի և ներկայի պիոներներին՝ նա հիշում է, թե ինչպես է եղել նախկինում։

Պիոներական ճամբարում միջազգային հերթափոխ է, որին եկել են երեխաներ Խորհրդային Միությունից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից և այլ երկրներից։ Խորհրդային երեխաները, Ելենա Իվանովնայի հորդորով, հանդես են գալիս որպես իմաստուն տանտերեր՝ չտրվելով բոլոր տեսակի սադրանքներին։ Իսկ այդպիսիք շատ են. երկու ամերիկացի տղաներ՝ սևամորթ ու սպիտակամորթ, շարունակում են հավատարիմ մնալ այն ժամանակվա ԱՄՆ-ին բնորոշ ռասայական անհավասարության պրակտիկային։ Ֆրանսիացի և գերմանացի տղաների միջև միասնություն չկա։

Միջազգային մանկավարժական կոլեկտիվը պայմանավորվել է հրաժարվել քարոզչությունից։ Բայց ժամանակ առ ժամանակ պայմանավորվածությունը խախտվում է. օրինակ՝ կաթոլիկ քահանան թույլ է տալիսռադիոյով լսել Սուրբ Պետրոսի տաճարի պատարագը։

Ճամբար է գալիս ճապոնացի աղջիկ Ինեկոն։ Մի գեղեցիկ օր նրա մոտ ճառագայթային հիվանդություն է դրսևորվում։ Փոքրիկ աղջկա ողբերգությունը միավորում է բոլոր պիոներներին։ Տղաները գնում են Ինեկոյի համար լեգենդար «կյանքի խոտ» փնտրելու։ Նրա համար թղթե կռունկներ են պատրաստում, իսկ բուժման համար ճամբար է գալիս միջազգային բժշկական կոնսիլիումը։ Եվ երեխաները, և մեծահասակները միավորվում են մեկ մղումով՝ կանխելու նոր Հիրոսիման։

Դերասան Դեր
Լյուդմիլա Սկոպինա Ելենա Իվանովնա միջազգային պիոներական ճամբարի տնօրեն Ելենա Իվանովնա
Բորիս Վինոգրադով պաստոր պաստոր
Լեոնորա Պանկովսկայա Էլեոնորա ամերիկացի ուսուցչուհի Էլեոնորա
Լ. Գալստյան Ստելլա իտալացի ուսուցչուհի Ստելլա
Էդուարդ Իզոտով Տոլյա ջոկատավար Տոլյա
Սվետլանա Ալեքսեևա Մաշենկա բժիշկ Մաշենկա
Լև Զոլոտուխին Ինոկենտիև պրոֆեսոր Ինոկենտիև
Յակով Կիսիդո Ուսիխարա պրոֆեսոր Ուսիխարա
Գեղամ Ոսկյան Պերիգո պրոֆեսոր Պերիգո
Ռալֆ Փարքեր Էյբրիջ պրոֆեսոր Էյբրիջ
Էրվին Կնաուսմյուլլեր Այզենախ պրոֆեսոր Այզենախ
Վլադիմիր Սալով խորհրդային զինվոր խորհրդային զինվոր
Հայնց Բրաուն գերմանացի զինվոր գերմանացի զինվոր
Նատաշա Կիսիդո Ինեկո Ինեկո
Յուրա Զախարով Վանյա Վանյա
Ալյոշա Ժարկով[3] Պետյա պիոներ Լենինգրադից Պետյա
Վոլոդյա Եվստաֆև Լյովա Լյովա
Գոգի Թվալավաձե Գիգո Գիգո
Միխայիլ Յանուշկևիչ Տիմկա Տիմկա
Միշա Լապշին
Տիտո Ռոմալիո Պոլ Պոլ
Լոլիկ Ռոմալիո Պոլի քույրը Պոլի քույրը
Նիկոլայ Յուդին այգեգործ
Պավել Չուխրայ[4][5][6]

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակներ՝ Իրինա Դոնսկայա, Իոսիֆ Պրուտ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Մարկ Դոնսկոյ
  • Օպերատորներ՝ Միխայիլ Յակովիչ, Վլադիմիր Չիբիսով
  • Բեմադրող նկարիչ՝ Պ. Պաշկևիչ
  • Ռեժիսորներ՝ Վ. Ռոգովոյ, Ա. Շեյն
  • Կոմպոզիտոր՝ Պավել Չեկալով
  • Հնչյունային օպերատոր՝ Դ. Ֆլյանգոլց
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Լեոնիդ Դերբենյով
  • Ֆիլմի տնօրեն՝ Ն. Գոֆման

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի տեսարանների մեծ մասը նկարահանվել է «Արտեկ» համամիութենական պիոներական ճամբարում՝ «Ծովային» (ռուս.՝ Морская) դրուժինայի տարածքում։ Ճապոնացի բժշկի դերում նկարահանվել է դերակատար Ինեկոյի հայրը՝ ԼՊՀ ռուսաց լեզվի դասախոս Յակով Կիսիդոն։

Ֆիլմն սկսվում է Մաքսիմ Գորկուց մեջբերումով[7].

Նայում ես երեխաներին և ուզում ես ուրախ ու բարձրաձայն գոռալ.
– Հե՜յ, մարդիկ։ Կեցցե՛ ձեր ապագան։

  • Ֆիլմի գլխավոր հերոսուհու նախատիպը ճապոնացի աշակերտուհի Սադակո Սասակին է, որը մահացել է ճառագայթային հիվանդությունից 1955 թվականին։
  • Ֆիլմը վերականգնվել է Մ.Գորկու անվան կինոստուդիայում 1975 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. Бумажный журавлик счастья, летящий над Гадячем
  3. С актером Алексеем Жарковым простятся только самые близкие
  4. Экстренная госпитализация? Что случилось с Чухраем
  5. Режиссеру Павлу Чухраю - 70
  6. Павел Григорьевич Чухрай. Биографическая справка
  7. «Максим Горький. «Сказки об Италии», глава XVII» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]