Բարտալոմեո Վենետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարտալոմեո Վենետո
Ծնվել էանհայտ[1][2]
ԾննդավայրՀյուսիսային Իտալիա, Իտալիա
Վախճանվել է1555[1]
Մահվան վայրԹուրին, Սավոյայի դքսություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներCircumcision? և Salome with the head of John the Baptist?
Commons-logo.svg Bartolomeo Veneto Վիքիպահեստում

Բարտալոմեո Վենետո (իտալերեն՝ Bartolomeo Veneto, անհայտ[1][2], Հյուսիսային Իտալիա, Իտալիա - 1555[1], Թուրին, Սավոյայի դքսություն), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարտոլոմո Վենետոյի ծագման մասին քիչ տեղեկություններ կան։ Նկարիչը իր հայտնի նկարներից առաջինի՝ «Մարիամը մանկան հետ» նկարի վրա ստորագրել է 1502 թվականի ապրիլի 9-ին՝ «կես վենետիկցի, կիս կրեմոնցի»։ Աշխատել է հիմնականում Վենետիկում և Լոմբարդիայում։: Ըստ որոշ տեղեկությունների, ծնվել է Կրեմոնայի կամ Բերգամոյի տարածքում։ Բերգամոյում նա ուսումնասիրել է դիմանկարչություն և այդ բնագավառում հասել է ուշագրավ հմտության։

Վենետոն իր վաղ ստեղծագործական շրջանում ստեղծել է գրեթե բացառապես կրոնական թեմաներով կտավներ Վենետիկյան դպրոցի ոճով։ Ջովաննի Բելլինիի և Անտոնելլո դա Մեսինայի արվեստը առանձնահատուկ ազդեցություն է ունեցել Վենետոյի նկարչության վրա։ Հետագա ժամանակահատվածում, ինչպես մի շարք այլ վենետիկցի նկարիչներ (Մարկո Մարցիալե, Յակոպո դե Բարբարի, Բենեդետտո Դիանա), Վենետոն շատ գաղափարներ է վերցրել Ալբրեխտ Դյուրերից։ Սկզբնական շրջանում Վենետոյի նկարներում պատկերների և առարկաների ուրվագծերը պարզ և կոպիտ են՝ Ալվիզ Վիվարինիի ոճով։ Միայն Ֆերարայում և Միլանում մնալուց և Լոմբարդիայի գեղանկարչական դպրոցի հետ ծանոթությունից հետո այն, ինչ պատկերված է նրա ստեղծագործություններում, դառնում է փափուկ, կլորացվում և մոտենում է Լեոնարդո դա Վինչիի տեսլականին։ Ֆերարայում և նրա շրջակայքում Վենետոն պատվեների հիման վրա նկարել է դ'Էստե դքսական ընտանիքի որոշ ներկայացուցիչների դիմանկարներ։ Աշխատել է նաև Պադովայում։

Վենետիկից հեռանալուց հետո Վենետոն առաջին տարիներին աստիճանաբար հեռացել է վենետիկյան ոճի նորմերից և ավելի ու ավելի է ենթարկվել Հյուսիսային Վերածննդի դարաշրջանի ներկայացուցիչների (Դյուրեր, Լուկաս վան Լեյդեն) ազդեցությանը։ Հետո նրա ստեղծագործություններում գերակշռում է Լեոնարդո դա Վինչիի դպրոցի ազդեցությունը։ Նկարչի կյանքի վերջին տարիներին նրա դիմանկարներում հեշտ է ճանաչել բրեշիանյան ոճը, հատկապես Ալեսանդրո Մորետտոյի և Ջովաննի Սավոլդոյի ազդեցությունը։ Վենետոյի արժանիքներից մեկն այն հմտությունն է, որի շնորհիվ նա իր ստեղծագործություններում զուգորդել է Հյուսիսային և Իտալիայի Վերածննդի դարաշրջանի նվաճումները։

Բարտոլոմեո Վենետոն մահացել է ենթադրաբար 1530/1531 թվականին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artnet — 1998.
  2. 2,0 2,1 Encyclopédie Larousse en ligne (ֆր.)
  3. «www.getty.edu»։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-28-ին։ Վերցված է 2009-04-20 
  4. www.comune.fe.it Archived May 1, 2006, at the Wayback Machine.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kindlers Malereilexikon. — Z.: Kindler Verlag AG, 1964—1971.