Մինաս Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բարսեղյան Մինասից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մինաս Բարսեղյան
Ծնվել էհուլիսի 14, 1857(1857-07-14)
ԾննդավայրՆոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան
Մահացել էհուլիսի 22, 1922(1922-07-22) (65 տարեկան)
Մահվան վայրՆիս, Ֆրանսիա
ԿրթությունՀա­յոց մար­դա­սի­րա­կան ճե­­մա­րա­ն (Կալկաթա)
«Presidency College»
Էդինբուրգի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, գիտնական, բանասեր, թարգմանիչ
ԱշխատավայրՄելդոզ քա­ղա­քի նահանգա­յին հո­գեբ­ուժա­կան հի­վան­դա­նո­ց
Թեհ­րա­նի «Դարուլ-ֆու­նուն» դպրոց
ՊարգևներՊարսկաստանի կառավարության «Շիր-օ-խոր­շիդ» («Առյուծ և արեգակ») Ա աստիճանի շքանշան

Մինաս Մ. Բարսեղյան (նաև՝ Մինաս Մանուկ Բարսեղ, պրոֆ. դոկտ. Պազիլյան, Բազիլ կամ Պազիլ խան հուլիսի 14, 1857(1857-07-14), Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան - հուլիսի 22, 1922(1922-07-22), Նիս, Ֆրանսիա), հայ բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1857 թվականի հուլիսի 14-ին Պարսկաստանի Նոր Ջուղա (Սպահան) քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է հայերեն և պարսկերեն լեզվով՝ Նոր Ջուղայի Դավրեժ թաղի Սբ. Մինաս եկեղեցուն կից դպրոցում։ 1871-74 թվականներին ուսանել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Հայոց մարդասիրական ճեմարանում։ 1874-77 թվականներին ուսանել է բելգիացի ջիզվիտների Կալկաթայի Սբ. Փրկիչ քոլեջում։ 1877-80 թվականներին ուսանել է Կալկաթայի անգլիական պետական «Presidency College»-ում, որի 4000 ուսանողների մեջ միակ հայն էր, և ստացել Կալկաթայի համալսարանի արվեստից մագիստրոսի (Master of Arts) աստիճան։ 1878-81 թվականներին «Presidency Col­lege»-ում սովորելուն զուգահեռ միաժամանակ բժշկություն է ուսանել «Med­ical College of Bengal»-ում և «Calcutta General Hospital»-ում։

1881-1882 թվականներին ուսումը շարունակել է Շոտլանդիայի (Մեծ Բրիտանիա) մայրաքաղաք Էդինբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետում և ավարտել փայլուն ցուցանիշներով։ Այստեղ ուսանելու ընթացքում ցուցաբերել է արտառոց ընդունակություններ և առաջ անցել իր հայ, պարսիկ, հնդիկ, անգլիացի, շոտլանդացի ազգերի 400 մրցակիցներից։ Այդ առիթով կատակել է. «Հայ ու­ղե­ղը ամե­նէն հինն է, եգիպ­տաց­ւոց, ասո­րաց­ւոց ու բա­բե­լաց­ւոց հետ պէտք է մրցի, սա նոր բու­սած ազ­գե­րը մա­նուկ­ներ են ու տակա­ւին մար­դու տեղ չեն հա­շո­ւո­ւիր»։

1882 թ. բժշկական կրթությունն ավարտելուց հետո մի քանի ամիս Էդինբուրգում աշխատել է պրոֆ. Ռուտեր ֆորդի բնախոսական (ֆիզիոլոգիական) թանգարանում։ 1882 թվականին եղել է բրիտանական «Քլան» շոգենավային ընկերության բժիշկը և Լիվերպուլից Բոմբեյ երթևեկել։ 1882/83-85 թվականներին աջակից բժիշկ է աշխատել Մելդոզ քաղաքի նահանգային հոգեբուժական հիվանդանոցում։ 1885/86-89 թթ. օգնական բժիշկ է աշխատել Մանչեստրի կանանց ու մանկանց հիվանդանոցում։ Բրիտանական բժիշկների միության և Էդինբուրգի համալսարանի խորհրդի անդամ է ընտրվել։ Անգլիայի հիվանդանոցներում աշխատելու ընթացքում լայն ճանաչում է ձեռք բերել հայ բժիշկների շրջանում։

1889 թվականին, երբ Պարսկաստանի Նասրէդդին շահն այցելել է Անգլիա, բժիշկը նրան ներկայացել է որպես Անգլիայի պարսկական գաղութի անդամ։ Շահը հիանալով նրա մասնագիտական հմտության վրա՝ հրավիրել է Թեհրան՝ Իրանյան համալսարանում անգլերեն և բժշկագիտություն դասախոսելու։ 1889 թ. այցելել է Կ. Պոլիս և մեկնել Պարսկաստան։ 1889-1911 թվականներին բժշկություն է դասավանդել Թեհրանի «Դարուլ-ֆու­նուն» (արվեստների) դպրոցում/համալսարանում։ Պրոֆեսորի կոչում և բժշկապետի աստիճան է ունեցել։ Թեհրանում աշխատելու քսաներկու տարվա ընթացքում տվել է բազմաթիվ փայլուն շրջանավարտներ, որոնք պարսիկ մտավորականության վերնախավն են դարձել հետագայում։ Երկար տարիներ եղել է շահի պալատի բժշկապետը և բժշկական խորհրդատուն։ Եղել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի և Ռու­սաս­տա­նի դեսպանների ընտանեկան բժիշկը։ Երկու տարի եղել է պարսկական կազակների 2000-անոց ջոկատի բժշկապետը։ Տիրապետելով մի շարք օտար լեզուների՝ մեծ թվով բժշկական աշխատություններ եվրոպական լեզուներից պարսկերենի է թարգմանել։

Հեղինակ է բազմաթիվ հասարակական-քաղաքական, բժշկական (հոգեբուժական տեսանկյունից հետաքրքրական) հոդվածների, որոնք տպագրվել են անգլիական, պարսկական, կովկասյան և պոլսահայ պարբերական ներում։ 1911 թվականին տեղափոխվել է Կ. Պոլիս և գիտական, բանասիրական ու հասարակական լայն գործունեություն ծավալել։ Կ. Պոլսում եղել է պարսկական դեսպանատան բժշկապետը։ Թղթակցել է անգլիական «Medical Chronicle», «Hospi­ tal», «British Medical Journal» և այլ բժշկական պարբերա կանների՝ հրատարակելով բազմաթիվ գիտական հոդվածներ։ Հայրենակիցների շրջանում բժշկաառողջապահական գիտելիքներ տարածելու նպատակով գրել է մի շարք հայերեն բժշկական գիտահանրամատչելի հոդվածներ և գրքեր, որոնցից է, օրինակ, խոլերային նվիրված ծավալուն աշխատությունը։ Կ. Պոլսում անդամակցել է Հայ բժիշկների միությանը, եղել է Օսմանյան կայսերական բժշկական կաճառի, Բրիտանական բժիշկների միության, Էդինբուրգի համալսարանական խորհրդի, Հայկական Կարմիր խաչի և հայկական ու օտար մասնագիտական ու հասարակական այլ կազմակերպությունների անդամ։ 1915 թ. Մեծ Եղեռնի ժամանակ օսմանյան կառավարությունը աքսորել է նրան, սակայն Պարսկաստանի դեսպանի ազդու միջնորդության շնորհիվ ազատվել է և ապաստանել Բուլղարիայում։ 1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմն ավարտ­վե­լուց հե­տո, ըն­տա­նի­քով մեկ­նել է Ֆրան­սի­ա­յի Նից­ցա քա­ղա­քը` կազդուրվելու։

Պարգևատրվել է Պարսկաստանի կառավարության «Շիր-օ-խոր­շիդ» («Առյուծ և արե­գակ») Ա աստիճանի շքանշանով, խանության տիտղոսով և այլ պատվանշաններով ու պարգևներով։ Մահացել է 1922 թվականի հուլիսի 24-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում։ 1914 թվականի դրությամբ ունեցել է Փարիզի բժշկական համալսարանաում ուսանող որդի և 3 դուստր, որոնք սովորում էին Կ. Պոլսի Բերա թաղամասի անգլիական դպրոցում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pathologie interne, par Dieulafoy, պարսկերեն թարգմանություն։
  • Pathologie externe, par quatre agreges։ Kermission, Bouget etc., պարսկերեն թարգմանություն։
  • Holden’s Landmarks of Anatomy, պարսկերեն թարգմանություն։
  • Ընդարձակ ուսումնասիրություն խոլերայի մասին։

Տարափոխիկ հիվանդությունների մասին մի շարք հոդվածներ է տպագրել «Տերբի­յետ» շաբաթաթերթում։

Թեհրանի պարսկերեն «Հաբլ-օլ-մա­թին» օրաթերթում հոդվածներ է տպագրել «Վե­զի­ֆե» և «Գա­պուս» ծածկանուններով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազարեան Վահան, Բժշկական տարեցոյց, Կ. Պոլիս, 1914։
  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1938։
  • Վարդանյան Ստելլա, Հայաստանի բժշկության պատմություն, Երևան, 2000։