Էվելինա Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բարսեղյան Էվելինաից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էվելինա Բարսեղյան
ԾննդավայրՍևան
ԿրթությունՕմսկի պետական համալսարան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, լրագրող և ռեժիսոր
IMDbID ID 6249581

Էվելինա Աշոտի Բարսեղյան, հայ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվելինա Բարսեղյանը ծնվել է Սևան քաղաքում։ Ավարտել է Օմսկի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 2006 թվականից ապրում և աշխատում է Սանկտ Պետերբուրգում։

2011 և 2014 թվականներին եղել է Ալեքսանդր Սոկուրովի կինոլաբորատորիայի մասնակիցներից մեկը։ 2011 թվականից Սանկտ Պետերբուրգի 100 ТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Մեղավոր ճանաչել» հեռուստածրագրի սցենարիստն է[1]։

Ռեժիսորի առաջին ֆիլմը՝ «Մի մարդ սիրում է ձեզ»-ը, որը նկարահանվել է 2014 թվականին, ընդգրկվել է մի շարք ազգային փառատոների եզրափակիչ փուլերում։ Ֆիլմը ցուցադրվել է նաև Կաննի ՄԿՓ-ի «Կարճաամետրաժ ֆիլմի անկյուն» ծրագրում և այլ հայտնի փառատոներում[2]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Դոնի Ռոստովի «Ոսկե կադր» կինոփառատոնում որպես լավագույն ռեժիսոր։ 2015 թվականին Սանկտ Պետերբուրգի «Галактика 35 мм» կինոփառատոնում ստացել է մրցանակ լավագույն ռեժիսոր անվանակարգում՝ «Ինչ-որ մեկը սիրում է ձեզ» ֆիլմի համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ
2016 Բրավիստը
2015 Առկայծողը
2014 Ինչ-որ մեկը սիրում է ձեզ

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ
2016 Բրավիստը
2015 Առկայծողը
2014 Ինչ-որ մեկը սիրում է ձեզ

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ
2016 Բրավիստը
2015 Առկայծողը
2014 Ինչ-որ մեկը սիրում է ձեզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Барсегян Эвелина Ашотовна». kino-teatr.ru. 2016 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  2. «Էվելինա Բարսեղյան». «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոն. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]