Jump to content

Բարշամինի մեհյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարշամինի մեհյան, հեթանոսական մեհյան Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Դարանաղի գավառի Թորդան ավանում։ Կառուցել էր Հայոց Տիգրան Բ Մեծ աշխարհակալը։ Սկզբնաղբյուրների համաձայն՝ պատրաստված էր փղոսկրից, լեռնային բյուրեղից և արծաթից[1]։

Քրիստոնեության ընդունումից հետո Գրիգոր Լուսավորիչը քանդել է տվել մեհյանը և նրա տեղում կառուցել Սուրբ Խաչ (Սուրբ Նշան կամ Սուրբ Փրկիչ) եկեղեցին, որը հետագայում հայտնի էր Սուրբ Նշան անունով[1]։

Մեհյանը հիշատակվում է գրավոր աղբյուրներում է նաև որպես Բարշամինա Սպիտակափառ Դիք, Բարշիմինա Սպիտակափառ Դիք, Բարշամինա, Սպիտակափառ Դից մեհյան անուններով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 83, էջեր 83 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։