Jump to content

Բարբարա Նեդելյակովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Նեդելյակովա
Ծնվել էմայիսի 16, 1979(1979-05-16)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԲանկա Բիստրիկա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Սլովակիա
Մասնագիտությունդերասանուհի

Բարբարա Նեդելյակովա (սլովակերեն՝ Barbara Nedeljáková, մայիսի 16, 1979(1979-05-16)[1], Բանկա Բիստրիկա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[2]), սլովակ դերասանուհի, ով համբավվել է հատկապես 2005 թվականին նկարահանված «Հոստել» սարսափ-ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը տպավորիչ կերպով կատարելու շնորհիվ

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Նեդելյակովան ծնվել է Բանսկա Բիստրիցա քաղաքում, որն այն ժամանակ Չեխոսլովակիայի կազմում էր, ներկայումս՝ Սլովակիայի։ Դերասանական վարպետություն ձեռք է բերել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում[3], այնուհետև աշխատանքի է անցել տիկնիկային թատրոնում, հանդես եկել ոչ մեծ դերակատարումներով։ Նրա արտիստական կարիերայում բեկումնային էր 2003 թվականը, երբ Հոլիվուդում Ջեքի Չանի ու Օուեն Ուիլսոնի հետ նկարահանվեց Shangai Knights («Շանհայցի ասպետներ») ֆիլմում[3]։ 2005 թվականին, Կարլ Ուրբանի ու Ռոզամունդ Փայքի խաղընկերակցությամբ, դերակատարումով հանդես եկավ դասական տեսախաղի (վիդեոխաղի) վրա հիմնված Doom կինոնկարում։ Այդ նույն տարում Բարբարան մարմնավորեց Էլլի Ռոթի «Հոստել» ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Նատալյային՝ հանրակացարանում ապրող երիտասարդ ու գեղեցիկ մի աղջկա, ով հրապուրում, գայթակղում էր զբոսաշրջիկներին, և վերջիններս այդուհետ տանջամահ էին արվում[3]։ Դա նրա առաջին խոշոր կինոդերն էր և միանգամից մեծ հաջողություն ու համբավ բերեց դերասանուհուն[4] (ի դեպ, այդ ֆիլմի պրոդյուսերներից մեկն էլ նշանավոր կինոգործիչ Քվենտին Տարանտինոն է)։ 2012 թվականին Նեդելյակովան նկարահանվեց մերկապարուհի Ագռավի դերում «Մերկապարուհիներն ընդդեմ փոխակերպուկների» բրիտանական սարսափ-կատակերգությունում[5]։

Կինոյում նկարահանվելով հանդերձ՝ դերասանուհին շարունակում է իր աշխատանքը տիկնիկային թատրոնում[6]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարինՎերնագիրըԴերըԾանոթ.
2003Shanghai KnightsՍկսնակ #3Ոչ մեծ դեր
2005Doom Սրճարանի աղջիկՈչ մեծ դեր
Hostel ՆատալյաԳլխավոր դեր
2007Hostel: Part 2Նատալյա (flashback)Ոչ մեծ դեր
2010Ashes Մայա ԷռլիխԳլխավոր դեր
DaZe: Vol. Too (sic) - NonSeNseՕտարերկրուհիՈչ մեծ դեր
Isle of DogsՆադաԳլխավոր դեր
Pimp ՊետրաԳլխավոր դեր
2011Children of the Corn: GenesisՀելենԳլխավոր դեր
Strippers vs WerewolvesԱգռավԳլխավոր դեր
The HikeՏոռիԳլխավոր դեր
2012Whispers ՍաշաԳլխավոր դեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1207845450 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 1 2 3 http://www.csfd.cz/tvurce/25939-barbara-nedeljakova/|título=Barbara(չաշխատող հղում) Nedeljáková|editor=Česko-Slovenská filmová databáze |idioma=checo|fechaacceso=13 de agosto de 2013}}
  4. Barbara Nedeljakova on The Jimmy Star Show - Hostel Movie Femme Fatale to Guest Sept 7 2011
  5. New Strippers vs. Werewolves Quad One-Sheet Has Folks Howling
  6. «Sainou Talent Agency London → Barbara Nedeljakova». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Նեդելյակովա» հոդվածին։