Բարբարա Էռնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Էռնի
Ծնվել էփետրվարի 15, 1743(1743-02-15)
ԾննդավայրՖելդքիրխ, Ֆորալբերգ, Ավստրիա
Մահացել էփետրվարի 26, 1785(1785-02-26) (42 տարեկան)
Մահվան վայրՎադուց, Լիխտենշտայն

Բարբարա Էռնի (գերմ.՝ Barbara Erni, փետրվարի 15, 1743(1743-02-15), Ֆելդքիրխ, Ֆորալբերգ, Ավստրիա - փետրվարի 26, 1785(1785-02-26), Վադուց, Լիխտենշտայն), լիխտենշտայնցի կին, ով գողություններ է կատարել ողջ Արևմտյան Եվրոպայի իջևանատներից։ Լիխտենշտայնի լեգենդներում նա հայտնի է որպես «Golden Boos»: Եղել է վերջին մարդը, ում մահապատժի են ենթարկել Լիխտենշտայնում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնին ծնվել է Ֆելդքիրխում, անօթևան զույգի ընտանիքում։ 1779 թվականին ամուսնացել է ոմն «տիրոլացի Ֆրանցի» հետ, ով համարվել է հանցագործ։ Ըստ լեգենդի, «Golden Boos»-ը բաց կարմիր մազերով մեծ ուժի տեր կին է եղել, ով ճանապարհորդել է Եվրոպայով մեկ մեծ սնդուկով կամ պարկով։ Երբ նա ինչ-որ տեղ մնացել է գիշերելու, պահանջել է, որ իր սնդուկը փակեն ամենաապահով սենյակում, քանի որ դրա մեջ ենթադրաբար գանձեր են պահվել։ Երբ սնդուկը կամ պարկը «գանձերով» փակվում էին և գիշերը գալիս էր, թզուկը դուրս էր գալիս այնտեղից և գողանում այդ սենյակում պահվող թանկարժեք իրերը, որից հետո Էռնին և թզուկը փախչում էին[1]։

Երկար տարիներ Եռնին գործել է այդ սխեմայով և բավականին հարստացել։ Ով է եղել նրա օգնական-թզուկը, հայտնի չէ։ Էռնին և նրա հանցակիցը ձերբակալվել են Էշենում[2] և բանտարկվել Վադուցում 1784 թվականի մայիսի 27-ին։ Լիխտենշտայնում կայացած դատավարության ժամանակ Էռնին խոստովանել է այդ կերպ կատարված տասնյոթ գողություն։ 1784 թվականի դեկտեմբերի 7-ին դատարանը վճռել է, որ Բարբարա Էռնին նույն ինքը «Golden Boos»-ն է, նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել մահվան՝ գլխատման միջոցով։ Հրապարակային մահապատիժը տեղի է ունեցել Վադուցում՝ մոտ հազար ականատեսների ներկայությամբ։ Նրա հանցակցի ճակատագիրն անհայտ է մնում։

Այդ ժամանակվանից ի վեր Լիխտենշտայնում ոչ ոք մահապատժի չի ենթարկվել, ընդհուպ մինչև 1987 թվականը, երբ մահապատիժը պաշտոնապես արգելվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Gefangenenlied der goldenen Boos» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4-ին.
  2. «Informationen und Mitteilungen der Gemeinde Eschen» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barbara Greene (1967). Liechtenstein: Valley of Peace (Vaduz: Liechtenstein-Verlag) pp. 20–21.
  • James Foster Robinson, «The Legend of the Golden Boos», 21 May 2004.