Բարբարա Ասկինս
Բարբարա Ասկինս | |
|---|---|
| Ծնվել է | 1939 Belfast, Մարշալ շրջան, Թենեսի, ԱՄՆ[1] |
| Բնակության վայր(եր) | Հանթսվիլ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | քիմիկոս և գյուտարար |
| Հաստատություն(ներ) | Marshall Space Flight Center?[1] |
| Գործունեության ոլորտ | քիմիա |
| Անդամակցություն | American Chemical Society?, Սիգմա Xի, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա և World Future Society? |
| Ալմա մատեր | University of Alabama in Huntsville? |
Բարբարա Ասկինս (անգլ.՝ Barbara S. Askins, 1939, Belfast, Մարշալ շրջան, Թենեսի, ԱՄՆ[1]), ամերիկացի քիմիկոս։ Հայտնի է դարձել լուսանկարչական նեգատիվի առանց լուսակայման մեթոդի բարելավման համար, ինչը լայնորեն կիիրառվել է ՆԱՍԱ-ի կողմից և բժշկական արդյունաբերության մեջ, որի համար Ասկինսը 1978 թվականին արժանացել է «Տարվա ազգային գյուտարարի» կոչմանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբարա Ասկինսը (ծննդյան ազգանունը՝ Սքոթ) ծնվել է 1939 թվականին ԱՄՆ Թենեսի նահանգի Բելֆասթ քաղաքում[2]։ Դասավանդել է դպրոցում։ Որդու և դստեր ծննդից հետո վերադարձել է դպրոց՝ շարունակելու գիտական գործունեությունը։ Բակալավրի և մագիստրոսի աստիճան ստացել է Հանստվիլի Ալաբամա համալսարանում[2][3]։
Հետազոտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասկինսը ֆիզիկական քիմիկոս է, ով աշխատել է ՆԱՍԱ-ի Մարշալի անվան տիեզերական թռիչքների կենտրոնում և առավել հայտնի է դարձել իր նոր գյուտի գործընթացով, որտեղ «լուսանկարչական էմուլսիայով ստեղծված պատկերները կարող են զգալիորեն ակտիվացվել՝ պատկերը դարձնելով արծաթագույն ռադիոակտիվ և ճառագայթման ընթացքում ստեղծել երկրորդ էմուլսիան»[4]։ Վերջնական տպագրական արդյունքը, որը հայտնի է որպես ավտոռադիոգրաֆ, վերարտադրում է պատկերը էական մեծ խտությամբ և հակադրությամբ։ Նրա նորարարական մեթոդը մեծացրեց առանց լույսի ազդեցության ենթարկվելու էմուլսիան և ավելացրեց լուսանկարչական հայտնաբերման սահմանները։ Այն տեսանելի դարձրեց լուսանկարներում անտեսանելին։ Սա օգտակար էր մի շարք կիրառություններում՝ այդ թվում առանց լուսակայման տիեզերական պատկերների տվյալների կրճատման դեպքում[3]։
Ասկինսի գյուտը զգալի առաջընթաց էր նաև բժշկական տեխնոլոգիաների համար։ Նրա մեթոդը բարելավեց ճառագայթային պատկերները։ Բժշկական պատկերները, որոնք 96% առանց լուսակայման էին, դարձան ընթեռնելի, ինչը նշանակում էր, որ բժիշկները կարող են կտրուկ նվազեցնել հիվանդներին տրվող ճառագայթների քանակը[2]։ Ասկինսի մեթոդը հետագայում կիրառվել է հին լուսանկարները վերականգնելու համար[5]։ Ասկինսը իր գյուտը արտոնագրել է 1978 թվականին (U.S. patent No. 4,101,780)[6] և ՆԱՍԱ-ն այն լայնորեն կիրառել է իր հետազոտական և զարգացման աշխատանքներում[3]։
Մրցանակներ, անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին Գյուտերի և նորարարությունների առաջխաղացման ընկերակցությունը Ասկինսին ճանաչեց որպես Տարվա ազգային գյուտարար[5]։ Նա առաջին կին անհատն էր, ով արժանացավ այս պատվին[3]։
Ասկինսն անդամակցել է Ամերիկյան քիմիկոսների ընկերակցությանը, Sigma Xi հետազոտությունների պատվավոր ընկերակցությանը, Գիտության զարգացման ամերիկյան ընկերակցությանը, World Future ընկերակցությանը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 https://lemelson.mit.edu/resources/barbara-askins
- 1 2 3 4 Stanley, Autumn (1993). Mothers and daughters of invention: notes for a revised history of technology. New Brunswick, N.J.: Rutgers University Press. էջեր 574–575. ISBN 0813521971.
- 1 2 3 4 «Barbara Askins: Inventor of a New Film Developing Method». Famous Women Inventors. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Askins, Barbara S. (1976 թ․ նոյեմբերի 1). «Photographic image intensification by autoradiography». Applied Optics. 15 (11): 2860–2865. doi:10.1364/ao.15.002860. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- 1 2 «Great Images in NASA - Barbara Askins, Chemist». Great Images in NASA. NASA. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Patent US4101780 Treating silver with a radioactive sulfur compound such as thiourea or derivatives». Google Patents. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Ասկինս» հոդվածին։ |