Բաշկիրիա (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաշկիրիա
ՏեսակՌուսաստանի ազգային պարկ և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԲաշկորտոստան
ՏեղագրությունԲաշկորտոստան
Հիմնվել է1986
Մակերես823 կմ²
Բաշկիրիա (ազգային պարկ)ը գտնվում է Ռուսաստանում
Բաշկիրիա (ազգային պարկ)

«Բաշկիրիա», ազգային պարկ, հիմնվել է 1986 թվականի սեպտեմբերի 11-ին Բաշկորտոստանի Հանրապետության տարածքում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկը տեղակայված է Հարավային Ուրալի հարավարևելյան լանջերում, Ուրալտաու լեռնաշղթայի ջրբաժանից հարավ, Բաշկորտոստանի հարավարևելյան մասում, Մելեուզովսկի, Կուգարչինսկի, Բուրզյանսկի երեք վարչական շրջանների տարածքում։ Պարկի սահմաններում գտնվում են 15 բնակավայրեր, որտեղ բնակվում է 3,8 հազ. մարդ։

Պարկի ընդհանուր մակերեսը՝ 92,0 հազ. հա, այդ թվում 83,2 հազ. հա (ընդհանուր մակերեսի 90,4 %-ը) տրամադրված է ազգային պարկին, այլ սեփականատերերի և օգտագործողների 8,8 հազ. հա հողերը ևս մտնում են ազգային պարկի կազմի մեջ՝ առանց տնտեսվարողների օգտագործման բռնագրավման։ Անտառային հողերը կազմում են 79,2 հազ. հա (պարկին տրամադրված տարածքի 95,0 %-ը), այդ թվում անտառածածկ մակերեսը՝ 76,5 հազ. հա (91,8 %): Ոչ անտառային հողերը զբաղեցնում են 4,1 հազ. հա (5,0 %), այդ թվում նաև վարելահողերը, խոտհարքերը և արոտավայրերը՝ 1,2 հազ. հա (1,4 %), ճանապարհները և կածանները՝ 0,2 հազ. հա (0,2 %), ջրերը և ճահիճները զբաղեցնում են աննշան տարածք՝ 50 հա (0,1 %-ից քիչ)։

Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշատիչ կաթնասունները ներկայացված են գորշ արջով, գայլով, աղվեսով, լուսանով, գորշուկով, անտառային կզաքիսով, սպիտակ կզաքիսով, աքիսով, անտառային աքիսով, եվրոպական սամույրով, ջրասամույրով, նապաստականմանները՝ սպիտակ և շեկ նապաստակներով, խոշոր և միջին չափի կրծողները՝ թռչող սկյուռով, սկյուռով, շերտավոր սկյուռով, մշկամկով, ջրային դաշտամկով, մեծ գետնասկյուռով, պարտեզային քնամկով, մոխրագույն գերմանամկով, մեծ ճագարամկով, կճղակավորները՝ որմզդեղնով և այծյամով։

«Բաշկիրիա» ազգային պարկում հայտնաբերվել է 231 տեսակ թռչուն։ Այդ բազմազանությունից 148 տեսակ գրանցված է բնադրման։

Պարկի ջրամբարներում հայտնաբերվել են 32 տեսակի ձկներ։ Գետերում և ջրամբարներում բնակվում են գայլաձուկ, սովորական գայլաձուկ, եվրոպական ձամբռիկ, շիղաձուկ և շատ այլ ձկներ։ Լեռնային գետերում հանդիպում է գետային կարմրախայտ։

Ֆլորա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բաշկիրիա» ազգային պարկի բուսականությունը ներկայացված է լայնատերև և մանրատերև-լայնատերև անտառներով։ Բացի դրանից, ոչ մեծ տարածքներով հանդիպում են սոճու և սոճու-կեչու անտառներ։

Բույսերի տեսակների մոտավոր ցուցակը ընդգրկում է 765 անոթավոր բույսեր։ Բացահայտվել են «Բաշկորտոստանի Հանրապետության Կարմիր գրքի» մեջ մտնող 40 հազվագյուտ և անհետացող տեսակներ, որոնցից 12-ը ներառված է Ռուսաստանի Կարմիր գրքում։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուպերլյա ջրվեժ
Կուպերլինյան կարստե կամուրջ

Ամեն տարի պարկ է այցելում մոտ 30 հազ. մարդ։ Ամենագրավիչ տարածքներն են Սպիտակ և Նուգուշ գետերը, Կուտուկսկի բնավայրը, Նուգուշսկի ջրամբարը։ Կուտուկսկի բնավայրում է քարանձավագետների տուրիստական ուղին։ Ուղին բաղկացած է մոտ 36 կարստային քարանձավներից, կարստային թունելներից, կամուրջներից, տարբեր չափսերի խառնարաններից, ջրհորներից, բնական աղբյուրներից։ Պարկի տարածքում են գտնվում բնության երեք թանգարաններ՝ Կուպերլինսկի կարստային կամուրջը (փլուզված կարստային քարանձավի մնացորդները), Կուտուկ-Սումգանի բնավայրը (անհետացող գետերով քարանձավագիտական թանգարան-լաբորատորիան) և «Արջերի բացատ»-ը։ Բոլոր բնական հուշարձաններին կցված են հետիոտնային և ձիերի համար նախատեսված ուղիներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բաշկիրիա» Ազգային պարկի ֆլորան և ֆաունան Флора и растительность Национального парка «Башкирия»: (Синтаксономия, антропогенная динамика, экологическое зонирование). — Уфа: Гилем, 2010. — 512 с. — 500 экз. — ISBN 978-5-7501-1188-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաշկիրիա (ազգային պարկ)» հոդվածին։