Jump to content

Բաշկիրական բանահյուսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաշկիրական բանահյուսություն
Տեսակժողովրդական բանահյուսություն
Բնագիր լեզուբաշկիրերեն

Բաշկիրական բանահյուսություն, բաշկիր ժողովրդի բանավոր ժողովրդական արվեստը, որը ներկայացված է աշխատանքային, ծիսական և առօրյա երգերով, հեքիաթներով, լեգենդներով, էպոսներով, առածներով և ասացվածքներով և այլն։

Բաշկիրական բանահյուսությունը դարերի ընթացքում ստեղծվել և բանավոր փոխանցվել է սերնդից սերունդ։ Բաշկիրական բանահյուսության թեման հին բաշկիրների հայացքներն են բնության, բարոյական իդեալների, նրանց կյանքի և ձգտումների վերաբերյալ։ Ժողովրդի գիտելիքների աղբյուրը բանահյուսությունն է եղել։ Բանահյուսության առանձնահատկություններից են նրա բանավոր փոխանցումը, իմպրովիզացիան և կոլեկտիվ կատարումը։

Բաշկիրական բանահյուսության ժանրերից են՝ հեքիաթ, էպոս, կուլյամաս (ծաղրապատում), առակ, լակապ, կուլյամաս-հանելուկ, ձանձրալի հեքիաթ, երգիծանք, այլաբանություն, առած, ասացվածք, հանելուկ, նասիհատ (խրատ)[1] և այլն։

Ըստ մարդկանց սոցիալական և առօրյա գործունեության մեջ ներգրավվածության՝ բաշկիրական բանահյուսությունը բաժանվում է ծիսական, մանկական և այլն։

Բաշկիրներն ունեն հարուստ երգային ֆոլկլոր։ Տոնախմբությանը և զվարճությանը ուղեկցում էին ծիսական պարային, կատակերգական, խաղային երգեր։ Տարածված է եղել չաշտուշկան, բաիթը։ Շատ բաիթներ նվիրված էին ողբերգական իրադարձություններին։ Օրինակ, «Սակ-Սոկ»[2] բաիթում խոսում է մոր կողմից անիծված եղբայրների մասին։ Տարածված են ժողովրդական բանահյուսության փոքր ժանրերը, ինչպիսիք են հմայությունները, զվարճախոսությունները, հանելուկները, ասացվածքները, ասույթները, նշանները։

Բաշկիրների շրջանում մանկական բանահյուսությունից տարածված են համրանքով ոտանավորները (считалки), ծաղրանքները (дразнилки) և հմայախոսությունները։

Բաշկիրական Հանրապետությունում հրատարակվում են բանահյուսության ժողովածուներ.

  • «Բաշկիրական ժողովրդական արվեստ» («Башҡорт халыҡ ижады»), որում բանահյուսությունը համակարգված է ըստ ժանրերի։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 18 հատոր[3]։
  • «Երգեր և բաիթներ» (Йырзар hэм бэйеттэр) (1981)
  • Հեքիաթներ, լեգենդներ, բանավոր պատմություններ։ Սեսենդերների ստեղծագործությունը (Экиэттэр, риуэйэттэр, хикэйэлэр. Сэсэндэр ижады) (1982):

Բաշկիրական բանահյուսություն հավաքորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկիրական գրական բանահյուսության առաջին հավաքորդներն են եղել գրողներ և գիտնականներ Պ. Ռիչկովը, Պ. Պալլասը, Ի. Լեպեխինը, Ի. Գեորգին, Վ. Տատիշչևը (XVIII դ.), Տ. Բելյաևը, Պ. Կուդրյաշովը, Ա. Պուշկինը, Վ. Դալը, Լ. Սուխոդոլսկի, Ա. Բեսսոնով (հեքիաթներ), Մուխամետշա Բուրանգուլով (էպոս Ուրալ-բատիր) և ուրիշներ։ Երաժշտական բանահյուսության հավաքորդներ են եղել՝ կոմպոզիտորներ Ա. Ալյաբև, Կ. Շուբերտ, Ս. Ռիբակով (XIX դ.), Ի. Սալտկով, Լ. Լեբեդինսկին, Լ. Աթանովան և այլք։ Բանահյուսության հավաքորդներ են եղել բաշկիրներից Ս. Կուկլյաշևը, Մ. Բեկչուրինը, Յու. Ամինևը, Բ. Յուլևը, Մ. Կուվատովը, Մ. Ումետբաևը, Ֆ. Տույկինը, Մ. Բուրանգուլովը, Մ. Գաֆուրին, Շ. Բաբիչը և ուրիշներ։

Բաշկիրական բանահյուսության հավաքագրման, համակարգման և հրապարակման ուղղությամբ ներդրողներից են.

  • Գաբիտ Արգինբաև (Գաբիտ-սեսեն), գրել է «Ուրալ-բատիր», «Իդել և Յայիկ», «Ակբուզատ», «Կուսյակ-բի», «Ուրց», «Բատիրշա», «Կարասակալ», «Յուլայ և Սալավատ»[4], «Խարիմուլլա» լեգենդները։
  • Մուխամետշա Բուրանգուլով, նրան են պատկանում ստեղծագործությունները՝ «Բաշկիրական լեգենդներ», «Էպոս բատիրների մասին», ժողովրդական էպիկական բանաստեղծություններ (կուբաիրներ), «Հայրենական պատերազմ», «Յուլայ և Սալավաթ», «Կարասակալ», ձայնագրել և խմբագրել է էպոսներ, հեքիաթներ, երգեր, կուբայրներ. Դրանցից են «Ուրալ-բատիր», «Ակբուզատ» էպոսը, «Ալփամիշ» հեքիաթը և այլն։
  • Կիրեյ Մերգեն (Կիրեև Ախնաֆ Կուրիևիչ), «Ռազմական բանահյուսություն», «Բաշկիր ժողովրդի էպիկական հուշարձանները» գրքերի հեղինակն է։
  • Խարիսով Ախնաֆ Իբրագիմովիչ, «Բաշկիր ժողովրդի գրական ժառանգությունը» (1965-1973) մենագրության հեղինակ։

Գաղափարական գեղագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկիրական գրականագիտության մեջ ուսումնասիրվում են բանահյուսության տարբեր ձևեր, նրա փոխազդեցությունը գրականության հետ, բաշկիրների կյանքի և կենցաղի պատկերը, նրանց հոգևոր աշխարհի արտացոլումը բանահյուսության մեջ, բանահյուսության գաղափարագեղագիտական նշանակությունը։

«Ցուլ», «Կութլուբիկա և Կուտլույար», «Սև շուն», «Յիլան-բատֆ» բաշկիրական հեքիաթներում կա «Արգելք - արգելքի խախտում - պատիժ» սյուժե ձևավորող մոտիվների շղթա։ Մոտիվների այս շղթան նպաստում է հեքիաթի սյուժեի դինամիկ զարգացմանը, պատմվածքին տալիս է արկածային բնույթ, մեծացնում է լսարանի հետաքրքրությունը, ստիպում է կարեկցել հերոսի ճակատագրին։ Նման շղթաներ հաճախ հանդիպում են աշխարհի շատ ժողովուրդների բանահյուսության մեջ։

Խիսամ Կյատիբի «Ջումջումա-Սուլթան» («Ցար-գանգ», 1369) ստեղծագործության մեջ սուլթանը խախտում է արգելքը, ինչի համար նա անբուժելի հիվանդանում է, անցնում դժոխքի բոլոր շրջաններով։ Այստեղ իրադարձությունների շղթայի օգտագործումը թույլ է տալիս այլաբանական ձևով լուծել խնդիրը՝ արտահայտել անապահովներին չվիրավորելու գաղափարը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Религия — это искренность, доброе наставление | assalam.ru». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  2. «Баит "Сак-Сок" | ГБУ "Таткультресурсцентр" - ресурсный центр внедрения инноваций и развития традиций в сфере культуры Республики Татарстан». tatcultresurs.ru. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
  3. «БАШКИРСКОЕ НАРОДНОЕ ТВОРЧЕСТВО». bashenc.online. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
  4. «Юлай и Салават"». bashenc.online. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Аминев З. Г. Пространственно временные представления в традиционной культуре башкир. Уфа, 2006.
  • "Башкирское народное творчество" в 12 томах. Изд. Китап. т. 1 — Эпос. (1987); т. 2 — Предания и легенды. (1987); т. 3. — Богатырские сказки. (1988); т. 4 — Волшебные сказки, сказки о животных. (1989); т. 5 — Бытовые сказки. (1990); т. 6 — Шуточные сказки и кулямасы. (1992); т. 7 — Пословицы, поговорки, приметы и загадки. (1993); т. 8 — Песни. (1995);
  • Зарипов Н. Т. Научный свод башкирского фольклора // Башкирский фольклор. Исследования последних лет. Уфа, 1986.
  • Зарипов Н. Т. Башкирский фольклор // Башкирская энциклопедия
  • Надршина Ф. А. Исторические корни башкирских преданий и легенд // Башкирский фольклор: исследования последних лет. Уфа, 1986;
  • Сулейманов А. М. Гл. ред. В. В. Алексеев Башкирский фольклор // Уральская историческая энциклопедия. — УрО РАН, Институт истории и археологии. Екатеринбург: Академкнига. — 2000. // Уральская историческая энциклопедия / УрО РАН, Институт истории и археологии: Гл. ред. В. В. Алексеев. — Екатеринбург: Академкнига, 2000.
  • Сулейманов А. М. ФольклорԱրխիվացված 2016-08-27 Wayback Machine // Բաշկիրական հանրագիտարան
  • Хуббитдипова Н. А. Башкирский фольклор в литературе 13-19 веков. Творческое освоение его мотивов, сюжетов, образов, традиций в башкирской литературе и произведениях русских писателей 19 века. Уфа. 2013. Դոկտորական ատենախոսության ամփոփագիր։